https://arm.sputniknews.ru/20220902/trampy-bajdenin-khelagar-e-anvanel-47630590.html
Թրամփը Բայդենին խելագար է անվանել
Թրամփը Բայդենին խելագար է անվանել
Sputnik Արմենիա
Բայդենը ժողովրդին հղած ուղերձում հայտարարել էր, որ Թրամփը և նրա MAGA շարժման կողմնակիցները սպառնալիք են ԱՄՆ–ի համար։ 02.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-02T12:35+0400
2022-09-02T12:35+0400
2022-09-02T12:41+0400
դոնալդ թրամփ
ջո բայդեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1e/25563629_0:0:1600:901_1920x0_80_0_0_a0ac45e2d8a17fe5f8c2f70e16b70778.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետության գործող ղեկավար Ջո Բայդենին խելագար է անվանել։Ավելի վաղ Բայդենը ազգին հղած ուղերձում հայտարարել էր, որ իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը և նրա «Make America Great Again» (MAGA) («Ամերիկան նորից մեծ դարձնենք». խմբ․) շարժման կողմնակիցները Ամերիկային սպառնացող ծայրահեղականությունն են ներկայացնում: Նա ընդգծել էր, որ Թրամփի կողմնակիցները չեն ճանաչում կայացած նախագահական ընտրությունները, մինչդեռ պահպանողականները հասկանում են, որ Թրամփը սպառնալիք է ժողովրդավարության համար։ՀԴԲ-ն ավարտել է Թրամփի կալվածքից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունը«Ինչ-որ մեկը պետք է Ջո Բայդենին բացատրի, թե ինչ է նշանակում MAGA․․․ Եթե նա չի ցանկանում Ամերիկան կրկին մեծ դարձնել, իսկ նա, դատելով խոսքից, գործողություններից ու մտքերից, չի ուզում, ապա նա հաստատ չպետք է ներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները: Եթե դուք ուշադրություն դարձնեք Բայդենի արտահայտություններին և այսօրվա նրա տարօրինակ ու չարացած ճառին, ապա նա սպառնում էր Ամերիկային․․․ Նա հավանաբար խելագար է կամ տառապում է դեմենցիայի վերջին փուլից», - գրել է Թրամփը սոցցանցերում։Հիշեցնենք` Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնեց 2021 թվականի հունվարին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1e/25563629_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e32f87c90be4c079e7731128a721196d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ջո բայդեն
Թրամփը Բայդենին խելագար է անվանել
12:35 02.09.2022 (Թարմացված է: 12:41 02.09.2022) Բայդենը ժողովրդին հղած ուղերձում հայտարարել էր, որ Թրամփը և նրա MAGA շարժման կողմնակիցները սպառնալիք են ԱՄՆ–ի համար։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետության գործող ղեկավար Ջո Բայդենին խելագար է անվանել։
Ավելի վաղ Բայդենը ազգին հղած ուղերձում հայտարարել էր, որ իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը և նրա «Make America Great Again» (MAGA) («Ամերիկան նորից մեծ դարձնենք». խմբ․) շարժման կողմնակիցները Ամերիկային սպառնացող ծայրահեղականությունն են ներկայացնում: Նա ընդգծել էր, որ Թրամփի կողմնակիցները չեն ճանաչում կայացած նախագահական ընտրությունները, մինչդեռ պահպանողականները հասկանում են, որ Թրամփը սպառնալիք է ժողովրդավարության համար։
«Ինչ-որ մեկը պետք է Ջո Բայդենին բացատրի, թե ինչ է նշանակում MAGA․․․ Եթե նա չի ցանկանում Ամերիկան կրկին մեծ դարձնել, իսկ նա, դատելով խոսքից, գործողություններից ու մտքերից, չի ուզում, ապա նա հաստատ չպետք է ներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները: Եթե դուք ուշադրություն դարձնեք Բայդենի արտահայտություններին և այսօրվա նրա տարօրինակ ու չարացած ճառին, ապա նա սպառնում էր Ամերիկային․․․ Նա հավանաբար խելագար է կամ տառապում է դեմենցիայի վերջին փուլից», - գրել է Թրամփը սոցցանցերում։