https://arm.sputniknews.ru/20220906/rd-khaghaghapahneri-verahskvoghutjamb-arcakhum-nvor-tshanaparh-e-karucvum-47804902.html
ՌԴ խաղաղապահների վերահսկողությամբ Արցախում նոր ճանապարհ է կառուցվում
ՌԴ խաղաղապահների վերահսկողությամբ Արցախում նոր ճանապարհ է կառուցվում
Sputnik Արմենիա
ՌԴ զինծառայողներն ապահովում են Ստեփանակերտից Ասկերանի շրջանի գյուղերից մեկը տանող ճանապարհահատվածի շինանարության անվտանգությունը։ 06.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-06T11:09+0400
2022-09-06T11:09+0400
2022-09-06T11:10+0400
ճանապարհ
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/06/47802903_0:67:1280:787_1920x0_80_0_0_4310eaa31adf60846cf44480034cc693.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Արցախում կառուցվում է Ստեփանակերտ–Նախիջևանիկ նոր ճանապարհը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբի Telegram ալիքից։«ՌԴ զինծառայողներն ապահովում են Նախիջևանիկ–Ստեփանակերտ նոր ճանապարի շինանարության անվտանգությունը, որն անցնում է ՌԴ ստորաբաժանումների պատասխանատվության գոտում»,–ասվում է հաղորդագրության մեջ։Ճանապարհը կկապի Նախիջևանիկ գյուղն ու մոտակա այլ գյուղերը Ստեփանակերտի հետ անմիջականորեն, այլ ոչ թե Ասկերան քաղաքով։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/06/47802903_72:0:1209:853_1920x0_80_0_0_2a601a85ea54e1e6a8c322f076710e03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, խաղաղապահներն արցախում
ճանապարհ, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, խաղաղապահներն արցախում
ՌԴ խաղաղապահների վերահսկողությամբ Արցախում նոր ճանապարհ է կառուցվում
11:09 06.09.2022 (Թարմացված է: 11:10 06.09.2022) ՌԴ զինծառայողներն ապահովում են Ստեփանակերտից Ասկերանի շրջանի գյուղերից մեկը տանող ճանապարհահատվածի շինանարության անվտանգությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի –
Sputnik. Արցախում կառուցվում է Ստեփանակերտ–Նախիջևանիկ նոր ճանապարհը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբի
Telegram ալիքից։
«ՌԴ զինծառայողներն ապահովում են Նախիջևանիկ–Ստեփանակերտ նոր ճանապարի շինանարության անվտանգությունը, որն անցնում է ՌԴ ստորաբաժանումների պատասխանատվության գոտում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ճանապարհը կկապի Նախիջևանիկ գյուղն ու մոտակա այլ գյուղերը Ստեփանակերտի հետ անմիջականորեն, այլ ոչ թե Ասկերան քաղաքով։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: