https://arm.sputniknews.ru/20220905/fransiaji-agn-n-dem-che-turqiaji-hnaravvor-mijnvordutjany-zapvorvozhiei-aek-i-harcum-47763085.html
Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեմ չէ Թուրքիայի հնարավոր միջնորդությանը Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցում
Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեմ չէ Թուրքիայի հնարավոր միջնորդությանը Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցում
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել է, որ կայցելի Անկարա և Ստամբուլ։ 05.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-05T13:20+0400
2022-09-05T13:20+0400
2022-09-05T13:39+0400
զապորոժիե
մագատէ
ֆրանսիա
թուրքիա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660702_0:20:1600:920_1920x0_80_0_0_57c788a55165779346e96d74a5c44df9.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան կոչ է անում Թուրքիային շարունակել ակտիվ դեր խաղալ Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում, Անկարան կարող է լավ ուղերձ հղել կողմերին: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ մեկնաբանելով Թուրքիայի հնարավոր միջնորդությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակի կարգավորման հարցում։Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միջնորդություն է առաջարկել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում:Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
զապորոժիե
ֆրանսիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660702_0:0:1600:1200_1920x0_80_0_0_16166f0fc4ca15fbbdc8020b0c41ac27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, մագատէ, ֆրանսիա, թուրքիա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
զապորոժիե, մագատէ, ֆրանսիա, թուրքիա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեմ չէ Թուրքիայի հնարավոր միջնորդությանը Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցում
13:20 05.09.2022 (Թարմացված է: 13:39 05.09.2022) Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել է, որ կայցելի Անկարա և Ստամբուլ։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան կոչ է անում Թուրքիային շարունակել ակտիվ դեր խաղալ Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում, Անկարան կարող է լավ ուղերձ հղել կողմերին: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ մեկնաբանելով Թուրքիայի հնարավոր միջնորդությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակի կարգավորման հարցում։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միջնորդություն է առաջարկել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում:
«Թուրքիան, ինչպես նաև մեր մյուս գործընկերները, կոչված են համալրելու ՄԱԿ-ի ջանքերը։ Այս առումով հնարավոր է, որ Թուրքիան կարողանա լավ ուղերձ փոխանցել։ Ես այսօր կմեկնեմ Անկարա, հետո՝ Ստամբուլ, մենք այդ ամենը կքննարկենք... Թուրքիան ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում, ու մենք կոչ ենք անում շարունակել դա անել, դրական դերակատարություն ունենալ»,- ասել է Կոլոնան։
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: