https://arm.sputniknews.ru/20220901/lgh-um-u-siriajum-kutakats-pvordzy-hashvi-en-arel-rd-razmakan-buheri-tsragrum-gerasimvov-47584634.html
ԼՂ-ում ու Սիրիայում կուտակած փորձը հաշվի են առել ՌԴ ռազմական բուհերի ծրագրում. Գերասիմով
ԼՂ-ում ու Սիրիայում կուտակած փորձը հաշվի են առել ՌԴ ռազմական բուհերի ծրագրում. Գերասիմով
Sputnik Արմենիա
ՌԴ ԶՈւ ԳՇ պետը պաշտպանության նախարարին զեկուցել է` ինչի վրա են կենտրոնացած լինելու ուսումնական նոր ծրագրերը։ 01.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-01T13:54+0400
2022-09-01T13:54+0400
2022-09-01T13:55+0400
ռուսաստան
լեռնային ղարաբաղ
սիրիա
բուհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25408947_0:84:1601:984_1920x0_80_0_0_200c2be38ca4bf65b872b1b5b8809ba6.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ռազմական բուհերի ուսանողների և կուրսանտների վերապատրաստման ծրագրերը թարմացվել են՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության, Սիրիայում զինված ուժերի կիրառման և Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության փորձը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցում։ Տեղեկությունը հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը։Նրա խոսքով` նոր ուսումնական տարում հիմնական ջանքերը կկենտրոնացվեն մարտական իրավիճակում զորամասերի, կազմավորումների և տարբեր զորամիավորումների կառավարման գործնական հմտությունների ձևավորման վրա։Հատուկ ուշադրություն է պետք դարձնել ռոբոտատեխնիկական համալիրների ու համակարգերի, անօդաչուների մարտական կիրառման ու շահագործման հարցերի ուսումնասիրմանը։Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
լեռնային ղարաբաղ
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25408947_88:0:1511:1067_1920x0_80_0_0_4aea1bb264c1978bca4ef43f415c11af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, լեռնային ղարաբաղ, սիրիա, բուհ
ռուսաստան, լեռնային ղարաբաղ, սիրիա, բուհ
ԼՂ-ում ու Սիրիայում կուտակած փորձը հաշվի են առել ՌԴ ռազմական բուհերի ծրագրում. Գերասիմով
13:54 01.09.2022 (Թարմացված է: 13:55 01.09.2022) ՌԴ ԶՈւ ԳՇ պետը պաշտպանության նախարարին զեկուցել է` ինչի վրա են կենտրոնացած լինելու ուսումնական նոր ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ռազմական բուհերի ուսանողների և կուրսանտների վերապատրաստման ծրագրերը թարմացվել են՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության, Սիրիայում զինված ուժերի կիրառման և Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության փորձը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցում։ Տեղեկությունը հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը։
Նրա խոսքով` նոր ուսումնական տարում հիմնական ջանքերը կկենտրոնացվեն մարտական իրավիճակում զորամասերի, կազմավորումների և տարբեր զորամիավորումների կառավարման գործնական հմտությունների ձևավորման վրա։
Հատուկ ուշադրություն է պետք դարձնել ռոբոտատեխնիկական համալիրների ու համակարգերի, անօդաչուների մարտական կիրառման ու շահագործման հարցերի ուսումնասիրմանը։
Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: