https://arm.sputniknews.ru/20220907/rd-zu-n-hajvogh-hardzakman-yntacqum-azatagrel-e-dzhh-i-kvodema-bnakavajry-pn-47868868.html
ՌԴ ԶՈւ-ն հաջող հարձակման ընթացքում ազատագրել է ԴԺՀ-ի Կոդեմա բնակավայրը․ ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն հաջող հարձակման ընթացքում ազատագրել է ԴԺՀ-ի Կոդեմա բնակավայրը․ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում նոր տվյալներ են ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին: 07.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-07T14:49+0400
2022-09-07T14:49+0400
2022-09-07T15:01+0400
ուկրաինա
դոնեցկ
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_0:149:3138:1914_1920x0_80_0_0_b7f1aaa6c46965293dc6d279d618325e.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ռուսականզորքերը ԴԺՀ-ում հաջող հարձակման ընթացքում ամբողջությամբ ազատագրել են Կոդեմա բնակավայրը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։Նշվում է նաև, որ ուկրաինական զորքերը մեծ կորուստների պատճառով վերջին օրերին դադարեցրել են հարձակումը Նիկոլաևո-Կրիվորոժիեի ուղղությամբ:ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ նախորդ օրվա ընթացքում ռուս զինվորականները խոցել են ուկրաինական ութ ԱԹՍ և ՀԿՌՀ-ի 20 արկ:Նշվում է, որ «որսացել» են նաև HIMARS և «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 20 արկ՝ Կախովի ՀԷԿ-ի, Խերսոնի մարզի Կորսունկա, Նոր Կաովկա, Գոլայա Պրիստան բնակավայրերի շրջանում, ինչպես նաև «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռը՝ ԼԺՀ Վալույկի բնակավայրի հատվածում։Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրից հետևում է, որ ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում Նիկոլաևո-Կրիվորսկի ուղղությամբ կորցրել են ավելի քան 150 մարդ, չորս տանկ և վեց ՀՄՄ:ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան անցած մեկ օրվա ընթացքում հարվածներ է հասցրել ԴԺՀ-ում ուկրաինական զորքերի 47 հրետանային ստորաբաժանումների:Բացի այդ, ԴԺՀ-ում ոչնչացվել են «Օլխա» համազարկային կրակի ուկրաինական համակարգերի համար ռեակտիվ արկեր արտադրող արտադրամասերը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 195-րդ օրը։
ուկրաինա
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_209:0:2940:2048_1920x0_80_0_0_135918770326f1877b0f5c61517e7600.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, դոնեցկ, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, դոնեցկ, ռուսաստան, պատերազմ
ՌԴ ԶՈւ-ն հաջող հարձակման ընթացքում ազատագրել է ԴԺՀ-ի Կոդեմա բնակավայրը․ ՊՆ
14:49 07.09.2022 (Թարմացված է: 15:01 07.09.2022) Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում նոր տվյալներ են ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ռուսականզորքերը ԴԺՀ-ում հաջող հարձակման ընթացքում ամբողջությամբ ազատագրել են Կոդեմա բնակավայրը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է նաև, որ ուկրաինական զորքերը մեծ կորուստների պատճառով վերջին օրերին դադարեցրել են հարձակումը Նիկոլաևո-Կրիվորոժիեի ուղղությամբ:
ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ նախորդ օրվա ընթացքում ռուս զինվորականները խոցել են ուկրաինական ութ ԱԹՍ և ՀԿՌՀ-ի 20 արկ:
Նշվում է, որ «որսացել» են նաև HIMARS և «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 20 արկ՝ Կախովի ՀԷԿ-ի, Խերսոնի մարզի Կորսունկա, Նոր Կաովկա, Գոլայա Պրիստան բնակավայրերի շրջանում, ինչպես նաև «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռը՝ ԼԺՀ Վալույկի բնակավայրի հատվածում։
Մեկ օրվա ընթացքում ՌԴ ԶՈւ-ն խոցել է նաև ուկրաինական բանակի երեք բրիգադների դիրքերը Նիկոլաևի և Խերսոնի շրջաններում, ինչպես նաև 406-րդ հրետանային բրիգադի զինամթերքի պահեստը Պերեմոգա բնակավայրի շրջանում, Նիկոլաևի մերձակայքում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրից հետևում է, որ ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում Նիկոլաևո-Կրիվորսկի ուղղությամբ կորցրել են ավելի քան 150 մարդ, չորս տանկ և վեց ՀՄՄ:
ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան անցած մեկ օրվա ընթացքում հարվածներ է հասցրել ԴԺՀ-ում ուկրաինական զորքերի 47 հրետանային ստորաբաժանումների:
Բացի այդ, ԴԺՀ-ում ոչնչացվել են «Օլխա» համազարկային կրակի ուկրաինական համակարգերի համար ռեակտիվ արկեր արտադրող արտադրամասերը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 195-րդ օրը։