00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վոստոկ-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունների ռեկորդներն ու նոր մասնակիցները

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոց«Վոստոկ» զորավարժություններ
«Վոստոկ» զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
«Վոստոկ» զորավարժություններ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Վոստոկ-2022» հրամանատարաշտաբային ռազմավարական համատեղ զորավարժությունները ցուցադրում են Ռուսաստանի, նրա դաշնակիցների և Ասիա–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների կազմակերպչական և տեխնոլոգիական գերազանցությունը, ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) երկրների ռազմաքաղաքական ազդեցության աճն աշխարհում։
«Վոստոկ-2022» զորավարժությունները կկայանան սեպտեմբերի 1-7-ը, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ, Արևելյան ռազմական օկրուգի տարածքում, Օխոտի և Ճապոնական ծովերի ջրատարածքներում` 14 երկրներից (ՀԱՊԿ–ի, ՇՀԿ–ի և գործընկերներ) ավելի քան 50 հազար զինծառայողի և 5000 միավոր մարտական տեխնիկայի մասնակցությամբ։
Կառավարման մարմինների օպերատիվ խմբերը, զորակազմերն ու դիտորդները ցամաքային 7 զորավարժաններում և ծովային տարածքներում գործնականում կմշակեն միջտեսակային և կոալիցիոն ռազմական խմբավորումների համատեղ գործողությունները։ Զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների ռազմական անվտանգությունը պատասխանատվության գոտում։
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը երեկ նշել է, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում և ուղղված չեն կոնկրետ պետությունների և ռազմական դաշինքների դեմ։
Հրամանատարաշտաբային համատեղ զորավարժությունների մտահղացման համաձայն` հրամանատարներն ու շտաբները պետք է զբաղվեն Արևելյան ուղղությամբ և Հեռավորարևելյան ծովային գոտում ագրեսիայի հետ մղմամբ, ԱՌՕ–ի զորավարժարաններում`«Բուրդունի» (Բուրյաթիա), «Գորյաչիե կլյուչի» (Կուրիլյան կղզիներ), «Կնյազե–Վոլկոնսկի» (Խաբարովսկի երկրամաս), «Սերգեևսկի» (Մերձծովյան երկրամաս), «Տելեմբա» (Անդրբայկալյան երկրամաս), «Լագուննոյե» և «Ուսպենովսկի» (Սախալինի մարզ), կոալիցիոն զորքերի օպերատիվ համատեղելիության բարձրացմամբ։
Զորավարժությունները հսկայական տարածք են ընդգրկում, արևմուտքից արևելք` ավելի քան 3000 կմ։ Մարտավարական դրվագների հիմքում Ռուսաստանի և գործընկեր պետությունների զորակազմերի տարատեսակ համատեղ գործողություններն են։ Վարժանքների կարևորագույն փուլերը կանցկացվեն ՌԴ-ի խոշորագույն «Սերգեևսկի» զորավարժարանում, որը գտնվում է Ուսուրիյսկի հարևանությամբ։
Արևելյան ռազմավարական ուղղությամբ ռազմաքաղաքական իրավիճակի որոշակի լարվածություն է առաջացնում թայվանյան հակամարտությունը, որը արհեստականորեն հրահրվում է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ–ի կողմից` ի վնաս ՉԺՀ–ի անվտանգության։ Թայվանի վրա ավիահարձակում կամ ռազմածովային դեսանտ «Վոստոկ-2022» զորավարժությունների ընթացքում չի նախատեսվում, սակայն Վաշինգտոնն անհիմն մեղադրում է մասնակիցներին Թայվանի (ՉԺՀ-ի տարածք) շուրջ իրավիճակի հավանական սրման մեջ։ Նկատենք, որ զորավարժություններն անցկացվում են ցամաքում և Ճապոնական ծովում` «խռովարար» կղզուց 2000 կմ հեռավորության վրա։
Հայկական զորախումբը ժամանել է «Վոստոկ-2022»–ի զորավարժարան. ՌԴ ՊՆ

Արևմուտքի արևելյան մտավախությունները

Գործողությունների առումով այս զորավարժությունները նաև ավելի մասշտաբային են եղել` 2014 թվականի սեպտեմբերին դրանք տեղի էին ունենում ԱՌՕ–ի 20 ցամաքային, ծովային և ավիացիոն զորավարժարաններում, վարժանքներին մասնակցում էին 100 հազար զինծառայող, մոտ 1500 տանկ, 120 ինքնաթիռ, 70 նավ և 5000 միավոր այլ սպառազինություն։ «Վոստոկ-2018» ռազմավարական զորավարժություններն էլ ընդգրկում էին 300 հազար զինծառայող և 36 հազար միավոր մարտական տեխնիկա։
Սակայն այս տարվա զորավարժությունների բազմազգ կազմն աննախադեպ է և արտացոլում է Ռուսաստանի հետ համատեղ տարածաշրջանային անվտանգություն կառուցելու հարևանների ցանկությունը։ Սա համոզիչ աջակցություն է ՌԴ–ի ռազմաքաղաքական ուղղվածությանը։
Մասնակիցների բազմազգությունը, ներգրավված ուժերի քանակն ու միջոցները, աշխարհագրական մասշտաբներն ու զորավարժությունների կազմակերպման որակն այնքան են գերազանցում Եվրոպայում նատօական նմանատիպ վարժանքներին կամ ԱՄՆ–ի ու աշխարհի այլ տարածաշրջաններում դաշնակիցների փոխգործակցությանը, որ հավաքական Արևմուտքն ակնհայտ տենդի մեջ է։ Վաշինգտոնին դուր չի գալիս Հնդկաստանի և Չինաստանի հետ Ռուսաստանի ռազմաքաղաքական մերձեցումը, բառացի` ռազմավարական գործընկերությունը` ի հեճուկս ամերիկյան պատժամիջոցների և ՌԴ–ին հրեշացնելու փորձերի։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը օգոստոսի 30-ին հայտարարեց, որ «Վոստոկ» զորավարժություններին Հնդկաստանի միացումը մտահոգություն է առաջացնում. «ԱՄՆ–ն մտահոգվում է, երբ ցանկացած երկիր Ռուսաստանի հետ զորավարժություններ է անցկացնում»։
Այսինքն` Վաշինգտոնի «բացառիկության» աուրան փչացնում են ՌԴ զորավարժությունների բոլոր 13 օտարերկրյա մասնակիցները` Հայաստանը, Ադրբեջանը, Ալժիրը, Բելառուսը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Լաոսը, Մոնղոլիան, Նիկարագուան, Սիրիան, Տաջիկստանը։ Այս երկրների ընդհանուր բնակչությունն ավելի քան 3 մլրդ է։ Համեմատության համար` ՆԱՏՕ–ի երկրներում մոտ 920 մլն մարդ է ապրում։ Փոքրամասնության կողմից մարդկության մեծամասնությանը որոշակի պայմաններ կամ հորինված «կանոններ» թելադրելը բացարձակ ոչ ժողովրդավարական է, անհեռանկարային` հաշվի առնելով Արևելքի (Ասիա) տնտեսական զարգացումն ու Արևմուտքի (Եվրոպա և ԱՄՆ) հավաքական մարումը։
Ճապոնական ծովի ջրատարածքում ՌԴ խաղաղօվկիանոսյան նավատորմի խմբավորումները և ՉԺՀ–ի ռազմածովային ուժերը կմշակեն ցամաքային զորքերին աջակցելու, ինչպես նաև ծովային հաղորդակցությունների և ծովային տնտեսական գործունեության համատեղ պաշտպանությանն ուղղված գործողություններ։ Մոսկվայի և Պեկինի ռազմական համագործակցությունը չգիտես ինչու մտահոգում է աշխարհագրորեն դրանցից հեռու (8000 կմ) գտնվող ԱՄՆ–ի եվրոպական դաշնակիցներին։ «Չինաստանն ու Ռուսաստանը միասին մարտահրավեր են նետում աշխարհակարգին, որտեղ գլխավորը ԱՄՆ–ն է», – գերմանական Der Tagesspiegel թերթը մեջբերում է գերմանական հասարակության արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի գծով փորձագետ Շտեֆան Մայսթերի խոսքերը։
Նման գնահատականները նախևառաջ վկայում են «իդիոկրատիայի» արևմտյան ժողովրդավարության վերափոխման մասին, ինչը վտանգավոր է աշխարհում խաղաղության և կայունության համար։ ՉԺՀ–ն ԱՄՆ–ից պահանջել է Պեկինին ցուցումներ չտալ` որտեղ և ում հետ զորավարժություններ անցկացնել։ Global Times չինական պարբերականը նշում է, որ բազմաբևեռ աշխարհի նոր պայմաններում Չինաստանը, Ռուսաստանն ու մյուս հարևան երկրները պետք է զարգացնեն ռազմական համագործակցությունը տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու համար։
Ռուս-չինական կամ ռուս–հնդկական բարեկամական հարաբերությունները երբեք Ասիա–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարվածության պատճառ չեն եղել։ Հակառակը` ռազմավարական փոխգործակցությունը կենսական կարևորություն ունի տարածաշրջանային խաղաղության և կայունության տեսանկյունից։ ԱՄՆ–ի ագրեսիվ դիրքը, գերիշխելու և մոլորակը ղեկավարելու փորձերը կարծես անցյալի տգեղ մնացորդներ լինեն։
Ռուսաստանում կանցկացվեն «Վոստոկ-2022» ռազմավարական զորավարժությունները
Ռուսաստանի կողմից առաջարկած հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքները հավաքական Արևմուտքը չի կիսում։ Պենտագոնի ղեկավարությունը աշխարհին նայում է բացառապես նշանառության կետից։ Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլին օգոստոսի 30-ին հայտարարեց. «Ապագայում մեր վարած պատերազմները կտարբերվեն վերջին 20 տարում ունեցած մեր պատերազմներից»։
Մարդկության գրեթե կեսը ադեկվատ է արձագանքում խաղաղությանն ուղղված ԱՄՆ–ի սպառնալիքներին, այն է` ՌԴ ԳՇ–ի ղեկավարած «Վոստոսկ-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին ազգային զինված ուժերի մասնակցությամբ։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին։
Լրահոս
0