00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախկին քննիչը հրաժարվել է հայտարարագիր ներկայացնել. գործն արդեն դատարանում է

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԴատավորի մուրճիկ
Դատավորի մուրճիկ - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022
Բաժանորդագրվել
Դատախազությունից հայտնում են, որ գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու արարքի քրեականացումից ի վեր դատարան է ուղարկել այդ հանցակազմով երկու քրեական գործ:
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՔԿ Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի նախկին քննիչ Վ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու հիմքով։
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, քննիչը, 2020թ. հուլիսի 29-ին ազատվելով պաշտոնից, 30 օրվա ընթացքում, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2020թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը:
Նա հայտարարագիրը չի ներկայացրել նաև հանձնաժողովի կողմից ծանուցում ստանալուց հետո, ինչի արդյունքում 2021թ. սեպտեմբերի 02-ին հանձնաժողովը որոշել է Վ. Գ.-ի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 200 000 դրամի չափով: Սակայն դրանից հետո ևս քնիչը հայտարարագիր չի ներկայացրել։
Արդյունքում Վ. Գ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարագիր չներկայացնելը):
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և նյութերն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու քրգործերը քառապատկվել են
Դատախազությունից հայտնում են, որ գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու արարքի քրեականացումից ի վեր սա նման հանցակազմով դատարան ուղարկված երկրորդ քրեական գործն է:
Լրահոս
0