https://arm.sputniknews.ru/20220908/avtvoshukajic-meqena-gnvoghnery-kkarvoghanan-teghum-maqsazertsel-hashvarel-u-hamaranish-stanal-47903305.html
Ավտոշուկայից մեքենա գնողները կկարողանան տեղում մաքսազերծել, հաշվառել ու համարանիշ ստանալ
Ավտոշուկայից մեքենա գնողները կկարողանան տեղում մաքսազերծել, հաշվառել ու համարանիշ ստանալ
Sputnik Արմենիա
Ըստ նոր սահմանված չափորոշիչների` ավտոշուկայի տարածքը պետք է լինի 5 հա, տեղում պետք է գործեն տարբեր ծառայություններ` ֆինանսական, ոստիկանական, մաքսային։ 08.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-08T11:37+0400
2022-09-08T11:37+0400
2022-09-08T11:38+0400
ավտոմեքենա
մաքսազերծում
հայաստան
հհ կառավարություն
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27608392_0:167:1600:1067_1920x0_80_0_0_3fdc613a5bb06f825dfe536a4a97877c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ավտոշուկաները շուտով կնմանվեն Վրաստանի ավտոշուկաներին։ՀՀ կառավարության նիստում, ներկայացնելով Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ որոշման նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը ու վերցրել են վրացականին մոտ տարբերակը։Ըստ նոր սահմանված չափորոշիչների, ավտոշուկայի տարածքը պետք է լինի 5 հա, տեղում պետք է գործեն տարբեր ծառայություններ` ֆինանսական, ոստիկանական, մաքսային։«Շուկայում ոչ միայն պետք է մեքենա գնելու հնարավորություն լինի, այլև մեքենան մաքսազերծելու։ Հնարավոր լինի այդ մեքենան գնելուց տեղում հետո հաշվառում իրականացնել, պետհամարանիշ ստանալ»,– ասաց Սանոսյանը։Որոշմամբ սահմանված են նաև շուկայում գործող սննդի կետերի, շուկա այցելող քաղաքացիների համար ավտոկայանատեղիների չափորոշիչները։Հիշեցնենք` «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ավտոշուկաները սահմանվել են որպես առևտրի իրականացման վայր։ Բայց դրանց հստակ չափանիշներ չեն սահմանվել։ Փոխարենը օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասով այդ լիազորությունը վերապահվել էր ՀՀ կառավարությանը։Այս որոշմամբ, փաստորեն, կառավարությունն իրականացրեց իր այս պարտավորությունը։Նշենք, որ նոր որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27608392_177:0:1600:1067_1920x0_80_0_0_ff4228700383faa3b90e0cda89610f19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոմեքենա, մաքսազերծում, հայաստան, հհ կառավարություն, գնել սանոսյան
ավտոմեքենա, մաքսազերծում, հայաստան, հհ կառավարություն, գնել սանոսյան
Ավտոշուկայից մեքենա գնողները կկարողանան տեղում մաքսազերծել, հաշվառել ու համարանիշ ստանալ
11:37 08.09.2022 (Թարմացված է: 11:38 08.09.2022) Ըստ նոր սահմանված չափորոշիչների` ավտոշուկայի տարածքը պետք է լինի 5 հա, տեղում պետք է գործեն տարբեր ծառայություններ` ֆինանսական, ոստիկանական, մաքսային։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ավտոշուկաները շուտով կնմանվեն Վրաստանի ավտոշուկաներին։
ՀՀ կառավարության նիստում, ներկայացնելով Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ որոշման նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը ու վերցրել են վրացականին մոտ տարբերակը։
«Մենք փորձում ենք նկարագրել, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենա ավտոմեքենաների առքուվաճառքը»,– ասաց Սանոսյանը։
Ըստ նոր սահմանված չափորոշիչների, ավտոշուկայի տարածքը պետք է լինի 5 հա, տեղում պետք է գործեն տարբեր ծառայություններ` ֆինանսական, ոստիկանական, մաքսային։
«Շուկայում ոչ միայն պետք է մեքենա գնելու հնարավորություն լինի, այլև մեքենան մաքսազերծելու։ Հնարավոր լինի այդ մեքենան գնելուց տեղում հետո հաշվառում իրականացնել, պետհամարանիշ ստանալ»,– ասաց Սանոսյանը։
Որոշմամբ սահմանված են նաև շուկայում գործող սննդի կետերի, շուկա այցելող քաղաքացիների համար ավտոկայանատեղիների չափորոշիչները։
Հիշեցնենք` «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ավտոշուկաները սահմանվել են որպես առևտրի իրականացման վայր։ Բայց դրանց հստակ չափանիշներ չեն սահմանվել։ Փոխարենը օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասով այդ լիազորությունը վերապահվել էր ՀՀ կառավարությանը։
Այս որոշմամբ, փաստորեն, կառավարությունն իրականացրեց իր այս պարտավորությունը։
Նշենք, որ նոր որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: