ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում մեկնարկեց սուսերամարտի մրցաշարը, որն անցկացվելու է սեպտեմբերի 12-13-ը:Այսօր անցկացվում էր ճկասուսեր զենքաձևի մրցումները, որին մասնակցում էին մինչև 14 տարեկան աղջիկներ և տղաներ։Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում է 15 աղջիկ և 23 տղա։ Նրանք Երևանի և Գյումրու մարզադպրոցների սաներ են: Սեպտեմբերի 13-ին մրցաշարը կշարունակվի խոցասուսեր զենքաձևով:Լինելու է 1 առաջին տեղ, 1 երկրորդ տեղ և 2 երրորդ տեղ:Կրկնակի օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը նշեց, որ ուրախ է հայրենիք գալու և երեխաների մրցաշարին ներկա լինելու համար։«Ուրախ եմ, որ այսքան շատ երեխա հետաքրքրված է իմ սիրելի սպորտաձևով։ Ձեր կյանքում շատ պարտություններ կարող են լինել, սակայն դրանք ձեզ միայն ուժեղ կդարձնեն։ Հաջողություն եմ մաղթում բոլորիդ,ու փորձեք չունենալ վնասվածքներ»,– դիմելով երեխաներին` ասաց Եգորյանը։«Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը նշեց` շատ ուրախ են, որ կարողացել են առաջին անգամ Մոսկվայի օրերի շրջանակում կազմակերպել մրցաշարեր:«Հույս ունենք, որ սա կդառնա ավանդույթ և կունենա շարունակականություն: Մեզ համար շատ հաճելի է, որ այսօր այստեղ մեզ հետ է նաև օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը: Փոքր տարիքում մեզանից շատերն իրենց հերոսներն են ունեցել: Այս սպորտաձևում դուք ունեք այդ հերոսին, կարող եք ձգտել նմանվել նրան, քանի որ նա հասել է իր նպատակին և առաջինն է ամբողջ աշխարհում»,- ասաց Կարապետյանը:Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի դպրոցի տնօրեն Արտաշես Մադոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի սուսերամարտի հավաքականը պարբերաբար տարբեր տարիքային խմբերով մասնակցում է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:«Ունեցել ենք բավականին հաջող արդյունքներ՝ և՛ հաղթողներ, և՛ մրցանակակիրներ: Տվյալ պահին հավաքականն առջևում մրցումներ չունի, բայց հաջորդ տարի` փետրվարին, Եվրոպայի պատանիների առաջնությանն ենք պատրաստվում, լինելու են ուսումնամարզական հավաքներ ու տարբեր կարգի այլ մրցաշարեր։ Երեխաների հետաքրքրվածությունը բավականին մեծ է»,– նշեց Մադոյանը:Նրա խոսքով` Հայաստանում սուսերամարտով զբաղվելու համար պայմաններ կան, սակայն ցանկալի է, որպեսզի ֆեդերացիայի բյուջեն ավելի մեծ լինի, քան ներկայում է։Մադոյանը շեշտեց, որ այժմյան բյուջեով հնարավոր չի լինում շատ մրցումներ և ուսումնամարզական հավաքներ անցկացնել, ինչի հետևանքով երեխաների մոտ մրցակցային փորձի պակաս է առաջանում։ Այնուամենայնիվ` Մադոյանն ընդգծեց, որ այս մրցաձևը Հայաստանում կարող է զարգանալ։Նշենք, որ Երևան քաղաքում գործում է սուսերամարտի 3 մարզադպրոց, մեկական էլ կա Գյումրիում և Վանաձորում:
Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում է 15 աղջիկ և 23 տղա։ Նրանք Երևանի և Գյումրու մարզադպրոցների սաներ են: Սեպտեմբերի 13-ին մրցաշարը կշարունակվի խոցասուսեր զենքաձևով:
Լինելու է 1 առաջին տեղ, 1 երկրորդ տեղ և 2 երրորդ տեղ:
Կրկնակի օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը նշեց, որ ուրախ է հայրենիք գալու և երեխաների մրցաշարին ներկա լինելու համար։
«Ուրախ եմ, որ այսքան շատ երեխա հետաքրքրված է իմ սիրելի սպորտաձևով։ Ձեր կյանքում շատ պարտություններ կարող են լինել, սակայն դրանք ձեզ միայն ուժեղ կդարձնեն։ Հաջողություն եմ մաղթում բոլորիդ,ու փորձեք չունենալ վնասվածքներ»,– դիմելով երեխաներին` ասաց Եգորյանը։
«Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը նշեց` շատ ուրախ են, որ կարողացել են առաջին անգամ Մոսկվայի օրերի շրջանակում կազմակերպել մրցաշարեր:
«Հույս ունենք, որ սա կդառնա ավանդույթ և կունենա շարունակականություն: Մեզ համար շատ հաճելի է, որ այսօր այստեղ մեզ հետ է նաև օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը: Փոքր տարիքում մեզանից շատերն իրենց հերոսներն են ունեցել: Այս սպորտաձևում դուք ունեք այդ հերոսին, կարող եք ձգտել նմանվել նրան, քանի որ նա հասել է իր նպատակին և առաջինն է ամբողջ աշխարհում»,- ասաց Կարապետյանը:
Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի դպրոցի տնօրեն Արտաշես Մադոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի սուսերամարտի հավաքականը պարբերաբար տարբեր տարիքային խմբերով մասնակցում է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:
«Ունեցել ենք բավականին հաջող արդյունքներ՝ և՛ հաղթողներ, և՛ մրցանակակիրներ: Տվյալ պահին հավաքականն առջևում մրցումներ չունի, բայց հաջորդ տարի` փետրվարին, Եվրոպայի պատանիների առաջնությանն ենք պատրաստվում, լինելու են ուսումնամարզական հավաքներ ու տարբեր կարգի այլ մրցաշարեր։ Երեխաների հետաքրքրվածությունը բավականին մեծ է»,– նշեց Մադոյանը:
Մադոյանը շեշտեց, որ այժմյան բյուջեով հնարավոր չի լինում շատ մրցումներ և ուսումնամարզական հավաքներ անցկացնել, ինչի հետևանքով երեխաների մոտ մրցակցային փորձի պակաս է առաջանում։ Այնուամենայնիվ` Մադոյանն ընդգծեց, որ այս մրցաձևը Հայաստանում կարող է զարգանալ։