https://arm.sputniknews.ru/20220908/bjuseljan-handipmany-chi-hajvoghvel-yndhanur-dirqvorvoshumner-ardzanagrel-pashinjan-47915819.html
Բյուսելյան հանդիպմանը չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել. Փաշինյան
Բյուսելյան հանդիպմանը չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի դիտարկմամբ` խաղաղություն ուզում են բոլորը, բայց յուրաքանչյուրն ունի խաղաղության իր պատկերացումը, իր բանաձևը։ 08.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-08T15:31+0400
2022-09-08T15:31+0400
2022-09-08T15:37+0400
նիկոլ փաշինյան
ռուսաստան
ադրբեջան
հայաստան
լեռնային ղարաբաղ
արցախ
խաղաղապահ
խաղաղություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47913650_1:0:1592:895_1920x0_80_0_0_c8e0d532b2d755fc39fcb01ea876644a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:Հանդիպման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` մասնավորապես ասելով, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր դիրքորոշումներ ունեն։«Բյուսելյան հանդիպման ընթացքում չի հաջողվել մեզ հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել, խոսքը մասնավորապես ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ է։ Բայց մյուս կողմից էլ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն արձանագրում են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը»,– ասել է ՀՀ վարչապետը։Նրա խոսքով` խաղաղություն ուզում են բոլորը, բայց յուրաքանչյուրն ունի խաղաղության իր պատկերացումը, իր բանաձևը, իր մթնոլորտը։Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավորությունների խնդրին:Պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին` վարչապետը խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության, ՀՀ–ում բիզնեսի համար ստեղծվող պայմանների, կառավարության առաջնահերթությունների, բանակի և այլ թեմաների մասին:
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47913650_200:0:1393:895_1920x0_80_0_0_3e12f633d1c30ce9b4d918a0ae9fe1f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ռուսաստան, ադրբեջան, հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ, խաղաղապահ, խաղաղություն
նիկոլ փաշինյան, ռուսաստան, ադրբեջան, հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ, խաղաղապահ, խաղաղություն
Բյուսելյան հանդիպմանը չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել. Փաշինյան
15:31 08.09.2022 (Թարմացված է: 15:37 08.09.2022) ՀՀ վարչապետի դիտարկմամբ` խաղաղություն ուզում են բոլորը, բայց յուրաքանչյուրն ունի խաղաղության իր պատկերացումը, իր բանաձևը։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ,
հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` մասնավորապես ասելով, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր դիրքորոշումներ ունեն։
«Բյուսելյան հանդիպման ընթացքում չի հաջողվել մեզ հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել, խոսքը մասնավորապես ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ է։ Բայց մյուս կողմից էլ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն արձանագրում են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը»,– ասել է ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` խաղաղություն ուզում են բոլորը, բայց յուրաքանչյուրն ունի խաղաղության իր պատկերացումը, իր բանաձևը, իր մթնոլորտը։
«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ու այլևս բանակցելու բան չկա։ Մեր դիրքորոշումն ու միջազգային հանրության տեսակետը չի համընկնում Ադրբեջանի այս դիրքորոշման հետ», – ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ դիրքորոշումը չի կիսում մասնավորապես ՌԴ–ն։ Դրա մասին են վկայում Եռակողմ հայտարարության բովանդակությունն ու ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ–ում։
Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավորությունների խնդրին:
Պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին` վարչապետը խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության, ՀՀ–ում բիզնեսի համար ստեղծվող պայմանների, կառավարության առաջնահերթությունների, բանակի և այլ թեմաների մասին: