https://arm.sputniknews.ru/20220909/flyone-armenian-mek-tarva-yntacqum-aveli-qan-200-hazar-ughevvor-e-teghapvokhel-47955987.html
FlyOne Armenia–ն մեկ տարվա ընթացքում ավելի քան 200 հազար ուղևոր է տեղափոխել
FlyOne Armenia–ն մեկ տարվա ընթացքում ավելի քան 200 հազար ուղևոր է տեղափոխել
Sputnik Արմենիա
Արամ Անանյանը պատմել է, որ ընկերությունը նախատեսում է ավելացնել օդանավերի քանակն ու ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը։ 09.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-09T13:08+0400
2022-09-09T13:08+0400
2022-09-09T13:08+0400
«flyone armenia» ավիաընկերություն
չվերթ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0b/43277792_0:211:2049:1363_1920x0_80_0_0_7a85beecff90226b5b0e202e869d34f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. FlyOne Armenia ավիաընկերությունը գործունեության մեկ տարվա ընթացքում ավելի քան 200 հազար ուղևոր է տեղափոխել դեպի Հայաստան և այլ երկրներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է FlyOne Armenia–ի վարչության նախագահ Արամ Անանյանը։Անանյանը նկատել է, որ ընկերությունը մտադիր է ավելացնել օդանավերի քանակն ու ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը։ Նա նշել է, որ ձմեռային շրջանում կավելացնի թռիչքների քանակը ռուսաստանյան ուղղություններով, չվերթեր կլինեն դեպի Եկատերինբուրգ և Մինվոդի։«Հույս ունենք եվրոպական ուղղություններով ևս թռիչքներ ավելացնել։ Դեռ մանրամասներ հայտնել չեմ ցանկանում, բայց հետաքրքիր նորություններ կլինեն», – նշել է Անանյանը։Flyone Armenia–ն շահագործողի վկայական է ստացել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին։ Ընկերությունը չվերթեր է իրականացնում մի քանի ուղղություններով` Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0b/43277792_89:0:1906:1363_1920x0_80_0_0_0213d724d9e6ec75fbdb6d91f127dcd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«flyone armenia» ավիաընկերություն, չվերթ, հայաստան
«flyone armenia» ավիաընկերություն, չվերթ, հայաստան
FlyOne Armenia–ն մեկ տարվա ընթացքում ավելի քան 200 հազար ուղևոր է տեղափոխել
Արամ Անանյանը պատմել է, որ ընկերությունը նախատեսում է ավելացնել օդանավերի քանակն ու ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. FlyOne Armenia ավիաընկերությունը գործունեության մեկ տարվա ընթացքում ավելի քան 200 հազար ուղևոր է տեղափոխել դեպի Հայաստան և այլ երկրներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է FlyOne Armenia–ի վարչության նախագահ Արամ Անանյանը։
«Սա իսկապես բարձր նշաձող է` ամեն օր մենք ավելի քան 2 հազար մարդ ենք տեղափոխում։ Այսօր մենք ապահովում ենք թռիչքների ամենալայն աշխարհագրությունը` չվերթեր ենք իրականացնում դեպի Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա, Մոլդովա, Թուրքիա», – ասել է նա։
Անանյանը նկատել է, որ ընկերությունը մտադիր է ավելացնել օդանավերի քանակն ու ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը։ Նա նշել է, որ ձմեռային շրջանում կավելացնի թռիչքների քանակը ռուսաստանյան ուղղություններով, չվերթեր կլինեն դեպի Եկատերինբուրգ և Մինվոդի։
«Հույս ունենք եվրոպական ուղղություններով ևս թռիչքներ ավելացնել։ Դեռ մանրամասներ հայտնել չեմ ցանկանում, բայց հետաքրքիր նորություններ կլինեն», – նշել է Անանյանը։
Flyone Armenia–ն շահագործողի վկայական է ստացել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին։ Ընկերությունը չվերթեր է իրականացնում մի քանի ուղղություններով` Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։