Արտակարգ իրավիճակներում ԱԹՍ–ներով խնդիրը լուծել. անցկացվել է «Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթը
19:10 12.09.2022 (Թարմացված է: 19:11 12.09.2022)
© Photo : official site of MES of RA «Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթի մասնակիցները
«Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթի մասնակիցները
© Photo : official site of MES of RA
Բաժանորդագրվել
Մրցույթին 106 հայտ է ներկայացվել։ Այն անցկացվել է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ անցկացվել է «Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթը։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
© Photo : official site of MES of RA «Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթի մասնակից
«Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթի մասնակից
© Photo : official site of MES of RA
Մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարար միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով առաջարկել լուծումներ:
© Photo : official site of MES of RA «Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթի մասնակից
«Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթի մասնակից
© Photo : official site of MES of RA
Մրցույթն անցկացվել է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։ Մասնակցության 106 հայտ է ներկայացվել: Մասնակից խմբերին առաջադրվել են պարզ, միջին և բարդ խնդիրներ։ Մասնավորապես, իրականացվել են տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթների առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումն էապես բարձրացնում է փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:
© Photo : official site of MES of RA «Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթի մասնակից
«Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթի մասնակից
© Photo : official site of MES of RA
Մրցութային առաջին օրը փորձակայանում տեղի է ունեցել պաշտոնական բացումը, այնուհետև թռիչքներ են իրականացրել դպրոցական թիմերը։ Երկրորդ օրը սիրողական և մասնագիտացված խմբերը հանդես են եկել մրցութային թռիչքներով, ապա մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են բոլոր անվանակարգերի հաղթողները և պարգևները։
© Photo : official site of MES of RA «Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթը
«Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթը
© Photo : official site of MES of RA
Մասնակիցներին տրվել են հավաստագրեր, իսկ անվանակարգերում առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները արժանացել են դրամական և այլ պարգևների։
Նշվում է, որ ԱԻՆ–ը ողջունում է օդային ռոբոտաշինության զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը՝ հաշվի առնելով որոնողափրկարարական աշխատանքներում ԱԹՍ-ների կիրառելության կարևորությունը և դրանց աշխատանքի արդյունավետությունը գործողությունների ընթացքում։
© Photo : official site of MES of RA «Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթը
«Հավք» ԱԹՍ 2-րդ մրցույթը
© Photo : official site of MES of RA