https://arm.sputniknews.ru/20220901/ajntap-hamajnqi-nakhkin-ghekavarin-meghadranq-e-arajadrvel-47575075.html
Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Կարեն Սարգսյանը 2010-2021թթ. պաշտոնական չարաշահումներ է թույլ տվել, փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառել։ 01.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-01T11:19+0400
2022-09-01T11:19+0400
2022-09-01T11:28+0400
հայաստան
արարատի մարզ
հհ քննչական կոմիտե
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կարեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու բազմադրվագ գործով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշենք, որ Սարգսյանն այժմ Մասիս համայնքի ղեկավարի տեղակալն է։Քննությամբ պարզվել է, որ Սարգսյանը 2010-2021թթ. պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չի ձեռնարկել, իսկ արդեն կառուցվածների հանդեպ դիտավորությամբ չի կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ:Ըստ ՔԿ-ի` Այնթապ համայնքին պատկանող ընդհանուր 0.03676 հա մակերեսով հողատարածքը Սարգսյանը օտարել է եղբորը։ 2014թ. հոկտեմբերին հաստատել և եղբորն է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քաղվածք, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե եղբոր անվամբ գրանցվել է 0,04 հա տնամերձ հողամաս։ Նշված քաղվածքը, համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում, ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ գրանցվել է նրա եղբոր սեփականության իրավունքը:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 445-րդ հոդվածի 1-ին մասին (պաշտոնեական կեղծիք) և 447-րդ հոդվածի 1-ին մասին (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:Նախաքննությունը շարունակվում է:Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան ու նրա մտերիմ անձը կալանավորվել են
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատի մարզ, հհ քննչական կոմիտե, մեղադրանք
հայաստան, արարատի մարզ, հհ քննչական կոմիտե, մեղադրանք
Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
11:19 01.09.2022 (Թարմացված է: 11:28 01.09.2022) Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Կարեն Սարգսյանը 2010-2021թթ. պաշտոնական չարաշահումներ է թույլ տվել, փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառել։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կարեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու բազմադրվագ գործով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի
մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Սարգսյանն այժմ Մասիս համայնքի ղեկավարի տեղակալն է։
Քննությամբ պարզվել է, որ Սարգսյանը 2010-2021թթ. պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չի ձեռնարկել, իսկ արդեն կառուցվածների հանդեպ դիտավորությամբ չի կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ:
Ըստ ՔԿ-ի` Այնթապ համայնքին պատկանող ընդհանուր 0.03676 հա մակերեսով հողատարածքը Սարգսյանը օտարել է եղբորը։ 2014թ. հոկտեմբերին հաստատել և եղբորն է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քաղվածք, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե եղբոր անվամբ գրանցվել է 0,04 հա տնամերձ հողամաս։ Նշված քաղվածքը, համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում, ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ գրանցվել է նրա եղբոր սեփականության իրավունքը:
Բացի այդ, համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով իրեն օտարելու ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի՝ Երևան-Արտաշատ խճուղում գտնվող 435.7քմ մակերեսով հողամասը, ինքնակամ կառուցված 52.3քմ մակերեսով ավտոտնակը, 127.5քմ մակերեսով տնտեսական շինությունը և 20.1քմ մակերեսով մետաղական տնակը, Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 85.5քմ մակերեսով հողամասը, կեղծ փաստաթղթերով ապօրինի ներառել է համայնքային սեփականություն համարվող օտարվող հողամասերի ցանկում, որոնցից մեկն օտարել է ինքն իրեն, իսկ մյուս երեք հողամասերը՝ երեք այլ անձանց: Հետագայում շինությունների նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 445-րդ հոդվածի 1-ին մասին (պաշտոնեական կեղծիք) և 447-րդ հոդվածի 1-ին մասին (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Նախաքննությունը շարունակվում է: