https://arm.sputniknews.ru/20220831/avetiq-chalabjann-azat-kardzakvi-datarany-bavararec-pashtpanneri-mijnvordutjuny-47452268.html
Ավետիք Չալաբյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Ավետիք Չալաբյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Sputnik Արմենիա
Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում` այն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում։ 31.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-31T18:22+0400
2022-08-31T18:22+0400
2022-08-31T18:57+0400
ավետիք չալաբյան
դատ
կալանք
գրավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0a/46473755_0:84:1600:984_1920x0_80_0_0_6b22a6ab7ae85a42876f7ac58d5c521e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի։ Նման որոշում կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։Նա հավելեց, որ որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում` այն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում։Հավելենք, որ մեղադրող կողմը նախորդ դատական նիստի ժամանակ չէր առարկել պաշտպանների միջնորդությունը` ասելով, որ կալանքից բացի մյուս խափանման միջոցները` գրավը կամ անձնական երաշխավորությունները, կարող են ապահովել Չալաբյանի պատշաճ վարքագիծը։Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից, բայց օգոստոսի 3-ին կրկին կալանավորվեց 3 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0a/46473755_88:0:1512:1068_1920x0_80_0_0_f06f043b4f72022811279927c6313ed1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետիք չալաբյան, դատ, կալանք, գրավ
ավետիք չալաբյան, դատ, կալանք, գրավ
Ավետիք Չալաբյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
18:22 31.08.2022 (Թարմացված է: 18:57 31.08.2022) Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում` այն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի։ Նման որոշում կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։
«Դատարանը որոշեց պաշտպանների բողոքը բավարարել` բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը. Չալաբյանի խափանման միջոց կալանավորումը փոխել և որպես խափանման միջոց սահմանել գրավը` 15 մլն դրամի չափով։ Գրավը վճարելու ապացույցը ՔԿՀ-ին ներկայացնելուց հետո Չալաբյանն ազատ կարձակվի»,- ասաց դատավորը։
Նա հավելեց, որ որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում` այն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում։
Հավելենք, որ մեղադրող կողմը
նախորդ դատական նիստի ժամանակ չէր առարկել պաշտպանների միջնորդությունը` ասելով, որ կալանքից բացի մյուս խափանման միջոցները` գրավը կամ անձնական երաշխավորությունները, կարող են ապահովել Չալաբյանի պատշաճ վարքագիծը։
Հիշեցնենք`
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Մայիսի 14-ին նա
2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան
նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից, բայց օգոստոսի 3-ին
կրկին կալանավորվեց 3 ամսով։