https://arm.sputniknews.ru/20220912/blickrigi-martavarutjuny-chashkhatec-putiny-khvosel-e-patzhamijvocneri-ev-rd-khndirneri-masin-48075107.html
«Բլիցկրիգի մարտավարությունը չաշխատեց»․ Պուտինը խոսել է պատժամիջոցների և ՌԴ խնդիրների մասին
«Բլիցկրիգի մարտավարությունը չաշխատեց»․ Պուտինը խոսել է պատժամիջոցների և ՌԴ խնդիրների մասին
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական բյուջեի վիճակն ավելի լավ է, քան G20-ի շատ երկրներում։ 12.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-12T15:51+0400
2022-09-12T15:51+0400
2022-09-20T12:20+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
ուկրաինա
պատժամիջոցներ
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47865567_0:0:1601:901_1920x0_80_0_0_be9805921e3bba922972c88a2b8d6650.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հաղթահարում է Արևմուտքի ճնշումը. բլիցկրիգի մարտավարությունը չաշխատեց։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ։Նրա խոսքով՝ մշակված մեխանիզմներն ուղղված են զբաղվածության և աշխատատեղերի պահպանմանը, քաղաքացիներին` նախևառաջ երեխաներ ունեցող ընտանիքներին ու թոշակառուներին հասցեական օգնություն ցուցաբերելուն:Արևմուտքը քաղում է ՌԴ–ի նկատմամբ իր վերաբերմունքի և պատժամիջոցների պտուղները. ԷրդողանՎլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական բյուջեի վիճակն ավելի լավ է, քան քսանյակի ու ԲՐԻԿՍ-ի շատ երկրներում:Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանի թշնամիներիգործողություններն անկանխատեսելի են, իմպուլսիվ և ոչ պրոֆեսիոնալ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է աշխատի «իր տրամաբանության մեջ, պահի նախաձեռնությունը» և հետևողականորեն լուծի տնտեսության ու սոցիալական ոլորտի զարգացման իր խնդիրները:Եվրոպայում էներգետիկ շուկաները տենդի մեջ են, պատժամիջոցները հանգեցրել են ճգնաժամի. ՊեսկովՓետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։ Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 200-րդ օրը։
ուկրաինա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/07/47865567_95:0:1392:973_1920x0_80_0_0_8fe67318603bb670b888cf809dc34e8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա, պատժամիջոցներ, արևմուտք
վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա, պատժամիջոցներ, արևմուտք
«Բլիցկրիգի մարտավարությունը չաշխատեց»․ Պուտինը խոսել է պատժամիջոցների և ՌԴ խնդիրների մասին
15:51 12.09.2022 (Թարմացված է: 12:20 20.09.2022) Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական բյուջեի վիճակն ավելի լավ է, քան G20-ի շատ երկրներում։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հաղթահարում է Արևմուտքի ճնշումը. բլիցկրիգի մարտավարությունը չաշխատեց։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ։
«Տնտեսական բլիցկրիգի մարտավարությունը, որի վրա նրանք (Արևմուտքի երկրները,-խմբ.) հույս էին դրել, չաշխատեց, դա արդեն ակնհայտ է բոլորի, այդ թվում՝ իրենց համար։ Մեր կողմից օպերատիվ իրականացվել են գործուն պաշտպանական միջոցներ, գործարկվել են առանցքային ճյուղերի, համակարգաստեղծ ձեռնարկությունների, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի աջակցման մեխանիզմներ»,-ասել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ մշակված մեխանիզմներն ուղղված են զբաղվածության և աշխատատեղերի պահպանմանը, քաղաքացիներին` նախևառաջ երեխաներ ունեցող ընտանիքներին ու թոշակառուներին հասցեական օգնություն ցուցաբերելուն:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական բյուջեի վիճակն ավելի լավ է, քան քսանյակի ու ԲՐԻԿՍ-ի շատ երկրներում:
«Մասշտաբային հակաճգնաժամային միջոցառումների օպերատիվ ընդունումը, ձեռք բերված կայունությունը, արտաքին մարտահրավերների առջև ռուսական տնտեսության ամրությունը հիմնականում նախորդ տարիներին մեր պատասխանատու մակրոտնտեսական քաղաքականության արդյունքն է, ուստի և ռուսական բյուջեի վիճակն այժմ նույնպես զգալիորեն ավելի լավ է, քան «մեծ քսանյակի» երկրների տնտեսություններում ու ԲՐԻԿՍ-ի երկրներում մեր բարեկամների մոտ», - ասել է Պուտինը:
Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանի թշնամիներիգործողություններն անկանխատեսելի են, իմպուլսիվ և ոչ պրոֆեսիոնալ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է աշխատի «իր տրամաբանության մեջ, պահի նախաձեռնությունը» և հետևողականորեն լուծի տնտեսության ու սոցիալական ոլորտի զարգացման իր խնդիրները:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 200-րդ օրը։