https://arm.sputniknews.ru/20220908/magate-i-ghekavary-hujs-uni-2-shabatva-yntacqum-qnnarkel-zaek-i-anvtangutjan-tsragiry-47910189.html
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հույս ունի 2 շաբաթվա ընթացքում քննարկել ԶԱԷԿ-ի անվտանգության ծրագիրը
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հույս ունի 2 շաբաթվա ընթացքում քննարկել ԶԱԷԿ-ի անվտանգության ծրագիրը
Sputnik Արմենիա
Գրոսսիի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության խնդիրը ԶԱԷԿ-ին հասցրած վնասի վերաբերյալ ստույգ գնահատական տալն է: 08.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-08T14:11+0400
2022-09-08T14:11+0400
2022-09-08T14:13+0400
զապորոժիե
մագատէ
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47615041_0:92:1601:992_1920x0_80_0_0_edc9d677c6a17eb3b9aad2f0537bd751.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադիր է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ում անվտանգության ապահովման ծրագիրը: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն այս մասին հայտնել է իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցումՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում գործակալության առաքելության աշխատանքը նպատակ ուներ ամենաճշգրիտ կերպով գնահատել այն վնասը, որը հասցվել է կայանի բազմաթիվ հատվածներին, մասնավորապես՝ էլեկտրահաղորդման գծերին, որոնք սնուցում են անվտանգության ու սառեցման համակարգերը:Վստահում եմ ՄԱԳԱՏԷ–ի` Զապորոժիեի ԱԷԿ–ի վերաբերյալ զեկույցին. ՊուտինՀիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 196-րդ օրը։
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47615041_78:0:1521:1082_1920x0_80_0_0_f842322f0d68c174b21a734850900063.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, մագատէ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, ատոմակայան
զապորոժիե, մագատէ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, ատոմակայան
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հույս ունի 2 շաբաթվա ընթացքում քննարկել ԶԱԷԿ-ի անվտանգության ծրագիրը
14:11 08.09.2022 (Թարմացված է: 14:13 08.09.2022) Գրոսսիի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության խնդիրը ԶԱԷԿ-ին հասցրած վնասի վերաբերյալ ստույգ գնահատական տալն է:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադիր է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ում անվտանգության ապահովման ծրագիրը: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն այս մասին հայտնել է իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցում
«Արդեն կապ եմ հաստատել երկու կողմերի հետ։ Կարծում եմ, որ մենք տասն օրվա կամ առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում կհանդիպենք ծրագրի ուսումնասիրման համար»,-ասել է Գրոսսին։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում գործակալության առաքելության աշխատանքը նպատակ ուներ ամենաճշգրիտ կերպով գնահատել այն վնասը, որը հասցվել է կայանի բազմաթիվ հատվածներին, մասնավորապես՝ էլեկտրահաղորդման գծերին, որոնք սնուցում են անվտանգության ու սառեցման համակարգերը:
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 196-րդ օրը։