https://arm.sputniknews.ru/20220902/grvossin-karvoghacel-e-khvosel-zapvorvozhiei-aek-i-andznakazmi-ev-energvodari-bnakichneri-het-47637922.html
Գրոսսին կարողացել է խոսել Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմի և Էներգոդարի բնակիչների հետ
Գրոսսին կարողացել է խոսել Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմի և Էներգոդարի բնակիչների հետ
Sputnik Արմենիա
Ըստ Գրոսսիի` իրենց առաքելության խմբերից մեկը ԱԷԿ-ում կմնա մինչև կիրակի կամ երկուշաբթի։ 02.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-02T13:23+0400
2022-09-02T13:23+0400
2022-09-02T13:25+0400
զապորոժիե
ատոմակայան
մագատէ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47615129_0:0:1600:901_1920x0_80_0_0_fc58b70551918d02300b98411184f002.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ հնարավորություն է ունեցել շփվելու Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմի և Էներգոդարի բնակիչների հետ, ինչպես նաև կարողացել է ստուգել կայանի վթարային համակարգերը, դիզելային գեներատորները և այլ սարքավորումներ: Գրոսսիի հայտարարությունը մեջբերում է ուկրաինական «Էներգոատոմը»։ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է, որ զապորոժյան ԱԷԿ-ի ամբողջականությունը խախտվել է մի քանի անգամ:Նա հավելել է, որ իրենց առաքելության խմբերից մեկը ԱԷԿ-ում կմնա մինչև կիրակի կամ երկուշաբթի, իսկ ավելի ուշ այնտեղ կազմակերպության անդամների մշտական ներկայություն կհաստատվի։Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:ՄԱԳԱՏԷ-ի առաքելության մուտքից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունները դադարել ենԶապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47615129_193:0:1600:1055_1920x0_80_0_0_ea2044b30fbd2d24ad60459574ce7225.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, մագատէ
զապորոժիե, ատոմակայան, մագատէ
Գրոսսին կարողացել է խոսել Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմի և Էներգոդարի բնակիչների հետ
13:23 02.09.2022 (Թարմացված է: 13:25 02.09.2022) Ըստ Գրոսսիի` իրենց առաքելության խմբերից մեկը ԱԷԿ-ում կմնա մինչև կիրակի կամ երկուշաբթի։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ հնարավորություն է ունեցել շփվելու Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմի և Էներգոդարի բնակիչների հետ, ինչպես նաև կարողացել է ստուգել կայանի վթարային համակարգերը, դիզելային գեներատորները և այլ սարքավորումներ: Գրոսսիի հայտարարությունը մեջբերում է ուկրաինական «Էներգոատոմը»։
«Ես կարողացա ուսումնասիրել ամբողջ օբյեկտը։ Ես եղել եմ բլոկներում, կարողացել եմ այցելել վթարային համակարգեր, դիզելային գեներատորներ, տարբեր մասեր... Իհարկե, ես հնարավորություն ունեցա խոսելու աշխատակիցների, ինչպես նաև Էներգոդարի բնակիչների հետ»,- ասել է Գրոսսին։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է, որ զապորոժյան ԱԷԿ-ի ամբողջականությունը խախտվել է մի քանի անգամ:
Նա հավելել է, որ իրենց առաքելության խմբերից մեկը ԱԷԿ-ում կմնա մինչև կիրակի կամ երկուշաբթի, իսկ ավելի ուշ այնտեղ կազմակերպության անդամների մշտական ներկայություն կհաստատվի։
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին
այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: