https://arm.sputniknews.ru/20220912/spercjann-u-zakharjany-glkhavvorel-en-rpl-i-amenashat-tankacats-futbolistneri-canky-48078461.html
Սպերցյանն ու Զախարյանը գլխավորել են ՌՊԼ-ի ամենաշատ «թանկացած» ֆուտբոլիստների ցանկը
Սպերցյանն ու Զախարյանը գլխավորել են ՌՊԼ-ի ամենաշատ «թանկացած» ֆուտբոլիստների ցանկը
Sputnik Արմենիա
Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 մլն եվրո, Զախարյանինը՝ 15 մլն։ 12.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-12T16:34+0400
2022-09-12T16:34+0400
2022-09-12T16:34+0400
էդուարդ սպերցյան
արսեն զախարյան
ռուսաստան
ֆուտբոլ
տրանսֆեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0c/48075533_0:10:1600:910_1920x0_80_0_0_7f904afe21d620af812200b1fe5ca6e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Կրասնոդարի» և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյանը (Կրասնոդար) և Արսեն Զախարյանը Transfermarkt-ի տվյալներով գլխավորել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ամենաշատ «թանկացած» ֆուտբոլիստների ցուցակը։Սպերցյանի ու Զախարյանի, ինչպես նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Վիլսոն Իսիդորի տրանսֆերային արժեքը ավելացել է 3 միլիոն եվրոյով։ Պորտալի տեղեկություններով` Սպերցյանի տրանսֆերը գնահատում է 9 միլիոն եվրո, Զախարյանինը՝ 15 միլիոն եվրո, Իսիդորինը՝ 6 միլիոն եվրո։Հիշեցնենք, որ Սպերցյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, ավարտել է Կրասնոդարի ֆուտբոլի ակադեմիան։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններից հետո 2021 թվականին նա համաձայնել է հանդես գալ ազգային հավաքականում։Արսեն Զախարյանը 2021/2022 ֆուտբոլային մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման և դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Զախարյանը հինգ հանդիպում է անցկացրել, գրանցելով մեկ գոլ և երկու գոլային փոխանցում։ Բացի այդ, 18-ամյա կիսապաշտպանը չորս հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0c/48075533_68:0:1544:1107_1920x0_80_0_0_3aaf516429eaf8f61240b6884093e2fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ սպերցյան, արսեն զախարյան, ռուսաստան, ֆուտբոլ, տրանսֆեր
էդուարդ սպերցյան, արսեն զախարյան, ռուսաստան, ֆուտբոլ, տրանսֆեր
Սպերցյանն ու Զախարյանը գլխավորել են ՌՊԼ-ի ամենաշատ «թանկացած» ֆուտբոլիստների ցանկը
Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 մլն եվրո, Զախարյանինը՝ 15 մլն։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Կրասնոդարի» և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյանը (Կրասնոդար) և Արսեն Զախարյանը Transfermarkt-ի տվյալներով գլխավորել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ամենաշատ «թանկացած» ֆուտբոլիստների ցուցակը։
Սպերցյանի ու Զախարյանի, ինչպես նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Վիլսոն Իսիդորի տրանսֆերային արժեքը ավելացել է 3 միլիոն եվրոյով։ Պորտալի տեղեկություններով` Սպերցյանի տրանսֆերը գնահատում է 9 միլիոն եվրո, Զախարյանինը՝ 15 միլիոն եվրո, Իսիդորինը՝ 6 միլիոն եվրո։
Ամենաշատը նվազել է Մոսկվայի «Սպարտակի» դարպասապահ Ալեքսանդր Մաքսիմենկոի տրանսֆերային արժեքը։ Եթե նախկինում այն կազմում էր 9 միլիոն եվրո, ապա այժմ` 2,5 միլիոն։
Հիշեցնենք, որ Սպերցյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, ավարտել է Կրասնոդարի ֆուտբոլի ակադեմիան։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններից հետո 2021 թվականին նա համաձայնել է հանդես գալ ազգային հավաքականում։
Արսեն Զախարյանը 2021/2022 ֆուտբոլային մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման և դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Զախարյանը հինգ հանդիպում է անցկացրել, գրանցելով մեկ գոլ և երկու գոլային փոխանցում։ Բացի այդ, 18-ամյա կիսապաշտպանը չորս հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում։