https://arm.sputniknews.ru/20220909/nikvol-pashinjany-samarghandum-kmasnakci-shhk-gagatnazhvoghvovin-47955600.html
Նիկոլ Փաշինյանը Սամարղանդում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը Սամարղանդում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին
Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետը հյուրի կարգավիճակով կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ 09.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-09T13:02+0400
2022-09-09T13:02+0400
2022-09-09T13:02+0400
շհկ
ուզբեկստան
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42082927_0:0:1600:901_1920x0_80_0_0_37715f29fba8dd02c6d638e306bcde79.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին:Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդա Ասադովը «Տելեգրամում» գրել է, որ Փաշինյանը ներկա է լինելու հյուրի կարգավիճակով։Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից։ 2017 թվականի հունիսի 9-ին Հնդկաստանը և Պակիստանը դարձան ՇՀԿ-ի լիիրավ անդամներ, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին ՇՀԿ-ի ղեկավարները հավանություն տվեցին Իրանին` որպես ՇՀԿ լիիրավ անդամ ընդունելու որոշմանը։ 2022թ–ի գագաթաժողովին Իրանն արդեն որպես լիիրավ անդամ է մասնակցելու։
ուզբեկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42082927_140:0:1561:1066_1920x0_80_0_0_83c1bbe922a88346518390e9219ce570.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շհկ, ուզբեկստան, հայաստան, նիկոլ փաշինյան
շհկ, ուզբեկստան, հայաստան, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Սամարղանդում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին
Հայաստանի վարչապետը հյուրի կարգավիճակով կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին:
Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդա Ասադովը «Տելեգրամում» գրել է, որ Փաշինյանը ներկա է լինելու հյուրի կարգավիճակով։
«ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 15 երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի և այլ երկրների ղեկավարներ։ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարները որպես հյուրեր կժամանեն Սամարղանդ»,- գրել է Ասադովը։
Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից։
2017 թվականի հունիսի 9-ին Հնդկաստանը և Պակիստանը դարձան ՇՀԿ-ի լիիրավ անդամներ, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին ՇՀԿ-ի ղեկավարները հավանություն տվեցին Իրանին` որպես ՇՀԿ լիիրավ անդամ ընդունելու որոշմանը։ 2022թ–ի գագաթաժողովին Իրանն արդեն որպես լիիրավ անդամ է մասնակցելու։