00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ստեֆան Սեժուրնե
Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ. Ստեֆան Սեժուրնե
11:11
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան հույս ունի, որ ՄԱԳԱՏԷ-ի այցը կօգնի դադարեցնել Կիևի «միջուկային շանտաժը». Զախարովա

© Photo : press office of MFA of RFՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Բաժանորդագրվել
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը Կիև այցելելուց հետո անվտանգության երաշխիքներ ստանալով` այսօր ուղևորվել է էլեկտրակայան։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Կիևը ՆԱՏՕ-ի զենքն է կիրառում Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հույս ունենք, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների այսօր նախատեսվող այցը ատոմային էլեկտրակայան, կօգնի կանգնեցնել միջուկային աղետ հրահրելու` Ուկրաինայի իշխանությունների ձգտումը և կդադարեցնի միջուկային շանտաժը»,-ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է նաև, որ Եվրամիությանը չեն անհանգստացնում Կիևի կողմից ատոմակայանի գնդակոծման հետևանքները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական օդուժը Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ուկրաինական ԱԹՍ է խոցել: Դա, ենթադրաբար, լեհական արտադրության Warmate անօդաչու է։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 188-րդ օրը։
Լրահոս
0