https://arm.sputniknews.ru/20220906/maghtum-em-argasaber-ashkhatanq-pashinjany-shnorhavorel-e-trasin-mt-varchapet-yntrvelu-artiv-47807195.html
Մաղթում եմ արգասաբեր աշխատանք. Փաշինյանը շնորհավորել է Թրասին` ՄԹ վարչապետ ընտրվելու առթիվ
Մաղթում եմ արգասաբեր աշխատանք. Փաշինյանը շնորհավորել է Թրասին` ՄԹ վարչապետ ընտրվելու առթիվ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան։ 06.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-06T12:12+0400
2022-09-06T12:12+0400
2022-09-06T12:17+0400
մեծ բրիտանիա
նիկոլ փաշինյան
հայաստան
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47771769_0:0:1601:901_1920x0_80_0_0_5f491271b3378a6daa45ea8be70d4f7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի նախկին արտաքին գործերի նախարար էլիզաբեթ Թրասին` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի, ինչպես նաև Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։Փաշինյանը մաղթել է հաջողություններ առաջիկա պատասխանատու առաքելության մեջ, ինչպես նաև արգասաբեր աշխատանք, իսկ Միացյալ Թագավորության ժողովրդին՝ բարօրություն և հաջողություններ։Փաշինյանը հույս է հայտնել, որ Թրասի կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ երկու երկրի բարգավաճման և բարեկամ ժողովուրդների բարօրության։«Այս տարի հոբելյանական տարի է հայ-բրիտանական հարաբերություններում․ մենք տոնում ենք երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը նոր հանգրվան է փոխհարաբերություններն արժևորելու և համագործակցության նոր հեռանկարներ ուրվագծելու համար։ Այս 3 տասնամյակի ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները հետևողականորեն զարգացել են՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական, կրթամշակութային կապերը և տնտեսական համագործակցությունը»,– նշված է վարչապետի ուղերձում։Ըստ Փաշինյանի` երկկողմ հարաբերություններում դեռևս առկա է չիրացված ներուժ, ինչի վերհանման և իրագործման հարցում ակնկալում է սերտ համագործակցություն Միացյալ Թագավորության նոր կառավարության հետ՝ ուղղված հայ-բրիտանական օրակարգը նոր նախագծերով հարստացնելուն։ «Աստա Լա Վիստա, բեյբի՛». Ջոնսոնն այսպես է հրաժեշտ տվել խորհրդարանինՆշենք, որ Թրասը հավաքել է 81,3 հազար ձայն՝ առաջ անցնելով ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սուդակից, որը ստացել է 60,4 հազար ձայն:Պահպանողականների առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածությունն առաջադրելու իրենց ցանկության մասին ի սկզբանե հայտարարել է 11 խորհրդարանական, վարչապետի աթոռի համար մրցավազքի ընթացքում նրանցից 9 դուրս են մնացել: Վերջին տուրում Լիզ Թրասի ու Ռիշի Սունակայի միջև հաղթողին ընտրել են կուսակցության բոլոր անդամները, որոնք այսօրվա դրությամբ մոտ 200 հազար են:Քվեարկությունը տեղի է ունեցել փոստով և ավարտվել է սեպտեմբերի 2-ին։Հիշեցնենք, որ հուլիսի 7–ին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանայի վարչապետ Բորիս Ջոնսոնը որոշում է կայացրել հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից: Նա այս պաշտոնում 2019-ին փոխարինել էր Թերեզա Մեյին։
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47771769_78:0:1499:1066_1920x0_80_0_0_879d9bfd960600b55b9a92314d8049ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, նիկոլ փաշինյան, հայաստան, վարչապետ
մեծ բրիտանիա, նիկոլ փաշինյան, հայաստան, վարչապետ
Մաղթում եմ արգասաբեր աշխատանք. Փաշինյանը շնորհավորել է Թրասին` ՄԹ վարչապետ ընտրվելու առթիվ
12:12 06.09.2022 (Թարմացված է: 12:17 06.09.2022) ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի նախկին արտաքին գործերի նախարար էլիզաբեթ Թրասին` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի, ինչպես նաև Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Փաշինյանը մաղթել է հաջողություններ առաջիկա պատասխանատու առաքելության մեջ, ինչպես նաև արգասաբեր աշխատանք, իսկ Միացյալ Թագավորության ժողովրդին՝ բարօրություն և հաջողություններ։
«Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ, ինչպես նաև շնորհիվ Ձեր՝ պետական կառավարման հարուստ փորձի, Միացյալ Թագավորությունը կշարունակի զարգանալ և բարգավաճել՝ իր ծանրակշիռ ավանդը բերելով գլոբալ մարտահրավերների հաղթահարմանը։ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը»,– ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանը հույս է հայտնել, որ Թրասի կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ երկու երկրի բարգավաճման և բարեկամ ժողովուրդների բարօրության։
«Այս տարի հոբելյանական տարի է հայ-բրիտանական հարաբերություններում․ մենք տոնում ենք երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը նոր հանգրվան է փոխհարաբերություններն արժևորելու և համագործակցության նոր հեռանկարներ ուրվագծելու համար։ Այս 3 տասնամյակի ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները հետևողականորեն զարգացել են՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական, կրթամշակութային կապերը և տնտեսական համագործակցությունը»,– նշված է վարչապետի ուղերձում։
Ըստ Փաշինյանի` երկկողմ հարաբերություններում դեռևս առկա է չիրացված ներուժ, ինչի վերհանման և իրագործման հարցում ակնկալում է սերտ համագործակցություն Միացյալ Թագավորության նոր կառավարության հետ՝ ուղղված հայ-բրիտանական օրակարգը նոր նախագծերով հարստացնելուն։
Նշենք, որ
Թրասը հավաքել է 81,3 հազար ձայն՝ առաջ անցնելով ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սուդակից, որը ստացել է 60,4 հազար ձայն:
Պահպանողականների առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածությունն առաջադրելու իրենց ցանկության մասին ի սկզբանե հայտարարել է 11 խորհրդարանական, վարչապետի աթոռի համար մրցավազքի ընթացքում նրանցից 9 դուրս են մնացել: Վերջին տուրում Լիզ Թրասի ու Ռիշի Սունակայի միջև հաղթողին ընտրել են կուսակցության բոլոր անդամները, որոնք այսօրվա դրությամբ մոտ 200 հազար են:
Քվեարկությունը տեղի է ունեցել փոստով և ավարտվել է սեպտեմբերի 2-ին։
Հիշեցնենք, որ հուլիսի 7–ին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանայի վարչապետ Բորիս Ջոնսոնը որոշում է կայացրել հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից: Նա այս պաշտոնում 2019-ին փոխարինել էր Թերեզա Մեյին։