https://arm.sputniknews.ru/20220902/zapvorvozhiei-aek-um-60-hzvorutjamb-mek-energablvok-e-gvortsum-47656819.html
Զապորոժիեի ԱԷԿ-ում 60% հզորությամբ մեկ էներգաբլոկ է գործում
Զապորոժիեի ԱԷԿ-ում 60% հզորությամբ մեկ էներգաբլոկ է գործում
Sputnik Արմենիա
Զապորոժիեի ատոմակայանի հինգերորդ էներգաբլոկը կանգնեցվել է հզորության տրամադրման գծերի խափանումների պատճառով: 02.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-02T16:01+0400
2022-09-02T16:01+0400
2022-09-02T16:01+0400
զապորոժիե
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47571509_0:0:3073:1728_1920x0_80_0_0_2e5446cdee331abc25c5dc1df030fa03.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ում միայն մեկ էներգաբլոկ է գործում։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում տեղեկությունը հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։«60% հզորությամբ մեկ էներգաբլոկ է գործում», - ասել է նա:Երեկ առավոտյան կայանի գնդակոծությունից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է հզորության տրամադրման գծերի խափանումների պատճառով։Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:ՄԱԳԱՏԷ-ի առաքելության մուտքից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունները դադարել են
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47571509_0:0:2729:2047_1920x0_80_0_0_69c689e2d733f3b4bf9fad52ded5eb68.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան
Զապորոժիեի ԱԷԿ-ում 60% հզորությամբ մեկ էներգաբլոկ է գործում
Զապորոժիեի ատոմակայանի հինգերորդ էներգաբլոկը կանգնեցվել է հզորության տրամադրման գծերի խափանումների պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ում միայն մեկ էներգաբլոկ է գործում։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում տեղեկությունը հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։
«60% հզորությամբ մեկ էներգաբլոկ է գործում», - ասել է նա:
Երեկ առավոտյան կայանի գնդակոծությունից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է հզորության տրամադրման գծերի խափանումների պատճառով։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին
այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: