https://arm.sputniknews.ru/20220909/hatuk-gvortsoghutjun-ukrainajum-rd-pnum-patmel-en-suren-grigorjani-skhranqi-masin-47953379.html
Հատուկ գործողություն Ուկրաինայում. ՌԴ ՊՆ–ում պատմել են Սուրեն Գրիգորյանի սխրանքի մասին
Հատուկ գործողություն Ուկրաինայում. ՌԴ ՊՆ–ում պատմել են Սուրեն Գրիգորյանի սխրանքի մասին
Sputnik Արմենիա
Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պահին Գրիգորյանը ռուսական գումարտակի մարտավարական խմբի դիրքերի պաշտպանության խնդիրներն էր իրականացնում։ 09.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-09T12:08+0400
2022-09-09T12:08+0400
2022-09-09T12:16+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_42:191:1600:1067_1920x0_80_0_0_64fd40eeb89c9915e619e20adce70ed2.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ պաշպանության նախարարությունը որոշ հերոսական դրվագներ է ներկայացրել` պատմելով Ուկրաինայում ընթացող հատուկ գործողություններում ՌԴ զինվորականների քաջության մասին։Այսպես, սերժանտ Սուրեն Գրիգորյանը ժամանակին հայտնաբերել է ՌԴ ԶՈւ–ի վրա հարձակվել ցանկացող դիվերսանտներին։ Այդ մասին նա զեկուցել է ավագ հրամանատարին և ԶՀՀ իր հաշվարկի ուժերով մարտի է բռնվել։Նշվում է, որ ուկրաինացի ազգայնականները, փորձելով վնաս հասցնել ՌԴ խմբավորմանն ու ոչնչացնել զինվորական ենթակառուցվածքների կարևոր օբյեկտներ, դիվերսիոն-հետախուզական խմբի ուժերով գրոհի փորձ են ձեռնարկել ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների դիրքերի վրա։Գրիգորյանը ժամանակին հայտնաբերել է մոտեցող գրոհայիններին և զեկուցել այդ մասին ավագ հրամանատարին։ Հակառակորդի ոչնչացման առաջադրանքը ստանալով` Սուրենը հաշվարկի ուժերով մարտի է բռնվել թվով իրենց գերազանցող ազգայնականների խմբի հետ։ Խերսոնի շրջանի վրա հարձակված ուկրաինական ԶՈւ–ի զինվորների մի մասը գերի է ընկել«Գրիգորյանի գրագետ գործողությունների շնորհիվ հաջողվել է հետ մղել ազգայնականների գրոհը, ոչնչացնելով ավելի քան 10 ազգայանական և պահել գիծը մինչև լրացուցիչ ուժերի ժամանումը», – ասվում է հաղորդագրության մեջ։Լրացուցիչ ուժերի տեղ հասնելուն պես ՌԴ զինծառայողները հակագրոհ են իրականացրել և ջախջախել հակառակորդի մնացած ուժերը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 197-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8472cf9b71873b495e9b17fa3b86f017.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Հատուկ գործողություն Ուկրաինայում. ՌԴ ՊՆ–ում պատմել են Սուրեն Գրիգորյանի սխրանքի մասին
12:08 09.09.2022 (Թարմացված է: 12:16 09.09.2022) Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պահին Գրիգորյանը ռուսական գումարտակի մարտավարական խմբի դիրքերի պաշտպանության խնդիրներն էր իրականացնում։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ պաշպանության նախարարությունը որոշ հերոսական դրվագներ է ներկայացրել` պատմելով Ուկրաինայում ընթացող հատուկ գործողություններում ՌԴ զինվորականների քաջության մասին։
Այսպես, սերժանտ Սուրեն Գրիգորյանը ժամանակին հայտնաբերել է ՌԴ ԶՈւ–ի վրա հարձակվել ցանկացող դիվերսանտներին։ Այդ մասին նա զեկուցել է ավագ հրամանատարին և ԶՀՀ իր հաշվարկի ուժերով մարտի է բռնվել։
«Գտնվելով դիտակետում՝ հակատանկային կառավարվող հրթիռների հաշվարկի կազմում, զենիթահրթիռային ստորաբաժանման բաժնի հրամանատար, սերժանտ Սուրեն Գրիգորյանը կատարում էր ռուսական գումարտակի մարտավարական խմբի դիրքերի պաշտպանության խնդիրները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ուկրաինացի ազգայնականները, փորձելով վնաս հասցնել ՌԴ խմբավորմանն ու ոչնչացնել զինվորական ենթակառուցվածքների կարևոր օբյեկտներ, դիվերսիոն-հետախուզական խմբի ուժերով գրոհի փորձ են ձեռնարկել ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների դիրքերի վրա։
Գրիգորյանը ժամանակին հայտնաբերել է մոտեցող գրոհայիններին և զեկուցել այդ մասին ավագ հրամանատարին։ Հակառակորդի ոչնչացման առաջադրանքը ստանալով` Սուրենը հաշվարկի ուժերով մարտի է բռնվել թվով իրենց գերազանցող ազգայնականների խմբի հետ։
«Գրիգորյանի գրագետ գործողությունների շնորհիվ հաջողվել է հետ մղել ազգայնականների գրոհը, ոչնչացնելով ավելի քան 10 ազգայանական և պահել գիծը մինչև լրացուցիչ ուժերի ժամանումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Լրացուցիչ ուժերի տեղ հասնելուն պես ՌԴ զինծառայողները հակագրոհ են իրականացրել և ջախջախել հակառակորդի մնացած ուժերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 197-րդ օրը։