00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես չկորցնել տեքստիլ արդյունաբերությունը. ՀՀ-ն նոր ռազմավարություն է պատրաստում

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022
Բաժանորդագրվել
Աշխատելով քանակի վրա, ինչպես հիմա, դատապարտված ենք զիջել այլ` ավելի խոշոր երկրներին։ Պետք է աշխատել որակի վրա` հրավիրել ինժեներներ ու հագուստի կոնստրուկտորներ, որոնք կօգնեն նաև սեփական բրենդներ ստեղծել։
Рабочий процесс на заводе по производству игрушек Mankan
© Photo : provided by Marketing and Communications Center of Ameriabank«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվության ծառայության տնօրեն, ոլորտի փորձագետ Տիգրան Ջրբաշյանը
Руководитель службы консалтинга по управлению ЗАО Америя Тигран Джрбашян - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2022
«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվության ծառայության տնօրեն, ոլորտի փորձագետ Տիգրան Ջրբաշյանը

Այն, ինչ չգիտեինք կամ չէինք հիշում

70-ականներին խորհրդային իշխանությունները որոշել էին զարգացնել Հայաստանում կարի ճյուղը, որտեղ պետք է աշխատեր baby boom-ի սերնդի երիտասարդների ստվար զանգվածը, ընդ որում` ոչ միայն Երևանում, այլև մյուս քաղաքներում ու այն գյուղերում, որտեղ հողային ֆոնդի պակասի պատճառով ձևավորվել էր աշխատանքային ռեսուրսների ավելցուկ։
Այնուհետև կարի ոլորտը երկու իրադարձությունների շնորհիվ հագեցվել էր նորագույն տեխնոլոգիաներով։ Առաջինը 1980-ի Մոսկվայի օլիմպիադան էր, որին ընդառաջ խնդիր էր դրվել աշխարհին ներկայացնել, թե ինչպիսի որակյալ ու նորաձև հագուստ են հագնում Խորհրդային Միության քաղաքացիները։ Երկրորդը 1989 թվականին Երևանում կայացած տեխնոլոգիական ցուցահանդեսն էր, որտեղ տեխնոլոգիապես զարգացած երկրներից (օրինակ՝ եվրոպական երկրներ, Ճապոնիա և այլն) բերվել, իսկ այնուհետև` ԽՍՀՄ կառավարության կողմից գնվել էին նորագույն սարքավորումներ Հայաստանի ֆաբրիկաների համար։ Սրա շնորհիվ կարի ոլորտը անկախության փուլ էր մտել տեխնոլոգիապես շատ զինված (այդ պահին Հայաստանում այդչափ զինված էր, միգուցե, միայն միկրոէլեկտրոնիկայի ոլորտը)։
© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Рабочий процесс на заводе по производству игрушек Mankan - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022
90-ականներին ԽՍՀՄ և առկա մատակարարման շղթաների փլուզման պատճառով անկախ Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունը ելքեր էր փնտրում։ Այսպիսով, սկսվեց Հայաստանի ժամանակակից տեքստիլ ոլորտի բիզնես մոդելի ձևավորումը, որը հիմնված էր աութսորսինգի սկզբունքների վրա, այսինքն՝ կարի ծառայությունների՝ խոշոր արտադրողներից տեղափոխում դեպի այդ ծառայություններն ավելի ցածր գնով մատուցող ընկերություններ (երկրներ) (ըստ էության ավելի ցածր աշխատուժի արժեքով): Այս առումով Հայաստանը գրավիչ է դարձել չորս գործոնների շնորհիվ՝ զարգացած արտադրության առկայություն, սպառման շուկաներին մոտիկություն, աշխատուժի ցածր արժեք և անձնական բիզնես կապերի առկայություն: Այդ ժամանակ Հայաստանում, օրինակ, կարում էին Ermenegildo Zegna և Gucci-ի շապիկներ։ Սակայն աշխատավարձի աճի պայմաններում Հայաստանը աստիճանաբար դառնում էր պակաս մրցունակ և 2000-ականների սկզբին գրեթե դուրս էր մղվել շուկայից։

Բախտը նորից բերեց

Այդ ժամանակ Հայաստանի բախտը նորից էր բերել։ Եվրոպական բրենդները սկսել էին հանել արտադրությունները Բուլղարիայից և Ռումինիայից, քանի որ այդ երկրները պետք է մտնեին ԵՄ, ինչը ենթադրաբար բերելու էր աշխատավարձերի բարձրացմանը։
Դրանից բացի, ԵՄ–ի GSP+ մաքսային արտոնությունների ռեժիմից հանվել էր Հնդկաստանի տեքստիլի մի մասը, քանի որ հագուստի որոշ տեսակներով նրանք գրավել էին ողջ Եվրամիության շուկայի 30%–ից ավելին։ Հնդկաստանից անմիջապես հետո GSP+ ռեժիմը բացվել էր Հայաստանի համար։ Իհարկե, եվրոպական պատվերների համար հերթ էին կանգնել շատ ավելի խոշոր խաղացողներ` Թուրքիան և Ուկրաինան, Հնդկաստանն էլ պահպանում էր շուկայի զգալի մասը։ Բայց և այնպես, պատվերների մի մասը տեղափոխվել էր մեզ մոտ։
Հայկական իշխանություններն էլ այստեղ տեսել էին աշխատատեղերն ավելացնելու հնարավորություն ու ազդակ տվել խոշոր գործարարներին` պետությունը «լավ աչքով կնայի» նրանց, ով կարի արտադրամասեր կբացի։
«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերություն - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»–ը զրկվեց արտոնությունից. խոստացած արտադրամասը դեռ չի կառուցվել
«Այդ մոտեցումը, սակայն, հաշվի չէր առնում ներկա վիճակը։ 70-ականներին մենք ունեինք երիտասարդության ստվար զանգված, իսկ հիմա ծերացող երկիր ենք։ Ուրեմն անհրաժեշտ է աշխատել ոչ թե քանակի վրա, ինչպես հիմա, այլ` արժեքի», – նշում է Ջրբաշյանը։
Տեքստիլ ոլորտում գոյություն ունեցող բիզնես մոդելը, ինչպես նշվեց ավելի վաղ, կառուցված է ցածր աշխատուժի արժեքի վրա: Ակնհայտ է, որ դա կարելի է ապահովվել այն պայմաններում, երբ աշխատաշուկա են մտնում մեծ թվով ոչ հմուտ կամ ցածր որակավորում ունեցող աշխատողներ, օրինակ՝ երիտասարդներ: Համապատասխանաբար, ծերացող բնակչության դեպքում աշխատուժի արժեքի աճի տեմպերը միշտ ավելի բարձր են, քան երիտասարդ բնակչության դեպքում: Սա այն խնդիրն է, որին այսօր բախվում է ծերացող բնակչություն ունեցող Հայաստանը։
Այժմ այդ խնդիրն իրեն զգացնել է տալիս. կարի ոլորտի գրեթե բոլոր ձեռնարկություններն աշխատողների պակաս ունեն. միջին ֆաբրիկաները` մոտ 100 հոգու, խոշորները` մի քանի հարյուրի։ Սակայն աշխատավարձերը, նույնիսկ մարզերում, գրավիչ չեն։ Դա բացատրվում է երկրում աշխատավարձի բարձր աճի տեմպերով, որոնց տեքստիլ ձեռնարկությունները չեն կարողանում արձագանքել։ Ֆաբրիկաները հիմա աշխատում են այդքան փոքր շահույթով, որ բավական է աշխատավարձերը բարձրացնեն 5%-ով` դուրս կմնան շուկայից։

Իսկ որտեղի՞ց լինի

Ներկա պայմաններում մեզ ոչ թե քանակական, այլ որակական աճ է պետք։ Մենք պետք է անցնենք բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների։ Ավելի բարձր ավելացված արժեք նշանակում է ավելի բարձր արտադրողականություն, ավելի բարդ և թանկ ապրանքներ: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է աշխատողների ավելի բարձր որակավորում, այսինքն՝ մասնագետներ։
Մի կողմից, տարօրինակ է. ինչպե՞ս թե չունենք մասնագետներ, եթե այստեղ կարում են, օրինակ, Moncler–ի և MaxMara–ի վերարկուներ, եթե Վանաձորի «Գլորիան» կարում է գերմանական բանակի` բունդեսվերի համազգեստը, որտեղ կան տասնյակ մեծ ու փոքր գրպաններ, կայծակնաճարմանդներ (молния) և այլն, Ducati-ի կաշվե բաճկոններ, Իտալիայի տարբեր քաղաքների ոստիկանության համազգեստներ (Gucci–ի ու Zegna–ի դիզայնով)։
Սարքավորումները ևս բավականին արդիական են, անգամ կան մասնագիտացված արտադրություններ հատուկ սարքավորումներով, որոնցից աշխարհում կա ընդամենը մի քանի հատ։
Խնդիրն այն է, որ կան լավ կարողներ, բայց պակասում է ինժեներական անձնակազմը։ Տեխնոլոգից է կախված, թե ինչպես դնել արտադրության ճիշտ տակտեր, այսինքն` համադրել արտադրական օպերացիաներն այնպես, որ ողջ շղթան աշխատի ներդաշնակ ու առանց ուշացումների։
Տեքստիլ արդյունաբերության խնդիրներից է որակյալ կադրերի պատրաստումը
Ինչ վերաբերում է հագուստի դիզայնին, ապա դրա արվեստը Հայաստանում զարգացած է, բայց արհեստը` ոչ այնքան։ Կան դիզայներներ, որոնք կարող են կարել շատ գեղեցիկ էքսկլյուզիվ պատվերներ, բայց երբ բանը հասնում է հագուստի հավաքածուներին, հագուստի կոնստրուկտորների պակաս կա, որոնք հագուստի էսքիզը կփոփոխեն ըստ տարբեր չափսերի, գույների, մասերի համադրության, և կպատրաստեն հագուստի ձևույթներ (лекала)։ Տարբեր ձեռնարկություններ արդեն հրավիրում են իտալացի ու գերմանացի ինժեներներ ու տեխնոլոգներ, սակայն այս գործընթացը պետք է դառնա համակարգային, նշում է Ջրբաշյանը։
Այս խնդիրների պատճառով Հայաստանում կարի արդյունարբերության արտադրողականությունը գրեթե կրկնակի ցածր է Բուլղարիայից, Ռումինիայից կամ (մինչև հակամարտությունը) Ուկրաինայից։
«Իհարկե, ունենք խորհրդային շրջանից մնացած մասնագետներ, նաև` ընդունակ երիտասարդներ, բայց չունենք դպրոց որպես այդպիսին։ Պետք է պատրաստել նոր սերունդ, բայց ժամանակը չկորցնելու համար պետք է բերել նաև արտասահմանցի մասնագետներ», – ասում է Ջրբաշյանը։
Այս պահին տեղական ֆաբրիկաներն ակտիվորեն որոնում են արտասահմանցի մասնագետների, որոնք այս կամ այն պատճառներով տեղափոխվել են Հայաստան։

Ինչ ունենք արդյունքում

Առայժմ մեր ֆաբրիկաները կարողանում են հարաբերականորեն ցածր գնի դեպքում լավ որակ ապահովել։ Տեքստիլ ոլորտը Հայաստանում ներկայումս գտնվում է բավականին բարձր տեխնոլոգիական մակարդակի վրա։ Ունենք աշխատուժի մեծ ներգրավվածությամբ ոլորտ (մեծ մասը՝ կանայք)։ Ունենք բավական լավ կապեր Եվրոպայի ու Ռուսաստանի բրենդների հետ։ Սակայն այս առավելությունները ժամանակավոր են, եթե չվերափոխենք բիզնես մոդելը և չսկսենք բարձրացնել արտադրողականությունը։
Այս առումով մենք լավ օրինակներ ունենք։ Շուկայում կան որոշակի հատվածներ, որտեղ մենք առաջատար ենք։ «Տավուշ Տեքստիլը» Եվրոպայում ամենախոշորն է աշխատանքային ձեռնոցների արտադրությամբ (ամիսը 13 մլն զույգ)։ Այս ձեռնարկության առավելությունը հիմնված է այն փաստի վրա, որ բոլոր բիզնես գործընթացները և արտադրությունը ավտոմատացված են, ինչը թույլ է տալիս արտադրել ավելի բարձր արտադրողականությամբ և, հետևաբար, ավելացված արժեքով բարդ արտադրանք:
Նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում մի քանի տարուց Ուզբեկստանը կարող է լրջորեն մրցել Հայաստանի հետ` թե՛ ռուսական, թե՛ եվրոպական պատվերների համար։ Կան մի քանի գործոններ, որոնք բարձրացնում են Ուզբեկստանի մրցունակությունը։ Ժողովրդագրական գործոնն այն է, որ Ուզբեկստանում երիտասարդ ազգ է, ինչը նշանակում է ավելի ցածր աշխատուժի արժեք, ինչը շատ գրավիչ է աութսորսինգի մոդելի համար: Պատմությունը կարող է կրկնվել, և ինչպես Արևելյան Եվրոպայից դեպի մեզ են հասել աութսորսինգի պատվերները, այնպես էլ մեզանից կհասնեն Ուզբեկստան:
Երկրորդ գործոնը հումքի առկայությունն է։ Երրորդը պետական աջակցության լուրջ ծրագրերն են (օրինակ՝ լոգիստիկ ծախսերի ծածկում): Ահա թե ինչու Ուզբեկստանը մեծածավալ ներդրումներ է ստանում Թուրքիայից (որը երեսուն տարվա ընթացքում ձևավորեց տարածաշրջանի ամենաառաջադեմ տեքստիլ արդյունաբերությունը` սեփական բրենդներով)։
«Հիմա Ուզբեկստանն արդեն իսկ արտահանում է 2,5-2,8 միլիարդ դոլարի հագուստ և տեքստիլ` մեր 180 միլիոնի համեմատ։ Բայց հետագայում նրանք կարող են հավակնել նաև շուկայի մեր մասին։ Եթե անգամ նրանք խնդիրներ ունեն որակի հետ, թուրքական ներդրումներով ու մասնագետներով շատ շուտ այդ խնդիրը կլուծեն», – ասում է Ջրբաշյանը։
Բացի մեծածավալ աշխատուժից ու ցածր ինքնարժեքից, Ուզբեկստանը ԵՄ–ից ստացել է GSP+ (ԵՄ–ն այն բացեց Ուզբեկստանի համար անմիջապես այն բանից հետո, երբ փակեց Հայաստանի համար)։ Մաքսատուրքի զրոյացման շնորհիվ նրանք ստանում են գնի մեջ 12%–անոց առավելություն։ ԵԱՏՄ–ում էլ Ուզբեկստանը, ինչպես և Հայաստանը, մաքսատուրք չի վճարում։
Վերջապես, Ուզբեկստանի կառավարությունը դեպի ԵՄ արտահանող տեքստիլ արտադրողներին փոխհատուցում է ծախսերի 70%-ը, դեպի Ռուսաստան` 50%–ը։

Ինչպես բարձրացնել արժեքը

Այս ոլորտում պետական ​​քաղաքականության հիմնարար սկզբունքը կլինի բարձր ավելացված արժեք ունեցող ձեռնարկություններին հատուկ աջակցությունը, այսինքն՝ կխթանվի արտադրողականությունը։
Ավելին, վերջին տասը տարիներին Հայաստանում զարգացել է վերնազգեստի արտադրությունը, փորձեր են արվել ստեղծել սեփական բրենդներ (6500 B. C)։ Այս առումով պետությունը պատրաստ է լայնածավալ համակարգված աջակցություն ցույց տալ հայկական ապրանքանիշերի զարգացմանը, առաջին հերթին՝ արտահանման շուկաներ դուրս գալու նպատակով։
Այս խնդիրն այդքան էլ անիրատեսական չէ, նշում է Ջրբաշյանը։ Մասնավորապես, «Գլորիան», բացի դրսի պատվերներից, ունի նաև սեփական բրենդը (Darbag), որը, թեև վաճառվում է Moncler-ից չորս անգամ էժան, միևնույն է` բավարար եկամտաբեր կարող է լինել։
Ավելին, կառավարությունը հատուկ շեշտադրում է դիզայներների, նորաձևության տների, կոնստրուկտորների և խոշոր տեքստիլ արդյունաբերության միջև փոխգործակցության մեծացման կարևորությունը: Տեքստիլ շուկայի հենց այս խաղացողների միջև արդյունավետ փոխգործակցության բացակայությունն է լուրջ խնդիր ստեղծում բարձրորակ սեփական ապրանքանիշերի զարգացման ճանապարհին:
Երկրորդը` աշխատուժի հմտությունների զգալի բարելավում և, որպես հետևանք, տեխնոլոգիական գործընթացների բարելավում։ Այսպես է, որ պետք է նվազեցնել մեկ միավոր արտադրանքի արժեքը, այլ ոչ թե ցածր աշխատավարձերով։ Սակայն ժամանակ չկորցնելու համար անհրաժեշտ է ակտիվորեն հրավիրել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտերկրից, ինչն արդեն անում են բազմաթիվ ընկերություններ։ Կառավարությունը պատրաստ է հատուկ աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ, և արդեն ընդունվել է հրավիրված բարձրակարգ մասնագետների աշխատավարձերի համաֆինանսավորման ծրագիր։
Կան որոշ փոքր հատվածներ, որտեղ կարելի է բարձրացնել արտադրանքի արժեքը, օրինակ` կազմակերպել կտորի վրա սեփական տպագրություն` տպագրված կտոր գնելու փոխարեն (մի քանի ընկերություններ արդեն կազմակերպել են նման արտադրություն). բայց հիմնական խնդիրը մեկն է` բարձրացնել էֆեկտիվությունը, նշում է Ջրբաշյանը։
Ռուսաստանի արտահանման կենտրոնի ոչ ֆինանսական աջակցության և արտասահմանյան ցանցի զարգացման հարցով ավագ տնօրեն Քսենիա Տագիրովան - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Հայկական շուկան Ռուսաստանում ներմուծման փոխարինման համար անհրաժեշտ ներուժ ունի
Այս առումով պահանջվում է որոշակի տեխնիկական արդիականացում և արտադրական վերազինում։ Կառավարությունն այս պահին նույնպես աջակցության լուրջ ծրագրեր է իրականացնում։ Դրանցից մեկը բիզնեսի համար սարքավորումների լիզինգի սուբսիդավորումն է, որն արդեն հաջողությամբ կիրառվում է տնտեսվարողների կողմից։
Երրորդը` կայունության համար պետք է դիվերսիֆիկացնել հումքի շուկաները։ Այսօր կտորը հիմնականում ներմուծվում է Թուրքիայից և Չինաստանից, մի մասը (ձեռնոցների համար)` Թուրքմենստանից, թանկ սեգմենտի հագուստի համար կտորը բերվում է Եվրոպայից ու ԱՄՆ–ից։ Մասսայական սեգմենտի համար պետք է ուսումնասիրել, մասնավորապես, Ոզբեկստանի և Եգիպտոսի շուկաները։
Կարևոր կլինի նաև նոր շուկաներ մուտք գործելու հեռանկարը, որը բխում է այդ շուկաների լայն հնարավորություններից, ինչպես նաև տեքստիլի համաշխարհային սպառման կենտրոնների տեղաշարժից դեպի ասիական ուղղություն։

Ինչ ծախսես` հետ կգա

Պետությունը պետք է համաֆինանսավորի մասնավոր ներդրումները՝ լինի դա նոր հոսքագծերի ձեռքբերում, մասնագետների վերապատրաստում, օտարերկրյա շուկաներում առևտրային տարածքների գնում կամ վարձակալություն։ Սա նշանակում է, որ պետությունը ներդրումներ կիրականացնի միայն այն դեպքում, եթե բիզնեսը նույնպես ներդրումներ կատարի:
Ըստ նախնական գնահատականի, շուրջ 10 ուղղությամբ մոտ 80 միջոցառումների համար կպահանջվի գրեթե 15 միլիարդ դրամի համաֆինանսավորում, որը կտրամադրեն պետությունն ու դոնոր կազմակերպությունները։ Այդպիսի ծրագրերի ֆինանսավորման պատրաստակամություն արդեն հայտնել են ԵՄ–ն, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Բրիտանիայի կառավարությունը։ 4-5 տարվա ընթացքում լրացուցիչ հարկերն ամբողջությամբ կփոխհատուցեն կատարվելիք ծախսերը։
Լրահոս
0