https://arm.sputniknews.ru/20220906/arvonjany-voch-voqi-e-avartel-partian-sinqfildi-gavati-khagharkutjan-4rd-turum-47806681.html
Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Սինքֆիլդի գավաթի խաղարկության 4–րդ տուրում
Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Սինքֆիլդի գավաթի խաղարկության 4–րդ տուրում
Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում։ 06.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-06T11:55+0400
2022-09-06T11:55+0400
2022-09-06T11:58+0400
լևոն արոնյան
լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները
մրցաշար
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/1869/52/18695284_0:0:1600:901_1920x0_80_0_0_93420bc82c75d1670d573f71d0d300b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, ոչ-ոքի է ավարտել պարտիան Սինքֆիլդի գավաթի խաղարկության չորրորդ տուրում: Մրցաշարն անցկացվում է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում։4-րդ տուրում հայ գրոսմայստերը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ: Պարտիայի 35-րդ քայլին շախմատիստները համաձայնել են կիսել միավորը:Նշենք, որ երրորդ տուրում Լևոն Արոնյանը պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջային:Արոնյանը Grand Chess Tour շախմատային սերիայի Սինքֆիլդի գավաթում առաջին պարտությունը կրեցՆշենք, որ բացի Լևոն Արոնյանից, մրցաշարում հանդես են գալիս աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն (երկուսն էլ՝ ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լենյեր Դոմինգեսը, Հանս Նիմանը (երկուսն էլ՝ ԱՄՆ):Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 դոլար, հաղթողը կստանա 100 000 դոլար:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1869/52/18695284_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f988a90ea8719010d612b6b0c133c788.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն արոնյան, լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները, մրցաշար, ամն
լևոն արոնյան, լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները, մրցաշար, ամն
Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Սինքֆիլդի գավաթի խաղարկության 4–րդ տուրում
11:55 06.09.2022 (Թարմացված է: 11:58 06.09.2022) Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, ոչ-ոքի է ավարտել պարտիան Սինքֆիլդի գավաթի խաղարկության չորրորդ տուրում: Մրցաշարն անցկացվում է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում։
4-րդ տուրում հայ գրոսմայստերը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ: Պարտիայի 35-րդ քայլին շախմատիստները համաձայնել են կիսել միավորը:
Նշենք, որ երրորդ տուրում Լևոն Արոնյանը պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջային:
Նշենք, որ բացի Լևոն Արոնյանից, մրցաշարում հանդես են գալիս աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն (երկուսն էլ՝ ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լենյեր Դոմինգեսը, Հանս Նիմանը (երկուսն էլ՝ ԱՄՆ):
Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 դոլար, հաղթողը կստանա 100 000 դոլար: