https://arm.sputniknews.ru/20220908/h2-herustaaliqy-hrhin-meghadrum-e-orenqnery-khakhtelu-mej-47912885.html
Հ2 հեռուստաալիքը ՀՌՀ–ին մեղադրում է օրենքները խախտելու մեջ
Հ2 հեռուստաալիքը ՀՌՀ–ին մեղադրում է օրենքները խախտելու մեջ
Sputnik Արմենիա
Հեռուստաընկերությունն անցել է երեք դատական ատյաններով, որոնք որոշել են, որ հեռուստաալիքին կապուղուց զրկելն անօրինական է, բայց կապուղի ստանալ չի հաջողվում։ 08.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-08T15:11+0400
2022-09-08T15:11+0400
2022-09-08T15:20+0400
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/13/22551321_0:0:1600:901_1920x0_80_0_0_ee9146db1510f75133252aac26bd7d11.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայկական երկրորդ հեռուստաալիքը` Հ2-ը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին մեղադրում է ՀՀ օրենքները խախտելու և անկախ լրատվամիջոցների հեռարձակմանը խոչընդոտելու մեջ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է հեռուստաընկերության փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը։Բանն այն է, որ ՀՌՀ–ի որոշմամբ հեռուստաալիքը զրկվել էր հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու իրավունքից։Դրանից հետո, Սուլթանյանի խոսքով, հեռուստաընկերությունն անցել է դատական երեք ատյաններով։ Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, ՀՌՀ որոշումն անօրինական ու ուժը կորցրած է ճանաչվել։Ըստ Սուլթանյանի` դա նշանակում էր, որ հաճախականությունը պետք է վերադարձվեր Հ2-ին, բայց հանձնաժողովն այլ որոշում կայացրեց։ Նրա համոզմամբ, դա արվել է միտումնավոր, որպեսզի երկիրը չունենա անկախ հեռուստաալիք, որն օբյեկտիվորեն լուսաբանի երկրում տեղի ունեցող գործընթացները։Հ2-ի փոխտնօրենը հայտնեց նաև, որ անկախ ամեն ինչից, հեռուստաընկերությունը մտադիր է մասնակցել հանրային մուլտիպլեքսում հեռարձակման կապուղիների համար հայտարարվող բոլոր մրցույթներին ։Նշենք, որ ասուլիսից հետո Sputnik Արմենիան որոշեց ծանոթանալ նաև ՀՌՀ–ի դիրքորոշմանն այս հարցին։ Բայց հանձնաժողովից մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին։Հիշեցնենք` 2021 թվականի ապրիլի 4-ին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:Հունիսի 4-ին ՀՌՀ-ն ընդունած որոշմամբ հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ին, որին տրամադրվել էր Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» բողոքարկել էր ՀՌՀ-ի որոշումը Վարչական դատարանում` պահանջելով այն անվավեր ճանաչել։ Հ2-ը պայքարելու է եթերը վերականգնելու համար. մինչ այդ ինչպե՞ս դիտել հաղորդումներըՍ.թ. հունիսի 29-ին դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» հայցը և անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թիվ 93-Ա որոշումը:ՀՌՀ-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել էին Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում։ Սակայն դատարանները մերժել են վարույթ ընդունել բողոքը։ Այդպիսով դատական գործընթացն ավարտվել է և վարչական դատարանի վճիռը` հօգուտ Հ2-ի, մտել է ուժի մեջ։Օգոստոսի 1–ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը` ՀՌՀ–ի` հունիսի 4-ի որոշմամբ ստացած կապուղով, քանի որ հանձնաժողովից ծանուցում է ստացել, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/13/22551321_154:0:1581:1070_1920x0_80_0_0_4201db7b784f12a1018d1a2e360271bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի հանրային հեռուստաընկերություն, դատարան
հայաստանի հանրային հեռուստաընկերություն, դատարան
Հ2 հեռուստաալիքը ՀՌՀ–ին մեղադրում է օրենքները խախտելու մեջ
15:11 08.09.2022 (Թարմացված է: 15:20 08.09.2022) Հեռուստաընկերությունն անցել է երեք դատական ատյաններով, որոնք որոշել են, որ հեռուստաալիքին կապուղուց զրկելն անօրինական է, բայց կապուղի ստանալ չի հաջողվում։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայկական երկրորդ հեռուստաալիքը` Հ2-ը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին մեղադրում է ՀՀ օրենքները խախտելու և անկախ լրատվամիջոցների հեռարձակմանը խոչընդոտելու մեջ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է հեռուստաընկերության փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը։
Բանն այն է, որ ՀՌՀ–ի որոշմամբ հեռուստաալիքը զրկվել էր հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու իրավունքից։
Դրանից հետո, Սուլթանյանի խոսքով, հեռուստաընկերությունն անցել է դատական երեք ատյաններով։ Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, ՀՌՀ որոշումն անօրինական ու ուժը կորցրած է ճանաչվել։
Ըստ Սուլթանյանի` դա նշանակում էր, որ հաճախականությունը պետք է վերադարձվեր Հ2-ին, բայց հանձնաժողովն այլ որոշում կայացրեց։ Նրա համոզմամբ, դա արվել է միտումնավոր, որպեսզի երկիրը չունենա անկախ հեռուստաալիք, որն օբյեկտիվորեն լուսաբանի երկրում տեղի ունեցող գործընթացները։
Հ2-ի փոխտնօրենը հայտնեց նաև, որ անկախ ամեն ինչից, հեռուստաընկերությունը մտադիր է մասնակցել հանրային մուլտիպլեքսում հեռարձակման կապուղիների համար հայտարարվող բոլոր մրցույթներին ։
«Ամեն անգամ ծրագիրը փոխում ենք դեպի լավը, մասնակցում ենք մրցույթներին, դա է, որ հանձնաժողովին ստիպում է օրենքի նոր խախտումներ անել և թույլ չտալ, որ եթեր հեռարձակվենք»,- ասաց ընկերության փոխտնօրենը։
Նշենք, որ ասուլիսից հետո
Sputnik Արմենիան որոշեց ծանոթանալ նաև ՀՌՀ–ի դիրքորոշմանն այս հարցին։ Բայց հանձնաժողովից մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին։
Հիշեցնենք` 2021 թվականի ապրիլի 4-ին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:
Հունիսի 4-ին ՀՌՀ-ն ընդունած որոշմամբ հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ին, որին տրամադրվել էր Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» բողոքարկել էր ՀՌՀ-ի որոշումը Վարչական դատարանում` պահանջելով այն անվավեր ճանաչել։
Ս.թ. հունիսի 29-ին դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» հայցը և անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թիվ 93-Ա որոշումը:
ՀՌՀ-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել էին Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում։ Սակայն դատարանները մերժել են վարույթ ընդունել բողոքը։ Այդպիսով դատական գործընթացն ավարտվել է և վարչական դատարանի վճիռը` հօգուտ Հ2-ի, մտել է ուժի մեջ։
Օգոստոսի 1–ին
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը` ՀՌՀ–ի` հունիսի 4-ի որոշմամբ ստացած կապուղով, քանի որ հանձնաժողովից ծանուցում է ստացել, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը։