https://arm.sputniknews.ru/20220911/zaeki-energablvoki-dadarecman-rezhimy-tujl-e-talis-ajn-veragvortsarkel-48037946.html
ԶԱԷԿ–ի էներգաբլոկի դադարեցման ռեժիմը թույլ է տալիս այն վերագործարկել
ԶԱԷԿ–ի էներգաբլոկի դադարեցման ռեժիմը թույլ է տալիս այն վերագործարկել
Sputnik Արմենիա
Զապորոժիեի շրջանի վարչակազմը հայտնել է, որ էներգաբլոկի սառեցման ռեժիմը թույլ է տալիս անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու և երաշխավորված հզորության դեպքում... 11.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-11T12:47+0400
2022-09-11T12:47+0400
2022-09-11T12:47+0400
զապորոժիե
ատոմակայան
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660856_0:151:1600:1051_1920x0_80_0_0_00867b75b2a057e65976da68190a4f85.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ էներգաբլոկի սառեցման ռեժիմը թույլ է տալիս այն հետագայում վերագործարկել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։Նա նշել է, որ ատոմակայանի մնացած էներգաբլոկները նույնպես սառեցման ռեժիմում են։ Ռեժիմը թույլ է տալիս անհրաժեշտ աշխատանք կատարել և երաշխավորված հզորության դեպքում վերագործարկել էներգաբլոկները։Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660856_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d9ef49ea0d42d7e948fe18dc1e720119.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ԶԱԷԿ–ի էներգաբլոկի դադարեցման ռեժիմը թույլ է տալիս այն վերագործարկել
Զապորոժիեի շրջանի վարչակազմը հայտնել է, որ էներգաբլոկի սառեցման ռեժիմը թույլ է տալիս անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու և երաշխավորված հզորության դեպքում վերագործարկել էներգաբլոկները։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ էներգաբլոկի սառեցման ռեժիմը թույլ է տալիս այն հետագայում վերագործարկել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Էներգաբլոկն անցել է սառեցման ռեժիմի և էլեկտրաէներգիա չի արտադրում: Բայց փաստն այն է, որ բլոկն ինքը ստիպված է էլեկտրաէներգիա սպառել ջերմությունը հանելու և ռեակտորը սառեցնելու համար: Հետևաբար, պահեստային դիզելային գեներատորներն այժմ աշխատում են, սա ժամանակավոր լուծում է»,- ասել է Ռոգովը։
Նա նշել է, որ ատոմակայանի մնացած էներգաբլոկները նույնպես սառեցման ռեժիմում են։ Ռեժիմը թույլ է տալիս անհրաժեշտ աշխատանք կատարել և երաշխավորված հզորության դեպքում վերագործարկել էներգաբլոկները։
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: