https://arm.sputniknews.ru/20220907/zapvorvozhiei-aek--n-aparazmakanacnelu-kvochern-anlurj-en-nebenzja-47849294.html
Զապորոժիեի ԱԷԿ -ն ապառազմականացնելու կոչերն անլուրջ են. Նեբենզյա
Զապորոժիեի ԱԷԿ -ն ապառազմականացնելու կոչերն անլուրջ են. Նեբենզյա
Sputnik Արմենիա
Նեբենզյան ընդգծել է, որ կայանը ռազմականացված էլ չէ։ Այնտեղ զինամթերք չկա, միայն անվտանգության ծառայողներն են, որոնք պահպանում են կայանը։ 07.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-07T00:12+0400
2022-09-07T00:12+0400
2022-09-07T00:13+0400
վասիլի նեբենզյա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
զապորոժիե
ատոմակայան
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1137/68/11376856_0:57:2895:1685_1920x0_80_0_0_be1ae03fc63a409c61f05257c1c3c481.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբեր – Sputnik. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան անլուրջ է անվանել Զապորոժիեի ԱԷԿ-ի ապառազմականացման կոչը: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին ։«Դա անլուրջ է։ Քանի որ, եթե մենք ապառազմականացնենք այդ տարածքը, ուկրաինացիներն անմիջապես կմտնեն այնտեղ։ Մենք պաշտպանում ենք կայանը», - ասել է նա։Նեբենզյան ընդգծել է, որ կայանն ըստ էության ռազմականացված էլ չէ ։Նեբենզյայի խոսքով՝ ցավալի է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ուղղակիորեն նշված չէ զապորոժյան ԱԷԿ-ի գնդակոծությունների աղբյուրը:Նա ընդգծել է, որ ռուսական կողմն անշեղորեն պահպանում է կայանի անվտանգությունը: Դրա միակ սպառնալիքը Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից գնդակոծումն է ։Ռուսական կողմը ՄԱԿ-ի ԱԽ-ին և համաշխարհային կազմակերպության ղեկավարությանը կոչ է անում դատապարտել Զապորոժիեի ատոմային կայանի վրա շարունակվող հարձակումները:Միևնույն ժամանակ ռուսական կողմը ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի որոշումը` ԶԱԷԿ–ում մշտական ներկայություն ունենալու և պատրաստ է ամեն կերպ աջակցել կազմակերպության փորձագետներին:ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչը մերկապարանոց է անվանել Ռուսաստանի` Հյուսիսային Կորեայից զինամթերք ձեռք բերելու մասին հայտարարությունները։Անընդունելի է` Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումները շարունակվում են. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարՀիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1137/68/11376856_76:0:2807:2048_1920x0_80_0_0_3536bb1ebbe2af9283713b49e355120d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վասիլի նեբենզյա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, ռուսաստան
վասիլի նեբենզյա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, ռուսաստան
Զապորոժիեի ԱԷԿ -ն ապառազմականացնելու կոչերն անլուրջ են. Նեբենզյա
00:12 07.09.2022 (Թարմացված է: 00:13 07.09.2022) Նեբենզյան ընդգծել է, որ կայանը ռազմականացված էլ չէ։ Այնտեղ զինամթերք չկա, միայն անվտանգության ծառայողներն են, որոնք պահպանում են կայանը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբեր – Sputnik. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան անլուրջ է անվանել Զապորոժիեի ԱԷԿ-ի ապառազմականացման կոչը: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին ։
«Դա անլուրջ է։ Քանի որ, եթե մենք ապառազմականացնենք այդ տարածքը, ուկրաինացիներն անմիջապես կմտնեն այնտեղ։ Մենք պաշտպանում ենք կայանը», - ասել է նա։
Նեբենզյան ընդգծել է, որ կայանն ըստ էության ռազմականացված էլ չէ ։
«Զինամթերք չկա, միայն անվտանգության ծառայողներն են, որոնք պահպանում են կայանը։ Չկա հրետանի, միայն բեռնատարներն են, որոնք բերում են զինծառայողներին», - հավելել է նա։
Նեբենզյայի խոսքով՝ ցավալի է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ուղղակիորեն նշված չէ զապորոժյան ԱԷԿ-ի գնդակոծությունների աղբյուրը:
Նա ընդգծել է, որ ռուսական կողմն անշեղորեն պահպանում է կայանի անվտանգությունը: Դրա միակ սպառնալիքը Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից գնդակոծումն է ։
Ռուսական կողմը ՄԱԿ-ի ԱԽ-ին և համաշխարհային կազմակերպության ղեկավարությանը կոչ է անում դատապարտել Զապորոժիեի ատոմային կայանի վրա շարունակվող հարձակումները:
Միևնույն ժամանակ ռուսական կողմը ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի որոշումը` ԶԱԷԿ–ում մշտական ներկայություն ունենալու և պատրաստ է ամեն կերպ աջակցել կազմակերպության փորձագետներին:
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչը մերկապարանոց է անվանել Ռուսաստանի` Հյուսիսային Կորեայից զինամթերք ձեռք բերելու մասին հայտարարությունները։
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին
այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: