https://arm.sputniknews.ru/20220907/voch-mi-nav-rd-ic-hacahatik-durs-chi-berel-chi-bacarvum-parenajin-gvortsarqi-khapanumy-47852218.html
Ոչ մի նավ ՌԴ-ից հացահատիկ դուրս չի բերել, չի բացառվում «պարենային գործարքի» խափանումը
Ոչ մի նավ ՌԴ-ից հացահատիկ դուրս չի բերել, չի բացառվում «պարենային գործարքի» խափանումը
Sputnik Արմենիա
Համաձայնագիրը կնքվել է չորս ամսով՝ մինչև նոյեմբեր։ Կշարունակվի՞ այն արդյոք ստեղծված պայմաններում՝ մեծ հարց է։ 07.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-07T10:17+0400
2022-09-07T10:17+0400
2022-09-07T10:17+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
վասիլի նեբենզյա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1137/67/11376794_0:0:2800:1574_1920x0_80_0_0_0f3b8c8feccbbe668188c376f2e1dbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Պարենային գործարքի» այն մասը, որը վերաբերում է ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանմանը, չի գործում, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Այդ կապակցությամբ նա չի բացառել «պարենային գործարքի» գործողության դադարեցումը։Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք համաձայնագրի ձախողման վտանգ կա, Նեբենզյան պարզաբանել է, որ տեղեկություններ չունի: Ի սկզբանե այն կնքվել է 4 ամսով, իսկ դա նշանակում է, որ ժամկետը լրանում է նոյեմբերին։«Եվ գործարքը, որպես կանոն, պետք է երկարաձգվի։ Ես չեմ մասնակցում գործարքի և դրա երկարաձգման շուրջ բանակցություններին, բայց հաշվի առնելով արդյունքները, ավելի ճիշտ՝ արդյունքների բացակայությունը, ես ոչինչ չէի բացառի։ Որոշողը ես չեմ, իհարկե։ Բայց մենք ուզում ենք, որ գործարքի ռուսական մասը կատարվի»,-նշել է նա։ Պարենային գործարքի շրջանակում որքա՞ն հացահատիկ է դուրս բերվել ՈւկրաինայիցՍտամբուլում հուլիսի 22-ին կայացել է արտահանման համար ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին բազմակողմանի համաձայնագրերի ստորագրում։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում 3 նավահանգստից, այդ թվում` Օդեսայից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1137/67/11376794_0:0:2556:1917_1920x0_80_0_0_58b7534fd349ad6995dcd3b1f84f1db3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), վասիլի նեբենզյա, ռուսաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), վասիլի նեբենզյա, ռուսաստան
Ոչ մի նավ ՌԴ-ից հացահատիկ դուրս չի բերել, չի բացառվում «պարենային գործարքի» խափանումը
Համաձայնագիրը կնքվել է չորս ամսով՝ մինչև նոյեմբեր։ Կշարունակվի՞ այն արդյոք ստեղծված պայմաններում՝ մեծ հարց է։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Պարենային գործարքի» այն մասը, որը վերաբերում է ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանմանը, չի գործում, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Մեզ հաջողվեց հասնել գործարքի, սակայն ռուսական կողմի հետ ոչինչ չի աշխատում։ Ոչ մի ռուսական նավ ռուսական նավահանգիստներից արտահանվող ռուսական հացահատիկը դուրս չի բերել»,-ասել է Նեբենզյան լրագրողներին։
Այդ կապակցությամբ նա չի բացառել «պարենային գործարքի» գործողության դադարեցումը։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք համաձայնագրի ձախողման վտանգ կա, Նեբենզյան պարզաբանել է, որ տեղեկություններ չունի: Ի սկզբանե այն կնքվել է 4 ամսով, իսկ դա նշանակում է, որ ժամկետը լրանում է նոյեմբերին։
«Եվ գործարքը, որպես կանոն, պետք է երկարաձգվի։ Ես չեմ մասնակցում գործարքի և դրա երկարաձգման շուրջ բանակցություններին, բայց հաշվի առնելով արդյունքները, ավելի ճիշտ՝ արդյունքների բացակայությունը, ես ոչինչ չէի բացառի։ Որոշողը ես չեմ, իհարկե։ Բայց մենք ուզում ենք, որ գործարքի ռուսական մասը կատարվի»,-նշել է նա։
Ստամբուլում հուլիսի 22-ին կայացել է արտահանման համար ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին բազմակողմանի համաձայնագրերի ստորագրում։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում 3 նավահանգստից, այդ թվում` Օդեսայից։