https://arm.sputniknews.ru/20220908/cujc-ktanq-mer-aravelagujny-pjuniki-marzichy-bazeli-dem-khaghi-masin-47901523.html
Ցույց կտանք մեր առավելագույնը. «Փյունիկի» մարզիչը` «Բազելի» դեմ խաղի մասին
Ցույց կտանք մեր առավելագույնը. «Փյունիկի» մարզիչը` «Բազելի» դեմ խաղի մասին
Sputnik Արմենիա
Մելիքյանի խոսքով` վերլուծել են Բազելի» խաղերը, ունեն խաղային պլան և հուսով են, որ իրենց մոտ ամեն ինչ կստացվի։ 08.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-08T10:45+0400
2022-09-08T10:45+0400
2022-09-08T10:46+0400
փյունիկ
մարզիկ
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47300057_0:0:1600:900_1920x0_80_0_0_93cf41fc030cd8b6be8585fa1b47aef9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Փյունիկը» մտադիր է հաջողության հասնել «Բազելի» դեմ խաղում։ Այս մասին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։Նրա խոսքով` միայն թիմային խաղով կարող են առավելություն ունենալ, որովհետև մրցակիցն անհատական շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունի։Մարզիչը շեշտեց, որ «Փյունիկը» հոգեբանորեն լավ վիճակում է, լուրջ վնասվածքներով ֆուտբոլիստներ չունեն, կազմն օպտիմալ է, սակայն նոր եկած ֆուտբոլիստներից ոչ բոլորն են լավ մարզավիճակում, վաղվա խաղին լիարժեք պատրաստ չեն լինի։«Մեր բոլոր մրցակիցներից «Բազելն» ամենաարագն է։ Հարձակման գծում կարող ենք խնդիրներ ունենալ, բայց բոլոր թիմերն էլ խնդիրներ ունեն։ Առաջնությունում նրանք 8 գոլ են խփել և 7-ը բաց թողել։ Այս խմբում սահմանափակում կա, պիտի 14 լեգիոներ մասնակցեր այս փուլին։ Ոմանք մրցակցության մեջ զիջեցին մյուս լեգիոներներին, Գայիչը, օրինակ, վնասվածք ունի։ Այն տղաները, որոնք այստեղ են, չի նշանակում, որ մենք նրանց չենք հավատում։ Մենք երկու հարց ունենք լուծելու՝ Եվրոպան և առաջնությունը, որտեղ ուզում ենք չեմպիոն դառնալ»,– ասաց Մելիքյանը։Նախորդ խաղերում «Փյունիկը» զիջել է միայն «Ցրվենա Զվեզդային», իսկ վերջին խաղում 11-մետրանոցներով պարտվելն անհաջողություն էր։«Փյունիկը» նորեկ ունի. թիմին է միացել 29-ամյա սենեգալցի հարձակվողը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47300057_212:0:1412:900_1920x0_80_0_0_a34a2d7ba428829eb43c8907a742f28b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փյունիկ, մարզիկ, ֆուտբոլ
Ցույց կտանք մեր առավելագույնը. «Փյունիկի» մարզիչը` «Բազելի» դեմ խաղի մասին
10:45 08.09.2022 (Թարմացված է: 10:46 08.09.2022) Մելիքյանի խոսքով` վերլուծել են Բազելի» խաղերը, ունեն խաղային պլան և հուսով են, որ իրենց մոտ ամեն ինչ կստացվի։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Փյունիկը» մտադիր է հաջողության հասնել «Բազելի» դեմ խաղում։ Այս մասին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Վաղը կարևոր խաղ ունենք։ Բարդ, լուրջ հակառակորդ է։ Դաշտում պիտի շատ աշխատենք, որ հաջողության հասնենք, մեզ համար շատ բարդ կլինի։ Համարում եմ, որ «Բազելը» մեր խմբի առաջատարն է, այն մյուս թիմերի համար էլ խնդիրներ կստեղծի։ Վերլուծել ենք նրանց խաղը, ունենք խաղային պլան, հուսով եմ՝ մեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Պետք է շատ կարգապահ լինենք դաշտում։ Մենք վաղը ցույց կտանք մեր առավելագույնը»,– ասել է Մելիքյանը։
Նրա խոսքով` միայն թիմային խաղով կարող են առավելություն ունենալ, որովհետև մրցակիցն անհատական շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունի։
Մարզիչը շեշտեց, որ «Փյունիկը» հոգեբանորեն լավ վիճակում է, լուրջ վնասվածքներով ֆուտբոլիստներ չունեն, կազմն օպտիմալ է, սակայն նոր եկած ֆուտբոլիստներից ոչ բոլորն են լավ մարզավիճակում, վաղվա խաղին լիարժեք պատրաստ չեն լինի։
«Մեր բոլոր մրցակիցներից «Բազելն» ամենաարագն է։ Հարձակման գծում կարող ենք խնդիրներ ունենալ, բայց բոլոր թիմերն էլ խնդիրներ ունեն։ Առաջնությունում նրանք 8 գոլ են խփել և 7-ը բաց թողել։ Այս խմբում սահմանափակում կա, պիտի 14 լեգիոներ մասնակցեր այս փուլին։ Ոմանք մրցակցության մեջ զիջեցին մյուս լեգիոներներին, Գայիչը, օրինակ, վնասվածք ունի։ Այն տղաները, որոնք այստեղ են, չի նշանակում, որ մենք նրանց չենք հավատում։ Մենք երկու հարց ունենք լուծելու՝ Եվրոպան և առաջնությունը, որտեղ ուզում ենք չեմպիոն դառնալ»,– ասաց Մելիքյանը։
Նախորդ խաղերում «Փյունիկը» զիջել է միայն «Ցրվենա Զվեզդային», իսկ վերջին խաղում 11-մետրանոցներով պարտվելն անհաջողություն էր։