https://arm.sputniknews.ru/20220909/shvediaji-ev-finlandiaji-andamakcutjuny-vaveracrel-en-nato-i-30-andamneric-24-y-47975288.html
Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացրել են ՆԱՏՕ-ի 30 անդամներից 24-ը
Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացրել են ՆԱՏՕ-ի 30 անդամներից 24-ը
Sputnik Արմենիա
Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ 24 երկրներ խորհրդարանների մակարդակով վավերացրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունը։ 09.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-09T17:01+0400
2022-09-09T17:01+0400
2022-09-09T17:09+0400
նատօ
յենս ստոլտենբերգ
շվեդիա
ֆինլանդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/13/43785260_0:0:1601:901_1920x0_80_0_0_7385163d7d7366b41ad4d1ca27d09b9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Մինչ օրս ՆԱՏՕ-ի 30 երկրներից 24-ն է վավերացրել դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։Գլխավոր քարտուղարը հավելել է, որ այս երկու երկրների անդամակցության գործընթացն ամենաարագն է դաշինքի պատմության մեջ։Հիշեցնենք` Ուկրաինայում ընթացող ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան մայիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը: Սկզբում Թուրքիան արգելափակեց այդ հայտերի քննարկման գործընթացը, բայց հետո Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր ստորագրեցին, որով սկիզբ դրեցին ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ բանակցություններին:
շվեդիա
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/13/43785260_0:0:1373:1030_1920x0_80_0_0_2b012ce7a137fb9eb43d3023bea1530d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, յենս ստոլտենբերգ, շվեդիա, ֆինլանդիա
նատօ, յենս ստոլտենբերգ, շվեդիա, ֆինլանդիա
Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացրել են ՆԱՏՕ-ի 30 անդամներից 24-ը
17:01 09.09.2022 (Թարմացված է: 17:09 09.09.2022) Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ 24 երկրներ խորհրդարանների մակարդակով վավերացրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Մինչ օրս ՆԱՏՕ-ի 30 երկրներից 24-ն է վավերացրել դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Դաշինքի 24 երկիր մինչ օրս վավերացրել է արձանագրությունը ազգային խորհրդարանների մակարդակով»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ այս երկու երկրների անդամակցության գործընթացն ամենաարագն է դաշինքի պատմության մեջ։
Հիշեցնենք` Ուկրաինայում ընթացող ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան մայիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը: Սկզբում Թուրքիան արգելափակեց այդ հայտերի քննարկման գործընթացը, բայց հետո Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր ստորագրեցին, որով սկիզբ դրեցին ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ բանակցություններին: