Գրեթե իրական ծովամարտ․ կադրեր «Արևելք 2022» զորավարժություններից
Գրեթե իրական ծովամարտ․ կադրեր «Արևելք 2022» զորավարժություններից
Sputnik Արմենիա
Ուսպենովսկի զինափորձարանում «Արևելք-2022» ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլն է։ Ուսումնական մարտեր են ծավալվել նաև ծովային թատերաբեմում։... 06.09.2022, Sputnik Արմենիա
Մանևրներ են իրականացվում նաև ծովում։ Գործողությունները մշակելու են դուրս եկել խաղաօվկինոսյան նավատորմի նավերը։ Ռազմանավը հաղթահարել է ականապատ պատնեշը, նրան ուղեկցող բազային ականակիրները մաքրել են ճանապարհը։ Բայց ազդանշանային ծառայությունը, որը շուրջօրյա վերահսկում է ծովը, միայնակ լողացող ական է հայտնաբերել:Ականակրի ուղղաթիռային հարթակին է Կա-27 ուղղաթիռը՝ դրա հակասուզանավային մոդիֆիկացիան։ Մեքենայի հիմնական խնդիրը թշնամու սուզանավերը հայտնաբերելն է։ Կա-27-ը մշտապես գտնվում է նավի վրա՝ հատուկ խցիկում։ Մեքենան հանում են նավեզրին գտնվող ուղղաթիռային հարթակ, և 10 րոպեի ընթացքում թռչող լոկատորը բարձրանում է օդ։ Անձնակազմը ծովն է գցում հիդրոակուստիկ համակարգը: Եվս մեկուկես րոպե, և երկու մղոն հեռավորության վրա հայտնաբերվում է պայմանական հակառակորդի սուզանավը: Որոշում է կայացվում նրան հարված հասցնել խորքային ռումբով։Եվ դրվագի կուլմինացիան՝ ծովամարտ թշնամու նավերի հետ։ Ֆրեգատից բացի միացել են նաև երկու հրթիռային մոտորանավեր՝ Р20 և Р24։ «Մարշալ Շապոշնիկով» նավից կրակը վարում են А190 ունիվերսալ նավային կայանքից։ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ֆրեգատի և մյուս նավերի նավաստիներն այս տարվա ամենախոշոր զորավարժությունների էստաֆետը փոխանցում են ցամաքին:
Ուսպենովսկի զինափորձարանում «Արևելք-2022» ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլն է։ Ուսումնական մարտեր են ծավալվել նաև ծովային թատերաբեմում։ Խաղաղօվկիանոսյան նավատորմը պայքարի է դուրս եկել թշնամու նավերի և սուզանավերի դեմ։
Մանևրներ են իրականացվում նաև ծովում։ Գործողությունները մշակելու են դուրս եկել խաղաօվկինոսյան նավատորմի նավերը։ Ռազմանավը հաղթահարել է ականապատ պատնեշը, նրան ուղեկցող բազային ականակիրները մաքրել են ճանապարհը։ Բայց ազդանշանային ծառայությունը, որը շուրջօրյա վերահսկում է ծովը, միայնակ լողացող ական է հայտնաբերել:
Այն պետք է ոչնչացնել, և խաղի մեջ է մտնում արագաձիգ AK-630-ի մարտական անձնակազմը։ Հեռավոր արևելյան նավատորմի կազմից երկու խոշոր դիզելային սուզանավ ուղեկցում են «Մարշալ Շապոշնիկով» էսկադրոնային ականակրին։ «Արևելք-2022» զորավարժությունների ընթացքում նրանց խնդիրը պայմանական թշնամու սուզանավերի դերը խաղալն է։ Սուզանավերը իջնում են խորքերը։ Սկսվում է այս «թշնամի» կազմավորման որսը։
Ականակրի ուղղաթիռային հարթակին է Կա-27 ուղղաթիռը՝ դրա հակասուզանավային մոդիֆիկացիան։ Մեքենայի հիմնական խնդիրը թշնամու սուզանավերը հայտնաբերելն է։ Կա-27-ը մշտապես գտնվում է նավի վրա՝ հատուկ խցիկում։ Մեքենան հանում են նավեզրին գտնվող ուղղաթիռային հարթակ, և 10 րոպեի ընթացքում թռչող լոկատորը բարձրանում է օդ։ Անձնակազմը ծովն է գցում հիդրոակուստիկ համակարգը: Եվս մեկուկես րոպե, և երկու մղոն հեռավորության վրա հայտնաբերվում է պայմանական հակառակորդի սուզանավը: Որոշում է կայացվում նրան հարված հասցնել խորքային ռումբով։
Եվ դրվագի կուլմինացիան՝ ծովամարտ թշնամու նավերի հետ։ Ֆրեգատից բացի միացել են նաև երկու հրթիռային մոտորանավեր՝ Р20 և Р24։ «Մարշալ Շապոշնիկով» նավից կրակը վարում են А190 ունիվերսալ նավային կայանքից։ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ֆրեգատի և մյուս նավերի նավաստիներն այս տարվա ամենախոշոր զորավարժությունների էստաֆետը փոխանցում են ցամաքին:
Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոցում «Մարշալ Շապոշնիկով» հակասուզանավային էսկադրոնային ականակրի նավաստիները մասնակցում են «Արևելք-2022» զորավարժություններին
Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոցում «Մարշալ Շապոշնիկով» հակասուզանավային էսկադրոնային ականակրի նավաստիները մասնակցում են «Արևելք-2022» զորավարժություններին