00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դրական կազդի խոշոր արտադրողների գործունեության վրա. Խալաթյանը` «խոտանի նախագծի» մասին

Պատվիրած ապրանքը խոտանված է՝ պետք է վերադարձվի․ պետք է արագ լուծվեն հաճախորդին հուզող հարցերը
Բաժանորդագրվել
«Օվալ Պլաստիկ» ընկերության հիմնադիր և տնօրեն Վարուժան Խալաթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին» նախագծին, որով տնտեսվարողը կկարողանա խոտան ապրանքը հետ վերցնել և դրա համար շահութահարկ չվճարել։
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որն առնչվում է խոտանված ապրանքները հետ վերցնելու դեպքում շահութարակ չվճարելուն, կարող է դրական ազդեցություն ունենալ բիզնես միջավայրում, առավել ևս, որ խոշոր արտադրողների պարագայում շահութահարկով հարկման բազայից համախառն եկամտի 2 տոկոսի չափով նվազեցում կատարելը թույլ կտա զգալի միջոցներ տնտեսել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Օվալ Պլաստիկ» ընկերության հիմնադիր և տնօրեն Վարուժան Խալաթյանը։
Այդուհանդերձ նա շեշտեց, որ կոնկրետ իրենց ընկերության պարագայում խոտանված խոշոր ծավալի ապրանքների մասին խոսք լինել չի կարող։
Նշենք, որ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել կառավարության կողմից մշակված «Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին» նախագիծը, որի համաձայն` առևտրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռվի իրենց մոտ հայտնաբերված, ինչպես նաև արդեն գնորդի մոտ հայտնված խոտան համարվող արտադրանքը հետ ընդունել և այդ ծավալը նվազեցնել տվյալ տարվա համախառն եկամտի մեկ տոկոսի չափով:
Տեղական արտադրողը կանգնած է փաստի առջև․ տնտեսագետը՝ թուրքական ապրանքը ՀՀ ներմուծելու մասին
«Մեր դեպքում խոտանված մեծ խմբաքանակների նախադեպեր չունենք, իսկ ընդհանուր առմամբ կարող են լինել առանձին դեպքեր, երբ ապրանքը կարող է վնասվել կամ խոտանվել տեղափոխելիս կամ այլ հանգամանքներում։ Այդ դեպքում տվյալ նախագիծը կարող է դրական ազդեցություն ունենալ գործարարների համար։ Թեև նրանցից շատերի հետ կոնկրետ այս թեմայով չեմ խոսել, սակայն չի բացառվում, որ բոլորի մոտ էլ լինեն խոտանված ապրանքներ»,– նշեց «Օվալ Պլաստիկ» ընկերության տնօրենը։
Խալաթյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ նույնպես եղել են դեպքեր, երբ գնորդները վերադարձրել են խոտանված ապրանքը, բայց հավաստիացրեց, որ նման դեպքեր լինում են շատ հազվադեպ։
«Եթե մարդիկ պատվիրել են ապրանքը և այն խոտանվել է, ապա բնական է, որ այդ ապրանքը պետք է վերադարձվի, և որքան շուտ արվի դա, այնքան արագ կլուծվեն հաճախորդներին հուզող հարցերը»,– նշեց ընկերության տնօրենը։
Խալաթյանը չբացառեց, որ որոշ գործարարներ կարող են առիթն օգտագործել և ցուցաբերել անբարեխիղճ վարքագիծ` վաճառքի հանելով խոտանված ապրանք, բայց այդ դեպքում, ըստ նրա, հարկային մարմինը պետք է աչալուրջ լինի` իրականացնելով հետևողական վերահսկողություն։
«Հակառակ դեպքում կարող են նման դեպքերը կրկնվել։ Ցավոք, այստեղ էլ գործ ունենք մենթալիտետի հետ»,– ասաց Խալաթյանը` պնդելով, որ խոտանված ապրանքների վաճառքը, այդուհանդերձ, ավելի շուտ կարող է տեղի ունենալ որոշ հանգամանքների բերումով, այլ ոչ թե միտումնավոր բնույթ կրել։ Նրա համոզմամբ` դժվար թե որևէ գործարար ցանկանա խոտանված ապրանք մատակարարել հաճախորդներին կամ գնորդներին։
Նշենք, որ սույն նախագծով առաջարկվում է նաև հնարավորություն տալ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա խոտան արտադրանքի պաշարից համախառն եկամտի 2 տոկոսի չափով նվազեցում կատարել շահութահարկով հարկման բազայից։
Լրահոս
0