https://arm.sputniknews.ru/20220909/avtoshukaneri-terery-ktuzhen-bajc-gnordi-u-vatsharoghi-hamar-idealakan-tarberak-e-47939590.html
Ավտոշուկաների տերերը կտուժեն, բայց գնորդի ու վաճառողի համար իդեալական տարբերակ է
Ավտոշուկաների տերերը կտուժեն, բայց գնորդի ու վաճառողի համար իդեալական տարբերակ է
Sputnik Արմենիա
«Հյունդայի» ավտոսրահի վաճառքի պատասխանատու Գագիկ Մամուլյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության նախաձեռնությանը, որով մեր երկրում... 09.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-09T00:05+0400
2022-09-09T00:05+0400
2022-09-09T00:05+0400
ավտոշուկա
հայաստան
վաճառք
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47937460_0:0:1601:901_1920x0_80_0_0_6a0d16f10a9f6fccd0956629365cf261.jpg
Մամուլյան. Ավտոշուկաների տերերը կտուժեն, բայց գնորդի ու վաճառողի համար կլինի իդեալական տարբերակ
Sputnik Արմենիա
Մամուլյան. Ավտոշուկաների տերերը կտուժեն, բայց գնորդի ու վաճառողի համար կլինի իդեալական տարբերակ
Ավելի արդիական և քաղաքակիրթ մակարդակով ավտոշուկաներ ունենալու գաղափարը, ինչ–խոսք, ողջունելի է, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է լուծել ընթացիկ կարևոր խնդիրները, որովհետև ԵԱՏՄ շրջանակում դեռ կան լուծումներ պահանջող գործընթացներ, իսկ վերջերս էլ մի խումբ ավտովաճառողներ կազմակերպել էին բողոքի ակցիա, քանի որ դժգոհ էին մեքենաների մաքսազերծման գործընթացում առկա որոշ երևույթներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հյունդայի» ավտոսրահի վաճառքի պատասխանատու Գագիկ Մամուլյանը։ Նշենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում, ներկայացնելով Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ որոշման նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը ու վերցրել են վրացականին մոտ տարբերակը։ Ըստ այդմ` ավտոշուկայի տարածքը պետք է լինի 5 հա, տեղում պետք է գործեն տարբեր ծառայություններ` սննդի, ֆինանսական, ոստիկանական, մաքսային։ Շուկայում ոչ միայն պետք է մեքենա գնելու հնարավորություն լինի, այլև մեքենան մաքսազերծելու, հնարավոր լինի այդ մեքենան գնելուց հետո տեղում հաշվառում իրականացնել և պետհամարանիշ ստանալ։ Նա կարևորեց հատկապես կենտրոնացված ավտոշուկայում բարձրորակ տեխսպասարկման անհրաժեշտությունը, որպեսզի մեքենաները տեղում ստուգվեն։Անդրադառնալով ավտոշուկայում մեքենաների մաքսազերծման հարցին` Մամուլյանն ընդգծեց, որ մեքենաները Հայաստան ներկրվելիս սահմանին այսպես թե այնպես ուղղորդվում են որոշակի մաքսակետեր, որոնք տեղակայված են Գյումրիում և Սիսիանում, իսկ եթե կենտրոնացված ավտոշուկայում գործի մաքսային ծառայություն, դա միայն կարագացնի գործընթացը։ «Այդուհանդերձ մի հարց պարզ չէ. հիմա գործում են առանձին շուկաներ։ Գուցե նրանցից մեկի հիմքի վրա կառուցվի այդ կենտրոնը։ Օրինակ` այդպիսին կարող է լինել Էրեբունու հայտնի շուկան իր մասնաճյուղերով, որոնք ունեն առանձին սեփականատերեր։ Բայց պարզ չէ, թե նրանց հետ ի՞նչ է լինելու։ Բացառված չէ, որ սեփականատերերը խոշորացման հարցում համաձայնության չգան, քանի որ ունեն առանձին տարածքներ, հետևաբար դժկամությամբ կմիավորվեն։ Եթե անգամ նրանցից յուրաքանչյուրն իր տարածքում կազմակերպի վերոհիշյալ ծառայությունների աշխատանքը, դա կլինի չափից շատ ու անիմաստ։ Պետությունը քանի՞ տեղ պետք է դնի մաքսակետ և ոստիկանական ՀՔ բաժին»,– տարակուսեց Մամուլյանը։ ՀՀ ավտոշուկայի «էլեկտրաֆիկացիան». որոնք են ԵԱՏՀ որոշման դրական և բացասական կողմերըՆրա կարծիքով` թեև ավտոշուկաների միավորման և կենտրոնացված ավտոշուկայի ստեղծման պարագայում շատ սեփականատերեր կկանգնեն խնդրի առջև, բայց մյուս կողմից ոլորտում գործող վաճառողների ու գնորդների համար դա կլինի իդեալական տարբերակ։Հիշեցնենք` «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ավտոշուկաները սահմանվել են որպես առևտրի իրականացման վայր։ Բայց դրանց հստակ չափանիշներ չեն սահմանվել։ Փոխարենը օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասով այդ լիազորությունը վերապահվել էր ՀՀ կառավարությանը։ Այս որոշմամբ, փաստորեն, կառավարությունն իրականացրեց իր այս պարտավորությունը։ Նշենք, որ նոր որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47937460_88:0:1511:1067_1920x0_80_0_0_0a4924caba1a7fdec4123112a6e5f517.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոշուկա, հայաստան, վաճառք, օրենք, аудио
ավտոշուկա, հայաստան, վաճառք, օրենք, аудио
Ավտոշուկաների տերերը կտուժեն, բայց գնորդի ու վաճառողի համար իդեալական տարբերակ է
«Հյունդայի» ավտոսրահի վաճառքի պատասխանատու Գագիկ Մամուլյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության նախաձեռնությանը, որով մեր երկրում ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվում են նոր պահանջներ ու չափորոշիչներ։
Ավելի արդիական և քաղաքակիրթ մակարդակով ավտոշուկաներ ունենալու գաղափարը, ինչ–խոսք, ողջունելի է, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է լուծել ընթացիկ կարևոր խնդիրները, որովհետև ԵԱՏՄ շրջանակում դեռ կան լուծումներ պահանջող գործընթացներ, իսկ վերջերս էլ մի խումբ ավտովաճառողներ կազմակերպել էին բողոքի ակցիա, քանի որ դժգոհ էին մեքենաների մաքսազերծման գործընթացում առկա որոշ երևույթներից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հյունդայի» ավտոսրահի վաճառքի պատասխանատու Գագիկ Մամուլյանը։
Նշենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում, ներկայացնելով
Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ որոշման նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը ու վերցրել են վրացականին մոտ տարբերակը։
Ըստ այդմ` ավտոշուկայի տարածքը պետք է լինի 5 հա, տեղում պետք է գործեն տարբեր ծառայություններ` սննդի, ֆինանսական, ոստիկանական, մաքսային։ Շուկայում ոչ միայն պետք է մեքենա գնելու հնարավորություն լինի, այլև մեքենան մաքսազերծելու, հնարավոր լինի այդ մեքենան գնելուց հետո տեղում հաշվառում իրականացնել և պետհամարանիշ ստանալ։
«Այդուհանդերձ տվյալ նախաձեռնությունը կհեշտացնի ոլորտում ներգրավված անձանց գործը` թե՛ վաճառողների, թե՛ գնորդների։ Իհարկե, շատ հարմար կլինի նույն տեղում միանգամից իրականացնել մի քանի գործառույթ։ Բազմիցս եղել եմ Վրաստանում և միշտ բարի նախանձով եմ նայել այնտեղի ավտոշուկաներին` երազելով, որ նման բան լինի նաև Հայաստանում։ Նախաձեռնությունը կխթանի նաև շուկայական կենտրոնացված գործունեությունը, քանի որ հիմա ավտոշուկաները ցրված են, դրանցում թափթփված վիճակ է, և մի գործարք իրականացնելիս պետք է մի քանի տեղ գնաս»,– ասաց Մամուլյանը։
Նա կարևորեց հատկապես կենտրոնացված ավտոշուկայում բարձրորակ տեխսպասարկման անհրաժեշտությունը, որպեսզի մեքենաները տեղում ստուգվեն։
Անդրադառնալով ավտոշուկայում մեքենաների մաքսազերծման հարցին` Մամուլյանն ընդգծեց, որ մեքենաները Հայաստան ներկրվելիս սահմանին այսպես թե այնպես ուղղորդվում են որոշակի մաքսակետեր, որոնք տեղակայված են Գյումրիում և Սիսիանում, իսկ եթե կենտրոնացված ավտոշուկայում գործի մաքսային ծառայություն, դա միայն կարագացնի գործընթացը։
«Այդուհանդերձ մի հարց պարզ չէ. հիմա գործում են առանձին շուկաներ։ Գուցե նրանցից մեկի հիմքի վրա կառուցվի այդ կենտրոնը։ Օրինակ` այդպիսին կարող է լինել Էրեբունու հայտնի շուկան իր մասնաճյուղերով, որոնք ունեն առանձին սեփականատերեր։ Բայց պարզ չէ, թե նրանց հետ ի՞նչ է լինելու։ Բացառված չէ, որ սեփականատերերը խոշորացման հարցում համաձայնության չգան, քանի որ ունեն առանձին տարածքներ, հետևաբար դժկամությամբ կմիավորվեն։ Եթե անգամ նրանցից յուրաքանչյուրն իր տարածքում կազմակերպի վերոհիշյալ ծառայությունների աշխատանքը, դա կլինի չափից շատ ու անիմաստ։ Պետությունը քանի՞ տեղ պետք է դնի մաքսակետ և ոստիկանական ՀՔ բաժին»,– տարակուսեց Մամուլյանը։
Նրա կարծիքով` թեև ավտոշուկաների միավորման և կենտրոնացված ավտոշուկայի ստեղծման պարագայում շատ սեփականատերեր կկանգնեն խնդրի առջև, բայց մյուս կողմից ոլորտում գործող վաճառողների ու գնորդների համար դա կլինի իդեալական տարբերակ։
Հիշեցնենք` «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ավտոշուկաները սահմանվել են որպես առևտրի իրականացման վայր։ Բայց դրանց հստակ չափանիշներ չեն սահմանվել։ Փոխարենը օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասով այդ լիազորությունը վերապահվել էր ՀՀ կառավարությանը։ Այս որոշմամբ, փաստորեն, կառավարությունն իրականացրեց իր այս պարտավորությունը։ Նշենք, որ նոր որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: