https://arm.sputniknews.ru/20220912/mshtapes-unecel-en-ajd-gvortselavotshy-simvonjany-adrbejany-pn-i-apateghekatvutjunneri-masin-48065578.html
Պատրաստ լինել ցանկացած զարգացման. Սիմոնյանը` Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունների մասին
Պատրաստ լինել ցանկացած զարգացման. Սիմոնյանը` Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունների մասին
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը նշում է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցային գործընթացը շարունակվում է։ 12.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-12T12:47+0400
2022-09-12T12:47+0400
2022-09-12T14:02+0400
ալեն սիմոնյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42464433_0:83:1600:983_1920x0_80_0_0_b44c4c5e3c2eb20221a74dd1ced7711d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը մշտապես փորձել է լարված իրավիճակն օգտագործել բանակցությունների ընթացքում։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, իբրև թե հայկական ուժերի կողմից շփման գծի տարբեր ուղղություններով կրակոցներ արձակելու մասին։Նա նշեց, թե հայկական կողմի վերաբերմունքն Ադրբեջանի ՊՆ–ի հայտարարություններին հետևյալն է` ուշի ուշով հետևել և պատրաստ լինել ցանկացած զարգացման։ Սիմոնյանը հավելեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում ՀՀ–ի համար կան կարմիր գծեր, որոնց մասին տեղյակ է նաև Ադրբեջանը։ Հայաստանը, ըստ նրա, շարունակում է գործել այդ տրամաբանության մեջ։Նա նշեց նաև, թե հետամուտ են լինելու խաղաղության գործընթացին։ ԱԺ նախագահի խոսքով` ինչպես իրենք, այնպես էլ ՀՀ քաղաքացիները գտնում են, որ առաջնային պետք է անվտանգության հարցերը լուծել։ Իսկ անվտանգության հարցերը, ըստ նրա, 2 ձևով են լուծում` հարևանների հետ խաղաղություն հաստատելով և ուժեղ բանակ ունենալով։«Բանակի բարեփոխումների ուղղությամբ քայլեր են արվում` սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև կադրային մեծ փոփոխություններ` առաջ ենք գնալու։ Մինչև պատերազմն ասում էին բանակը գլխատեցին, բայց նման բան չի եղել։ Ակնհայտ է, որ հիմա մեծ փոփոխություններ կան»։Սիմոնյանը հավելեց, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բավական հաջող է իր աշխատանքը կատարում։Ադրբեջանը հերթական սահմանային սադրանքն է պլանավորում. Մարուքյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42464433_90:0:1510:1065_1920x0_80_0_0_24934f1a181455d757ad138f0e2ca20c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ալեն սիմոնյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Պատրաստ լինել ցանկացած զարգացման. Սիմոնյանը` Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունների մասին
12:47 12.09.2022 (Թարմացված է: 14:02 12.09.2022) Ալեն Սիմոնյանը նշում է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցային գործընթացը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը մշտապես փորձել է լարված իրավիճակն օգտագործել բանակցությունների ընթացքում։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր
կեղծ հայտարարություններ է տարածում, իբրև թե հայկական ուժերի կողմից շփման գծի տարբեր ուղղություններով կրակոցներ արձակելու մասին։
«Ադրբեջանը մշտապես ունեցել է այդ գործելաոճը։ Բայց, ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, որ կային ընտրություններից առաջ և հետո, թե Ադրբեջանի այսօրվա իշխանությունները չեն ուզում բանակցել, բանակցային գործընթացը շարունակվում է, Ադրբեջանի ղեկավարն էլ խոսում է խաղաղության մասին։ Ադրբեջանի ոճին ծանոթ ենք, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ նստենք ու ասենք, որ այդ հայտարարությունները ոչինչ չեն նշանակում»,–ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, թե հայկական կողմի վերաբերմունքն Ադրբեջանի ՊՆ–ի հայտարարություններին հետևյալն է` ուշի ուշով հետևել և պատրաստ լինել ցանկացած զարգացման։
Սիմոնյանը հավելեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում ՀՀ–ի համար կան կարմիր գծեր, որոնց մասին տեղյակ է նաև Ադրբեջանը։ Հայաստանը, ըստ նրա, շարունակում է գործել այդ տրամաբանության մեջ։
Նա նշեց նաև, թե հետամուտ են լինելու խաղաղության գործընթացին։ ԱԺ նախագահի խոսքով` ինչպես իրենք, այնպես էլ ՀՀ քաղաքացիները գտնում են, որ առաջնային պետք է անվտանգության հարցերը լուծել։ Իսկ անվտանգության հարցերը, ըստ նրա, 2 ձևով են լուծում` հարևանների հետ խաղաղություն հաստատելով և ուժեղ բանակ ունենալով։
«Բանակի բարեփոխումների ուղղությամբ քայլեր են արվում` սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև կադրային մեծ փոփոխություններ` առաջ ենք գնալու։ Մինչև պատերազմն ասում էին բանակը գլխատեցին, բայց նման բան չի եղել։ Ակնհայտ է, որ հիմա մեծ փոփոխություններ կան»։
Սիմոնյանը հավելեց, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բավական հաջող է իր աշխատանքը կատարում։