Պապիկյանը բարձր է գնահատել ԱՄՆ–ի հետ համագործակցության ներկա մակարդակը
© Photo : press office of MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն
© Photo : press office of MoD of RA
Բաժանորդագրվել
Դեյվիդ Վեյշարն իր պատրաստակամություն է հայտնել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն, տեղեկանում ենք ՊՆ–ից։
Նշվում է, որ Պապիկյանը հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։
© Photo : press office of MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն
© Photo : press office of MoD of RA
«Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության ու վարժանքների, ինչպես նաև ռազմաբժշկության ոլորտներում առկա մեծ ներուժը։ Դեյվիդ Վեյշարն իր հերթին նշել է, որ ՀՀ–ն արդեն տասնամյակներ շարունակ Կանզասի ավանդական գործընկերն է և պատրաստակամություն է հայտնել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է,, որ Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Սալինայի ուսումնական կենտրոնում, ծանոթացել ուսումնական գործընթացի, վարժանքների և զորավարժությունների կազմակերպման աշխատանքներին։
Հիշեցնենք, որ Պապիկյանը սեպտեմբերի 5-ին է աշխատանքային այցով մեկնել ԱՄՆ: