https://arm.sputniknews.ru/20220910/qk-nakhagahy-handipel-e-44-orja-paterazmum-zvohvats-zintsarajvoghneri-tsnvoghnerin-48004600.html
ՔԿ նախագահը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին
ՔԿ նախագահը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին
Sputnik Արմենիա
Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում Քյարամյանը պատասխանել է ծնողների հարցերին։ 10.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-10T10:22+0400
2022-09-10T10:22+0400
2022-09-10T10:31+0400
հհ քննչական կոմիտե
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
զոհ
ծնող
հանդիպում
արգիշտի քյարամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/02/40480109_0:76:1600:976_1920x0_80_0_0_9117a1c745f2600c622ff7eb3487bbd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների։Ինչպես հայտնում են քննչական մարմնից, հանդիպմանը քննարկվել են պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր:Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած տվյալներով` 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս դատախազություը պատերազմական հանցագործություներին վերաբերող 226 դիմում և 42 հաղորդում է ստացել։ Դրանցից 36–ի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Եվս 12 հաղորդում քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/02/40480109_26:0:1526:1125_1920x0_80_0_0_05edc1be5fdca0e894a40fcca232244e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, զոհ, ծնող, հանդիպում, արգիշտի քյարամյան
հհ քննչական կոմիտե, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, զոհ, ծնող, հանդիպում, արգիշտի քյարամյան
ՔԿ նախագահը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին
10:22 10.09.2022 (Թարմացված է: 10:31 10.09.2022) Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում Քյարամյանը պատասխանել է ծնողների հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների։
Ինչպես հայտնում են քննչական մարմնից, հանդիպմանը քննարկվել են պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ շուրջ 30 ծնողների մասնակցությամբ ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում Քյարամյանը պատասխանել է ծնողների հարցերին, պատրաստակամություն հայտնել պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպել` նախաքննության շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու նպատակով:
Հիշեցնենք`
ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած տվյալներով` 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս դատախազություը պատերազմական հանցագործություներին վերաբերող 226 դիմում և 42 հաղորդում է ստացել։ Դրանցից 36–ի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Եվս 12 հաղորդում քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն: