00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
ԱԺ–ում վեճ է սկսվել Ալեն Սիմոնյանի ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև
13:29
1 ր
Ընդդիմադիր պատգամավորնեին թույլ չեն տալիս մտնել Դեմիրճյան մուտքից
13:30
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական շուկան Ռուսաստանում ներմուծման փոխարինման համար անհրաժեշտ ներուժ ունի

© Sputnik / Nana MartirosyanՌուսաստանի արտահանման կենտրոնի ոչ ֆինանսական աջակցության և արտասահմանյան ցանցի զարգացման հարցով ավագ տնօրեն Քսենիա Տագիրովան
Ռուսաստանի արտահանման կենտրոնի ոչ ֆինանսական աջակցության և արտասահմանյան ցանցի զարգացման հարցով ավագ տնօրեն Քսենիա Տագիրովան - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Ռուսաստանի արտահանման կենտրոնի ոչ ֆինանսական աջակցության և արտասահմանյան ցանցի զարգացման հարցով ավագ տնօրեն Քսենիա Տագիրովան
Բաժանորդագրվել
Օգոստոսի 24-ից 26-ը Հայաստանում է ռուսաստանյան բազմոլորտ գործարար առաքելությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայկական շուկան ունի անհրաժեշտ ներուժ Ռուսաստանին օգնելու համար ներմուծվող ապրանքները փոխարինելու հարցում։ Այս մասին բազմոլորտ գործարար առաքելության այցի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանի արտահանման կենտրոնի ոչ ֆինանսական աջակցության և արտասահմանյան ցանցի զարգացման հարցով ավագ տնօրեն Քսենիա Տագիրովան։
«Հայաստանը մեզ համար կարևոր առաջնահերթ շուկա է։ Մենք ապրանքաշրջանառության շատ մեծ աճ ենք տեսնում. միայն վերջին կես տարվա ընթացքում այն ավելի քան 40% է կազմել։ Այդ պատճառով լավ արդյունքների հույս ունենք»,- ասել է նա։
Տագիրովան նկատել է, որ տարեսկզբից սա արդեն երրորդ գործարար առաքելությունն է։ Բացի այդ, ՌԴ-ից ժամանած 40 ընկերությունների ներկայացուցիչները մտադիր են մոտ 250 գործարար հանդիպում անցկացնել, որոնց արդյունքում նոր պայմանավորվածություններ են հնարավոր։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանի արտահանման կենտրոնը ներմուծման իրավասություն ունի` և՛ ֆինանսական, և՛ ոչ ֆինանսական աջակցմամբ արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություններին օգնում է հումք, սարքավորում և այն բաղադրիչները գտնելու հարցում, որոնք բարդ լոգիստիկ շղթաների և այլ դժվարությունների հետևանքով կորսվել էին։ Տագիրովան նկատել է, որ մի քանի ամսում արդեն առաջին արդյունքները կան ներմուծման առումով, և Ռուսաստանի արտահանման կենտրոնը շարունակելու է խթանել այդ փոխգործակցությունը` օգնելով տարբեր հատվածների ու ոլորտների գործարարներին գտնելու անհրաժեշտը արտադրական գործընթացները վերականգնելու համար։

«Հայկական շուկան անհրաժեշտ ներուժ ունի ներմուծվող ապրանքները փոխարինելու հարցում Ռուսաստանին օգնելու համար։ Կարևոր է նշել հայկական շուկայից մատակարարվող հայկական արտադրանքի բարձր որակը»,- ասել է Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշել է, որ հայ արտադրողները հաջողությամբ լրացնում են աշխարհաքաղաքական պատճառներով առաջացած ապրանքների դատարկ տիրույթները։ Մասնավորապես, նա մատնանշել է տեքստիլն ու սննդային արդյունաբերությունը։ Սակայն նախարարը համոզված է, որ ամբողջ ներուժը չի իրացվում, և հայ արտադրողները կարող են համագործակցության նոր ուղիներ հաստատել և ավելի շատ ապրանք արտահանել Ռուսաստան։
Նշենք, որ փետրվարից սկսած, Հայաստանում տնտեսական աճը շարունակում է բարձր ցուցանիշներ արձանագրել` մեծ մասամբ առևտրի և ծառայությունների ոլորտների աճի հաշվին։ Մասնակիորեն դա պայմանավորված է ՌԴ-ից, ինչպես նաև Ուկրաինայից և Բելառուսից միջնաժամկետ կամ երկարաժամկետ կացության նպատակով այստեղ տեղափոխված քաղաքացիների հոսքով։
2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ արտահանման ծավալներն աճել են մոտ 36% (մինչև 1 մլրդ 881,5 մլն դոլար), այդ թվում պղնձի և մոլիբդենի խտանյութերի հաշվին (այս մետաղատեսակների համաշխարհային գների բարձրացման պատճառով)։ Ներմուծումն աճել է մոտավորապես 49%-ով, մինչև` 3 մլրդ 271 մլն դոլար։
Խաղողի մթերումից առաջ պայմանագրերի առյուծի բաժինը կնքված է. Վահան Քերոբյան
Լրահոս
0