00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ երդում է տալիս աճպարարը. «Մոգության արքա» Վարդան Ամիրյանը գաղտնիքներ է բացահայտում

© Sputnik / Zara MikaՎարդան Ամիրյան
Վարդան Ամիրյան - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2022
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Հայաստանի աճպարարների միության նախագահ Վարդան Ամիրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է իր մասնագիտության առանձնահատկությունների, դասական և ժամանակակից աճպարարական դպրոցների մասին, հայ հանդիսատեսին համեմատել այլ ազգերի հանդիսատեսի հետ։
Մարդկության ինքնամաքրման ու փոխադարձ սիրո պայմաններում հնարավոր է երկրի ընթացքը փոխել առավել դրական ու նպաստավոր ուղղությամբ, միայն թե պետք է հավատալ հրաշքներին։ Այս կարծիքին է Հայաստանի աճպարարների միության նախագահ Վարդան Ամիրյանը, որին նաև «Միստր մոգ», «Մոգության արքա» են կոչում։
– Աճպարարությունը մասնագիտությո՞ւն է, թե՞ ապրելակերպ։
- Իհարկե մասնագիտություն, որովհետև աճպարարությունը արվեստ է, իսկ արվեստի ցանկացած ճյուղ մասնագիտություն է։ Աճպարարությունը քեզ խորհրդավորություն է տալիս, երբեմն քեզ «կախարդի»՝ հրաշագործի դերում ես զգում, որը մարդկանց ժպիտ է պարգևում և մոտեցնում հավատին։
- Հավատին առ հրաշագործությո՞ւն։
- Մենք մեր ամբողջ կյանքում վերև ենք նայում և սպասում հրաշքի։ Աճպարարը արհեստական ձևով իրականացնում է այդ հրաշքները, որպեսզի մարդը հավատա, որ կյանքում հրաշքներ պատահում են։
- Ամեն անգամ ունենում եք հանդիսատեսին խաբելո՞ւ, թե՞ զարմացնելու ցանկություն։ Խաբեության ու խաբկանքի տարբերությունը։
- Ավելի շուտ զարմացնել, քան թե խաբել։ Խաբել ավելի շատ օգտագործում են գնչուները։ Կիրառում են նույն հնարքներն ու միջոցները, բայց ավելի շատ շահադիտական, խարդախության նպատակով։ Աճպարարությունն արվեստ է և ներկայացվում է միայն բեմում։ Այդ մասին է խոսվում նաև աճպարարի երդման մեջ՝ երբեք չօգտագործել հնարավորությունները չար նպատակով։ Կարևոր է` մնաս արվեստագետ, այլ ոչ թե խաբեբա դառնաս։
- Գոյություն ունի՞ աճպարարության «հին» ու «նոր» դպրոց։ Աճպարարությունը, ինչպես ասում են, միայն ձեռքերի հմտություն է, խաբկանք չկա։ Թե՞ այսօրվա իլյուզիոնիստը պետք է տիրապետի նաև մոգության հնարքներին։
- Որքան փոխվում է կյանքը, այդքան հինը նորանում է։ Այսօր երբ ցուցադրում ես հին հնարքները, որոնք հազարամյակների պատմություն ունեն, մարդն ավելի է զարմանում, քան տեխնոլոգիականներից։ Որոհետև այնտեղ կա ձեռքի աշխատանք, իսկ այստեղ էլեկտրոնիկա է։ Չկա՝ «ինչ ես ցուցադրում», կա «ինչպես»։
- Այսինքն` աճպարարարը պետք է մարզի ոչ միան ձեռքերը, այլև միտքը, ուղեղը, հոգին․․․
- Աճպարարության մեջ ամենակարևոր բաղադրիչներից մեկը հոգեբանությունն է։ Օգտագործվում են նաև գիտությունները՝ ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա։ Դրան գումարած՝ մասնագիտական կրթությունը։
- Ո՞րն է աճպարարի մասնագիտական գագաթնակետը։
- Չեմ մտածել այդ մասին, հետաքրքիր հարց է․․․Գագաթնակետ չկա, անվերջ կատարելագործվում ես՝ նոր մտքեր, նոր երևակայություններ, միտքն էլ պետք է ազատ ու պայծառ լինի։
- Այսօր բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ «հնարամիտները» բացահայտում են աճպարարարական գաղտնիքներ։ Դա խանգարո՞ւմ է Ձեր գործունեությանը։
- Ցանկացած հնարի ցուցադրման էֆեկտը կարելի է փոխել։ Ժամանակին ես վազում էի այս գրադարանից այն գրադարան՝ մասնագիտական գրականություն ձեռք բերելու։ Հիմա ամբողջը տեղափոխվել է էլեկտրոնային դաշտ։ Բացահայտողները սխալ են անում, քանի որ գաղտնիքը պետք է մնա գաղտնիք։ Հրաշքը պետք է չկոտրել։
- Պատահե՞լ է, որ համարը ձախողվի։ Ինչպե՞ս եք դուրս եկել իրավիճակից։
- Աճպարարական ցանկացած հնար ունի իր երկրորդ, երրորդ շերտերը։ Եթե զգում ես, որ ինչ-որ բան այնպես չէ, տեղում փոխում ես, անցնում հաջորդ տարբերակին։ Այդ մասին միայն ես գիտեմ. հանդիսատեսը ոչինչ չի կռահում։
- Ձեր դեպքում վստահ կարելի է ասել, որ աճպարարական տաղանդը ժառանգաբար փոխանցվում է։ Ձեր դուստրը այն ժառանգել է։ Կարելի՞ է ասել, որ նրա ապագան կանխորոշված է։
- Չեմ կարծում, որ դա կմնա իր համար որպես մասնագիտություն, ավելի շուտ որպես հոբբի է, որին շատ սիրով է մոտենում և կատարում բարդ հնարքներ, որոնք աշխարհում հասու են պրոֆեսիոնալ աճպարարներին։
- Հանդես եք եկել աշխարհի շատ երկրներում։ Հանդիսատեսների միջև կա՞ տարբերություն։
- Եթե Հայաստանում ելույթդ հաջողվել է, համարի քննությունն անցել ես։ Հայաստանի հանդիսատեսը ամենաբարդն է։ Մենք երբեք չենք նստում դահլիճում հաճույք ստանալու համար։ Մենք նստում ենք քննադատելու ու չհավանելու համար։ Դեռ ոչինչ չսկսած՝ արդեն չենք հավանում։ Ճապոնիան տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներից մեկն է։ Բայց երբ մեծ մարդուն սովորական աճպարարական համար ես ցուցադրում՝ հասուն հանդիսատեսը 3 տարեկան երեխայի պես ուրախանում է և շնորհակալ լինում պատճառած հաճույքի համար։ Շնորհակալ լինելը դաստիարակություն է, կուլտուրա։
- Մենթալ հարթության վրա եթե միանան աշխարհի բոլոր աճպարարները, հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել աշխարհում` երկրի ընթացքը դրական էներգիայով շարունակելու համար։
- Կան մարդիկ, որոնք տիրապետում են Երկիր մոլորակի թե՛ էներգետիկ, թե՛ մագնիսական դաշտերին։
- Խոսքը սպիտա՞կ մոգության մասին է։
- Աճպարարությունը մտնում է հենց սպիտակ մոգության մեջ։ Ոմանք հանձն են առնում թուղթուգիր բացել։ Բայց մեր գործը այլ է, սա արվեստ է։ Եթե կարողանան ճիշտ օգտագործել էներգետիկ դաշտը, կարելի է վերևից լցնել մանանա, բարի բջիջներ, և մարդիկ սկսեն փոխվել։ «Մարդ» երևույթը բնության և Աստծո գերագույն ստեղծագործությունն է, որին կյանքից զրկելու իրավունքը ոչ ոք չունի։ Բայց մոլորակի պատմությունից սկսած` մենք իրար «ուտում ենք» և չենք հասկանում, որ պատիժն էլ հենց դրա համար ենք ստանում։ Մեր ուղեղը դեռ դրան չի հասել, երբ հասնի՝ մեր առջև շատ դռներ կբացվեն։
- Ի՞նչ նպաստ կարող է ունենալ այդ ամենում սովորական մահկանացուն։
- Պետք է բոլորս առողջանանք մտքով և հոգով։ Մենք ամեն տեղ դրախտ ենք փնտրում՝ չհասկանալով, որ Երկիր մոլորակի վրա ամեն մի անկյուն դրախտ է։ Եթե միանան բոլոր այն մարդիկ, որոնց միտքն ու հոգին առողջ է, կստեղծվի մի շղթա, որը կարող է փոխել ամեն ինչ։
- Դա լավատեսությո՞ւն է, թե՞ իրատեսություն։
- Իրատեսություն։ Մի բան է մեկ մարդու ուժը, մեկ այլ բան՝ ընդհանուր։ Դա կոչվում է շղթայական ռեակցիա։ Հիպնոսի մեջ էլ է այդպես։ Մեկ-երկու մարդու ավելի դժվար է մտցնել հիպնոսի ազդեցության տակ, քան մի ամբողջ դահլիճի, որտեղ աշխատում է հենց այդ շղթայական ռեակցիան։
- Կա՞ն արդյոք հնարքներ մեր կյանքում դրականը, բարին ու հրաշքը ներգրավելու համար։
–Ամենակարևոր բարձրագույն զգացմունքներից մեկը, որ Աստվածն ու տիեզերքը տվել և տալիս են մեզ ամեն օր` սերն է։ Պետք է սիրենք միմյանց, մեր ազգը, հային։ Մենք շատ շնորհքով, տաղանդով, պատմություն ունեցող ազգ ենք։ Երկիր մոլորակի համար մեծ աշխատանք արած ազգ ենք ու պետք չէ մոռանալ այդ մասին։ Հայ լինելը կոչում է, որն ամեն մարդու տրված չէ։
Լրահոս
0