https://arm.sputniknews.ru/20220903/erevanum-lgbtq-hamajnqi-hamar-nvor-grasenjak-e-bacvel-nerka-e-eghel-qristine-grigvorjany-47711793.html
Երևանում ԼԳԲՏՔ համայնքի համար նոր գրասենյակ է բացվել. ներկա է եղել Քրիստինե Գրիգորյանը
Երևանում ԼԳԲՏՔ համայնքի համար նոր գրասենյակ է բացվել. ներկա է եղել Քրիստինե Գրիգորյանը
Sputnik Արմենիա
Դեսպանությունը վստահեցնում է, որ նոր գրասենյակն ապահով տարածք է լինելու ԼԳԲՏՔ համայնքի համար։ 03.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-03T11:00+0400
2022-09-03T11:00+0400
2022-09-03T11:37+0400
հայաստան
երևան
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/03/47710402_0:0:2048:1153_1920x0_80_0_0_f2ffb18426e5b0065eafce7deb34cfbf.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն Երևանում նոր գրասենյակ է բացել ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը։Ըստ հաղորդագրության` գրասենյակն ապահով տարածք է լինելու նշված համայնքի ներկայացուցիչների համար։«Այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները և համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն»,- նշում է դեսպանությունը։Գրասենյակի բացման արարողությանը ներկա է եղել նաև Հայաստանում ՇՎեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը` ի նշան նախաձեռնության աջակցության։Միջոցառմանը ներկա է եղել նաև տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, որը 2019-ի ապրիլի 5-ին ելույթ ունեցավ ԱԺ-ում, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։ Մարտիրոսյանը «Իրավունքի կողմ» ՀԿ-ի ներկայացուցիչ է։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/03/47710402_168:0:1989:1366_1920x0_80_0_0_0f00820e90cdb43bc936e97eea88123f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, դեսպանատուն
հայաստան, երևան, դեսպանատուն
Երևանում ԼԳԲՏՔ համայնքի համար նոր գրասենյակ է բացվել. ներկա է եղել Քրիստինե Գրիգորյանը
11:00 03.09.2022 (Թարմացված է: 11:37 03.09.2022) Դեսպանությունը վստահեցնում է, որ նոր գրասենյակն ապահով տարածք է լինելու ԼԳԲՏՔ համայնքի համար։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն Երևանում նոր գրասենյակ է բացել ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը։
Ըստ հաղորդագրության` գրասենյակն ապահով տարածք է լինելու նշված համայնքի ներկայացուցիչների համար։
«Այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները և համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն»,- նշում է դեսպանությունը։
Գրասենյակի բացման արարողությանը ներկա է եղել նաև Հայաստանում ՇՎեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը` ի նշան նախաձեռնության աջակցության։
Միջոցառմանը ներկա է եղել նաև տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը,
որը 2019-ի ապրիլի 5-ին ելույթ ունեցավ ԱԺ-ում, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։ Մարտիրոսյանը «Իրավունքի կողմ» ՀԿ-ի ներկայացուցիչ է։