https://arm.sputniknews.ru/20220912/uzum-em-vordis-hajeren-svovvori-jana-egvorjany-majrenii-suseramarti-ev-ir-planneri-masin-48107173.html
Ուզում եմ` որդիս հայերեն սովորի. Յանա Եգորյանը` մայրենիի, սուսերամարտի և իր պլանների մասին
Ուզում եմ` որդիս հայերեն սովորի. Յանա Եգորյանը` մայրենիի, սուսերամարտի և իր պլանների մասին
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի հետ զրույցում Եգորյանը խոսել է նաև ՀՀ–ում սուսերամարտի ապագայի մասին։ 12.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-12T21:50+0400
2022-09-12T21:50+0400
2022-09-12T21:50+0400
յանա եգորյան
հայերեն
սուսերամարտ
մարզիկ
հայ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0c/48105163_0:84:1600:985_1920x0_80_0_0_9e05f6b750e23ec9411219e2faa50fe2.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն ուզում է, որ իր որդին` Լուկասը, որը ծնվել է 2021 թվականին, հայերեն իմանա։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` ընդգծելով, որ իր ամուսինը նույնպես կիսով չափ հայ է, սակայն իրենք երկուսն էլ չեն խոսում մայրենի լեզվով։Նշենք, որ մարզիկն այս օրերին Հայաստանում է։ Նա այսօր ներկա է եղել սուսերամարտի մանկապատանեկան մրցաշարին, որն անցկացվում է Երևանում Մոսկվայի օրերի շրջանակում։«Հույս ունեմ, որ ինձ ավելի հաճախ կհրավիրեն Հայաստան ու ավելի շատ հնարավորություն կունենամ վերհիշելու հայերենը։ Ինչ վերաբերում է որդուս` նա փոքր է, և դեռ չեմ կարող մեր հայկական ավանդույթները սերմանել նրա մեջ, սակայն անպայման կանեմ այնպես, որ նա սովորի իր ծնողների մայրենի լեզուն»,– նշեց Յանան։Նա խոսեց նաև Հայաստանում սուսերամարտի մասին` ընդգծելով, որ ինքն անձամբ չի եղել այն մարզասրահներում, որտեղ երեխաներն իրենց պարապմունքներն են անցկացնում։Նրա խոսքով` այս սպորտաձևում պետք է լավ մարզահագուստ և ճիշտ մրցուղի լինի, որպեսզի երեխաների մոտ և՛ հետաքրքրությունը, և՛ ցանկությունը մեծ լինի սուսերամարտով զբաղվելու։ Պետությունն էլ պետք է ֆինանսներ տրամադրի, որպեսզի երեխաների համար ավելի լավ հարմարություններ ստեղծվեն։Հաճախ ռուս մարզիկները, օրինակ` գեղասահորդները, ժամանում են Հայաստան, որպեսզի իրենց պարապմունքներն այստեղ անցկացնեն։ Յանան ընդգծեց, որ Մոսկվայում սուսերամարտով զբաղվելու համար ստեղծված պայմաններն աշխարհում լավագույնն են համարվում ու ոչ մի մարզիչ կարիք չի ունենում այլ երկիր գնալու։Նրա պնդմամբ` Հայաստանում եթե ստեղծվեն նմանատիպ պայմաններ, ապա հնարավոր է, որ գան նաև այստեղ պարապելու, հատկապես ինքը մեծ հաճույքով կգա, քանի որ իր հայրենիքն է։Անդրադառնալով նաև այն հարցին, որ պատժամիջոցների պատճառով որոշ ռուս մարզիկներ փոխում են իրենց քաղաքացիությունը` Յանան նշեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրելու, և կարիք չկա մեղադրել ինչ–որ մեկին կամ դատապարտել։Առաջիկայում Յանան թիմով պետք է մեկնի Դուբայ, որտեղ մարզիկների համար ֆիզիկական պատրաստվածության ընդհանուր հավաք է լինելու, ինչից հետո էլ սպասելու են Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմանը` թույլ կտա՞ն իրենց միջազգային ասպարեզ դուրս գալ, թե ոչ։ Այդ որոշումից է կախված` հետագայում ՌԴ ֆեդերացիան կմասնակցի՞ Օպիլմիական խաղերին, թե ոչ։
https://arm.sputniknews.ru/20220912/erekhanery-hetaqrqrvats-en-masnagety-pndum-e-vor-hajastanum-suseramarty-karvogh-e-zarganal-48085522.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0c/48105163_69:0:1489:1065_1920x0_80_0_0_3a9de2405670b058674a65542e96c9d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յանա եգորյան, հայերեն, սուսերամարտ, մարզիկ, հայ, հայաստան
յանա եգորյան, հայերեն, սուսերամարտ, մարզիկ, հայ, հայաստան
Ուզում եմ` որդիս հայերեն սովորի. Յանա Եգորյանը` մայրենիի, սուսերամարտի և իր պլանների մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում Եգորյանը խոսել է նաև ՀՀ–ում սուսերամարտի ապագայի մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն ուզում է, որ իր որդին` Լուկասը, որը ծնվել է 2021 թվականին, հայերեն իմանա։ Այս մասին նա ասաց
Sputnik Արմենիայի հետ զրույցում` ընդգծելով, որ իր ամուսինը նույնպես կիսով չափ հայ է, սակայն իրենք երկուսն էլ չեն խոսում մայրենի լեզվով։
Նշենք, որ մարզիկն այս օրերին Հայաստանում է։ Նա այսօր ներկա է եղել սուսերամարտի մանկապատանեկան մրցաշարին, որն անցկացվում է Երևանում Մոսկվայի օրերի շրջանակում։
«Հույս ունեմ, որ ինձ ավելի հաճախ կհրավիրեն Հայաստան ու ավելի շատ հնարավորություն կունենամ վերհիշելու հայերենը։ Ինչ վերաբերում է որդուս` նա փոքր է, և դեռ չեմ կարող մեր հայկական ավանդույթները սերմանել նրա մեջ, սակայն անպայման կանեմ այնպես, որ նա սովորի իր ծնողների մայրենի լեզուն»,– նշեց Յանան։
Նա խոսեց նաև Հայաստանում սուսերամարտի մասին` ընդգծելով, որ ինքն անձամբ չի եղել այն մարզասրահներում, որտեղ երեխաներն իրենց պարապմունքներն են անցկացնում։
«Մեկ անգամ ներկա եմ եղել մինչև 23 տարեկանների մրցումներին ու այնտեղ դահլիճը բավականին լավ վիճակում էր, սակայն դահլիճ էլ կա, որտեղ, այնուամենայնիվ, պետք է վերանորոգում իրականացվի։ Կարծում եմ, որ բարի մարդիկ պետք է անեն ամեն ինչ, որպեսզի Հայաստանում զարգանա սուսերամարտը»,– ասաց Եգորյանը։
Նրա խոսքով` այս սպորտաձևում պետք է լավ մարզահագուստ և ճիշտ մրցուղի լինի, որպեսզի երեխաների մոտ և՛ հետաքրքրությունը, և՛ ցանկությունը մեծ լինի սուսերամարտով զբաղվելու։ Պետությունն էլ պետք է ֆինանսներ տրամադրի, որպեսզի երեխաների համար ավելի լավ հարմարություններ ստեղծվեն։
Հաճախ ռուս մարզիկները, օրինակ` գեղասահորդները, ժամանում են Հայաստան, որպեսզի իրենց պարապմունքներն այստեղ անցկացնեն։ Յանան ընդգծեց, որ Մոսկվայում սուսերամարտով զբաղվելու համար ստեղծված պայմաններն աշխարհում լավագույնն են համարվում ու ոչ մի մարզիչ կարիք չի ունենում այլ երկիր գնալու։
Նրա պնդմամբ` Հայաստանում եթե ստեղծվեն նմանատիպ պայմաններ, ապա հնարավոր է, որ գան նաև այստեղ պարապելու, հատկապես ինքը մեծ հաճույքով կգա, քանի որ իր հայրենիքն է։
Անդրադառնալով նաև այն հարցին, որ պատժամիջոցների պատճառով որոշ ռուս մարզիկներ փոխում են իրենց քաղաքացիությունը` Յանան նշեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրելու, և կարիք չկա մեղադրել ինչ–որ մեկին կամ դատապարտել։
«Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, այս պահին կարիք չունեմ փոխելու քաղաքացիությունս, որպեսզի անցկացնեմ պարապմունքներս։ Դեռևս անհասկանալի իրավիճակ է այդ առումով. հստակ որևէ բան չեմ կարող ասել»,– ասաց մարզիկը։
Առաջիկայում Յանան թիմով պետք է մեկնի Դուբայ, որտեղ մարզիկների համար ֆիզիկական պատրաստվածության ընդհանուր հավաք է լինելու, ինչից հետո էլ սպասելու են Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմանը` թույլ կտա՞ն իրենց միջազգային ասպարեզ դուրս գալ, թե ոչ։ Այդ որոշումից է կախված` հետագայում ՌԴ ֆեդերացիան կմասնակցի՞ Օպիլմիական խաղերին, թե ոչ։

12 սեպտեմբերի 2022, 17:00