https://arm.sputniknews.ru/20220912/ankaran-ev-baqun-bac-chen-tvoghni-agresia-skselu-hnaravvorutjuny-inch-e-arajarkum-ohanjany-48069035.html
Անկարան և Բաքուն բաց չեն թողնի ագրեսիա սկսելու հնարավորությունը․ ինչ է առաջարկում Օհանյանը
Անկարան և Բաքուն բաց չեն թողնի ագրեսիա սկսելու հնարավորությունը․ ինչ է առաջարկում Օհանյանը
Sputnik Արմենիա
Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ մինչ օրս Հայաստանի դեմ Թուրքիայի ագրեսիան զսպում է միայն Ռուսաստանի գործոնը։ 12.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-12T13:55+0400
2022-09-12T13:55+0400
2022-09-12T13:59+0400
սեյրան օհանյան
բանակ
հայաստան
տարածաշրջան
ադրբեջան
թուրքիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40599084_0:0:1600:901_1920x0_80_0_0_86db31a0200010c68912bb1740c4403e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. 2020թ․-ի պատերազմն Արցախում էապես փոխել է տարածաշրջանի անվտանգության միջավայրը և հանգեցրել է ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման։ Այս մասին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։Նախկին նախարարը թվարկել է այն ռիսկերն ու սպառնալիքները, որոնց չեզոքացումն այսօր առաջնային խնդիր է դարձել մեզ համար։ Նրա կարծիքով` 44-օրյա պատերազմի հետևանքները մեծացրել են Ադրբեջանի ախորժակը և Թուրքիային ներգրավել են տարածաշրջանային գործընթացներում: Իսկ Հայաստանն այլևս Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը չէ։ Ավելին, Հայաստանի՝ սեփական անվտանգությունը երաշխավորելու կարողությունը նույնպես մեծ հարցականի տակ է։Օհանյանը հայտարարեց, որ նախկին համակարգը, որն ապահովում էր Հայաստանի անվտանգությունը և բաղկացած էր չորս հիմնական տարրերից՝ բանակից, հայ-ռուսական քաղաքական հարաբերություններից և ՀԱՊԿ-ի գործոնից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակներում դիվանագիտությունից և տնտեսաքաղաքական բալանսից, այսօր քանդված է:Օհանյանը հիշեցրել է նաև անցյալ տարի Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։ Նրա խոսքով` Թուրքիան միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշում ունի, ի տարբերություն Ռուսաստանի, որն այս ամբողջ ընթացքում հավասարակշռող արբիտրի դերում է հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ բացառապես ռուսական գործոնի շնորհիվ է, որ Անկարան ու Բաքուն մինչ օրս ձեռնպահ են մնացել Հայաստանի դեմ ոտնձգություններից։ Սակայն իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, և Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում լարվածության պայմաններում թուրք-ադրբեջանական տանդեմը հարմար պահին կարող է ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ։Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ վատթարացող տարածաշրջանային իրադրության և սպառնալիքների ուժեղացման պայմաններում երկրի իշխանությունները պետք է շտապ ուսումնասիրեին 44-օրյա պատերազմի հետևանքները և ռազմավարական վերանայման ճանապարհով որոշեին ճգնաժամից դուրս գալու առաջնահերթությունները: Բայց նման բան տեղի չի ունեցել, պաշտոնյաները հանգիստ նստած են իրենց աշխատասենյակներում՝ վայելելով աշխատանքային առօրյան ու պարգևավճարները։Հենց այդ պատճառով էլ ընդդիմությունը կարծում է, որ իրավիճակից դուրս գալու գլխավոր պայմանը նոր առաջնորդի, ազգային շահերով առաջնորդվող նոր բանակցողի առկայությունն է։ Օհանյանը համոզված է, որ հեռացնելով իշխանությանը՝ հնարավոր կլինի իրավիճակը փոխել հօգուտ Հայաստանի։Նոր իշխանությունը պետք է մի շարք հրատապ միջոցներ ձեռնարկի, ինչպիսիք են հայկական բանակի վերակառուցումը, Ռուսաստանի հետ հարաբերությունների որակական բարելավումը և հատկապես Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի դերի ու գործառույթների սահմանումը, ողջ հայության ներուժի օգտագործումը տնտեսության զարգացման համար, հասարակության համախմբումը:«Դիմադրություն» շարժումը կշարունակի պայքարել Հայաստանում իշխանափոխության համար. ՍաղաթելյանՆշենք, որ «Դիմադրություն» շարժումը հայտարարել է տարբեր ուժերի և անհատների հետ հանդիպումներ և քննարկումներ սկսելու մասին։ Այսօր կայացավ այդ ձևաչափով առաջին հանդիպումը։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40599084_180:0:1600:1065_1920x0_80_0_0_1f70e85a0260ed3e3fbd85bb45080099.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, բանակ, հայաստան, տարածաշրջան , ադրբեջան, թուրքիա, ռուսաստան
սեյրան օհանյան, բանակ, հայաստան, տարածաշրջան , ադրբեջան, թուրքիա, ռուսաստան
Անկարան և Բաքուն բաց չեն թողնի ագրեսիա սկսելու հնարավորությունը․ ինչ է առաջարկում Օհանյանը
13:55 12.09.2022 (Թարմացված է: 13:59 12.09.2022) Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ մինչ օրս Հայաստանի դեմ Թուրքիայի ագրեսիան զսպում է միայն Ռուսաստանի գործոնը։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. 2020թ․-ի պատերազմն Արցախում էապես փոխել է տարածաշրջանի անվտանգության միջավայրը և հանգեցրել է ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման։ Այս մասին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նախկին նախարարը թվարկել է այն ռիսկերն ու սպառնալիքները, որոնց չեզոքացումն այսօր առաջնային խնդիր է դարձել մեզ համար։ Նրա կարծիքով` 44-օրյա պատերազմի հետևանքները մեծացրել են Ադրբեջանի ախորժակը և Թուրքիային ներգրավել են տարածաշրջանային գործընթացներում: Իսկ Հայաստանն այլևս Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը չէ։ Ավելին, Հայաստանի՝ սեփական անվտանգությունը երաշխավորելու կարողությունը նույնպես մեծ հարցականի տակ է։
Օհանյանը հայտարարեց, որ նախկին համակարգը, որն ապահովում էր Հայաստանի անվտանգությունը և բաղկացած էր չորս հիմնական տարրերից՝ բանակից, հայ-ռուսական քաղաքական հարաբերություններից և ՀԱՊԿ-ի գործոնից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակներում դիվանագիտությունից և տնտեսաքաղաքական բալանսից, այսօր քանդված է:
Օհանյանի կարծիքով՝ հայկական բանակի գործոնը տարածաշրջանում էապես թուլացել է։ Բացի այդ, 2018 թվականից ի վեր Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ արտաքին երկկողմ և բազմակողմ հարաբերությունները հետևողականորեն վատացվել են, դիվանագիտությունը ձախողել են՝ վատնելով տարիներով կուտակված հսկայական դիվանագիտական ներուժը և գործընթացը փակուղի մտցնելով։ Դա Ադրբեջանին հնարավորություն է տվել դիմել ռազմական սցենարի։ Տնտեսության առումով նույնպես որևէ լուրջ առաջընթաց չկա, ընդհակառակը, նկատվում է գնաճ և աղքատության աճ։ Այս ամենը բերում է հասարակության պառակտմանը և բնակչության արտահոսքին։
Օհանյանը հիշեցրել է նաև անցյալ տարի Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։ Նրա խոսքով` Թուրքիան միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշում ունի, ի տարբերություն Ռուսաստանի, որն այս ամբողջ ընթացքում հավասարակշռող արբիտրի դերում է հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ բացառապես ռուսական գործոնի շնորհիվ է, որ Անկարան ու Բաքուն մինչ օրս ձեռնպահ են մնացել Հայաստանի դեմ ոտնձգություններից։ Սակայն իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, և Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում լարվածության պայմաններում թուրք-ադրբեջանական տանդեմը հարմար պահին կարող է ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ։
Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ վատթարացող տարածաշրջանային իրադրության և սպառնալիքների ուժեղացման պայմաններում երկրի իշխանությունները պետք է շտապ ուսումնասիրեին 44-օրյա պատերազմի հետևանքները և ռազմավարական վերանայման ճանապարհով որոշեին ճգնաժամից դուրս գալու առաջնահերթությունները: Բայց նման բան տեղի չի ունեցել, պաշտոնյաները հանգիստ նստած են իրենց աշխատասենյակներում՝ վայելելով աշխատանքային առօրյան ու պարգևավճարները։
Հենց այդ պատճառով էլ ընդդիմությունը կարծում է, որ իրավիճակից դուրս գալու գլխավոր պայմանը նոր առաջնորդի, ազգային շահերով առաջնորդվող նոր բանակցողի առկայությունն է։ Օհանյանը համոզված է, որ հեռացնելով իշխանությանը՝ հնարավոր կլինի իրավիճակը փոխել հօգուտ Հայաստանի։
Նոր իշխանությունը պետք է մի շարք հրատապ միջոցներ ձեռնարկի, ինչպիսիք են հայկական բանակի վերակառուցումը, Ռուսաստանի հետ հարաբերությունների որակական բարելավումը և հատկապես Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի դերի ու գործառույթների սահմանումը, ողջ հայության ներուժի օգտագործումը տնտեսության զարգացման համար, հասարակության համախմբումը:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը հայտարարել է տարբեր ուժերի և անհատների հետ հանդիպումներ և քննարկումներ սկսելու մասին։ Այսօր կայացավ այդ ձևաչափով առաջին հանդիպումը։