https://arm.sputniknews.ru/20220909/erevanum-qnnarkel-en-hapk-erkrneri-hakatmramijocajin-gortsuneutjany-verabervogh-harcer-47969707.html
Երևանում քննարկել են ՀԱՊԿ երկրների հակաթմրամիջոցային գործունեությանը վերաբերող հարցեր
Երևանում քննարկել են ՀԱՊԿ երկրների հակաթմրամիջոցային գործունեությանը վերաբերող հարցեր
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները քննարկել են նաև նարկոլոգիական օգնության կազմակերպման ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված հարցեր: 09.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-09T15:28+0400
2022-09-09T15:28+0400
2022-09-09T15:28+0400
թմրանյութ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
երևան
խորհրդակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47966341_0:67:1280:787_1920x0_80_0_0_423c96cca2da35b8aa1c9007f46e47f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցությունը, հաղորդում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը:Մասնակիցները 2 օր քննարկել են Կազմակերպության հակաթմրամիջոցային գործունեության արդիական ուղղությունները, ՀԱՊԿ անդամ պետություններում թմրանյութերի ոչ բժշկական օգտագործման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև թմրանյութերի հետ կապված իրավիճակի զարգացման միտումները: Ոստիկանությունը բացահայտել է Երևանում գործող հերթական թմրաշղթանՈւշադրություն է դարձվել թմրամոլություն ունեցողների պրոֆիլակտիկայի, բուժման և վերականգնման խնդիրներին, այդ թվում՝ նոր տեսակի հոգեմետ նյութեր չարաշահողների դեպքում, ինչպես նաև իրավապահ մարմինների և կրթության ոլորտի հետ համագործակցության համակարգմանը:ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները քննարկել են նաև նարկոլոգիական օգնության կազմակերպման ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված հարցեր:Կազմվել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության հետագա աշխատանքի ծրագիրը հաջորդ տարվա համար:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47966341_72:0:1209:853_1920x0_80_0_0_a12e5ad194e136a2ccf7980233328bac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրանյութ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), երևան, խորհրդակցություն
թմրանյութ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), երևան, խորհրդակցություն
Երևանում քննարկել են ՀԱՊԿ երկրների հակաթմրամիջոցային գործունեությանը վերաբերող հարցեր
ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները քննարկել են նաև նարկոլոգիական օգնության կազմակերպման ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցությունը, հաղորդում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը:
Մասնակիցները 2 օր քննարկել են Կազմակերպության հակաթմրամիջոցային գործունեության արդիական ուղղությունները, ՀԱՊԿ անդամ պետություններում թմրանյութերի ոչ բժշկական օգտագործման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև թմրանյութերի հետ կապված իրավիճակի զարգացման միտումները:
Ուշադրություն է դարձվել թմրամոլություն ունեցողների պրոֆիլակտիկայի, բուժման և վերականգնման խնդիրներին, այդ թվում՝ նոր տեսակի հոգեմետ նյութեր չարաշահողների դեպքում, ինչպես նաև իրավապահ մարմինների և կրթության ոլորտի հետ համագործակցության համակարգմանը:
ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները քննարկել են նաև նարկոլոգիական օգնության կազմակերպման ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված հարցեր:
Կազմվել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության հետագա աշխատանքի ծրագիրը հաջորդ տարվա համար: