https://arm.sputniknews.ru/20220905/ashkhatavardzeri-shvoshapeli-atsh-piti-teghi-unena-pashinjany-ngn-n-steghtselu-masin-47770887.html
Աշխատավարձերի շոշափելի աճ պիտի տեղի ունենա. Փաշինյանը` ՆԳՆ-ն ստեղծելու մասին
Աշխատավարձերի շոշափելի աճ պիտի տեղի ունենա. Փաշինյանը` ՆԳՆ-ն ստեղծելու մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանն ասել է, որ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով վերջին անգամ են հանդիպում։ 05.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-05T15:18+0400
2022-09-05T15:18+0400
2022-09-05T15:20+0400
նիկոլ փաշինյան
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
ներքին գործերի նախարարություն (նգն)
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47613208_0:11:1601:911_1920x0_80_0_0_4aab1b026ad4219c699afe4a9ebb747d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՆԳՆ ստեղծելիս սահմանվելու է սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ, մյուս կողմից ակնկալվում է, որ աշխատողը պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների այն ստանդարտին, որը նախատեսված է այդ բարձր աշխատավարձի համար։ Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նշենք, որ Փաշինյանն ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանն է երեկ մասնակցել, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։Նրա խոսքով` ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ: Առաջին հերթին սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտի մասին է խոսքը: Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարության նպատակն է, որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ տեղի ունենա և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում լինի:Նա նշում է նաև, որ աշխատավարձերի բարձրացման գործընթացը տեղի ունենա անընդհատ և շարունակական:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47613208_69:0:1490:1066_1920x0_80_0_0_ff6774bdd74f7777810df7959b6d8075.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), ներքին գործերի նախարարություն (նգն), աշխատավարձ
նիկոլ փաշինյան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), ներքին գործերի նախարարություն (նգն), աշխատավարձ
Աշխատավարձերի շոշափելի աճ պիտի տեղի ունենա. Փաշինյանը` ՆԳՆ-ն ստեղծելու մասին
15:18 05.09.2022 (Թարմացված է: 15:20 05.09.2022) Նիկոլ Փաշինյանն ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանն ասել է, որ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով վերջին անգամ են հանդիպում։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՆԳՆ ստեղծելիս սահմանվելու է սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ, մյուս կողմից ակնկալվում է, որ աշխատողը պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների այն ստանդարտին, որը նախատեսված է այդ բարձր աշխատավարձի համար։ Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Փաշինյանն ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանն է երեկ
մասնակցել, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև ԱԻ նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ փրկարար ծառայությունը»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ: Առաջին հերթին սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտի մասին է խոսքը: Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարության նպատակն է, որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ տեղի ունենա և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում լինի:
Նա նշում է նաև, որ աշխատավարձերի բարձրացման գործընթացը տեղի ունենա անընդհատ և շարունակական: