https://arm.sputniknews.ru/20220831/aranc-hravarutjan-bajc-tshashakvov-u-mshakutajin-septemberi-2-in-gjumrin-knshi-qaghaqi-ory-47511276.html
Առանց հրավառության, բայց ճաշակով ու մշակութային. սեպտեմբերի 2-ին Գյումրին կնշի քաղաքի օրը
Առանց հրավառության, բայց ճաշակով ու մշակութային. սեպտեմբերի 2-ին Գյումրին կնշի քաղաքի օրը
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 2-ի Գյումրին հերթական անգամ կնշի քաղաքի օրը: Միաժամանակ կանցկացվի նաև «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությունը: 31.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-31T10:59+0400
2022-08-31T10:59+0400
2022-08-31T11:30+0400
գյումրի
տոն
https://cdn.am.sputniknews.ru/img/2005/55/20055581_0:111:1280:831_1920x0_80_0_0_1f729200986bc1f8d471cbd5a05992b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Տոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել արհեստի ու արվեստի տոնավաճառներ, ունենալ մանկական և երիտասարդական համերգային հարթակներ, ցուցահանդեսներ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի տոնակատարությունը հրավառությամբ չի եզրափակվի: Չի լինի նաև պարգևների ու կոչումների հանձնում. դա այսուհետ կիրականացվի միայն հատուկ խորհրդի որոշմամբ:Այս տարի տոնակատարությունները միայն մշակութային են. կարմիր ժապավեն չի կտրվելու՝ շահագործման հանձնվող բնակարաններ կամ հիմնանորոգված փողոցներ չկան: Դրանք ավելի ուշ կլինեն, Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, վստահեցնելով՝ Գյումրու օր տոնակատարությունը այս անգամ շատերը կհիշեն:Միջոցառումների անցկացման համար, ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից 8 մլն դրամ է հատկացվել, բայց քաղաքապետը վստահ է՝ տնտեսումներ կլինեն: Ի դեպ, «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարության շրջանակներում նախատեսվող համերգը մայրաքաղաքի նվերն է «հայրաքաղաքին»՝ համերգի կազմակերպչական ծախսերը կատարվելու են մայրաքաղաքի բյուջեից:Հավելելենք, որ այդ օրը ժամը 11։00-ից մինչև 19։00-ն քաղաքի պատմական միջուկում՝ Ռուսթավելի փողոցում, կգործի «Գյումրի․ վարպետաց քաղաք» արհեստի ու արվեստի տոնավաճառը: Ժամը 12։00-ից սկսած մինչև 19։00-ն գյումրեցիներին և քաղաքի հյուրերին սպասում են Թատերական հրապարակում. համերգային ծրագրով կներկայանան քաղաքի մանկական ու երիտասարդական խմբերը: Ժամը 12։00-ին «Հյուր՝ Վարպետին» ծրագրով իր հյուրընկալ հարկի տակ բոլորին կընդունի Ավ․ Իսահակյանի հուշատուն-թանգարանը: Գյումրի այցելելու ևս մեկ առիթ. «Հոլիվուդի բակում» կինոտուն կգործի12։30-ից սկսած նույն խորագրով միջոցառում կանցկացվի Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում: Գյումրու Աբովյան փողոցում ժամը 13։00-ին կկազմակերպվի «Art and Craft Souvenirs» ցուցահանդես-տոնավաճառը:13։30-ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կբացվի գեղագետ, արվեստաբան և գծանկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների «Գյումրի եւ անդին․․․» խորագրով ցուցահանդեսը: Եվս մեկ ցուցահանդես կբացվի ժամը 14։00-ին՝ Գյումրու համայնքային ցուցասրահում:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2005/55/20055581_0:0:1280:960_1920x0_80_0_0_02670dba2a03e62c0d986f383ffe4482.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, տոն
Առանց հրավառության, բայց ճաշակով ու մշակութային. սեպտեմբերի 2-ին Գյումրին կնշի քաղաքի օրը
10:59 31.08.2022 (Թարմացված է: 11:30 31.08.2022) Սեպտեմբերի 2-ի Գյումրին հերթական անգամ կնշի քաղաքի օրը: Միաժամանակ կանցկացվի նաև «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությունը:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Տոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել արհեստի ու արվեստի տոնավաճառներ, ունենալ մանկական և երիտասարդական համերգային հարթակներ, ցուցահանդեսներ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի տոնակատարությունը հրավառությամբ չի եզրափակվի: Չի լինի նաև պարգևների ու կոչումների հանձնում. դա այսուհետ կիրականացվի միայն հատուկ խորհրդի որոշմամբ:
Այս տարի տոնակատարությունները միայն մշակութային են. կարմիր ժապավեն չի կտրվելու՝ շահագործման հանձնվող բնակարաններ կամ հիմնանորոգված փողոցներ չկան: Դրանք ավելի ուշ կլինեն, Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, վստահեցնելով՝ Գյումրու օր տոնակատարությունը այս անգամ շատերը կհիշեն:
«Կարմի ժապավեններ դեռ կհասցնենք կտրել, բայց խոստանում ենք, որ այդ օրը շատ հյուրեր ենք ունենալու, ու շատերն են հիշելու, իսկ ամենահետքրքիր մասը լինելու է երեկոյան. տոների ավարտը կազդարարվի շքեղ համերգով՝ Վարդանանց հրապարակի գլխավոր բեմում կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ռեինկարնացիան»»,- նշեց քաղաքապետը, տեղեկացնելով՝ այդ օրը գործելու են քաղաքի բոլոր թանգարանները մինչև 19։00-ն։
Միջոցառումների անցկացման համար, ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից 8 մլն դրամ է հատկացվել, բայց քաղաքապետը վստահ է՝ տնտեսումներ կլինեն: Ի դեպ, «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարության շրջանակներում նախատեսվող համերգը մայրաքաղաքի նվերն է «հայրաքաղաքին»՝ համերգի կազմակերպչական ծախսերը կատարվելու են մայրաքաղաքի բյուջեից:
Հավելելենք, որ այդ օրը ժամը 11։00-ից մինչև 19։00-ն քաղաքի պատմական միջուկում՝ Ռուսթավելի փողոցում, կգործի «Գյումրի․ վարպետաց քաղաք» արհեստի ու արվեստի տոնավաճառը: Ժամը 12։00-ից սկսած մինչև 19։00-ն գյումրեցիներին և քաղաքի հյուրերին սպասում են Թատերական հրապարակում. համերգային ծրագրով կներկայանան քաղաքի մանկական ու երիտասարդական խմբերը: Ժամը 12։00-ին «Հյուր՝ Վարպետին» ծրագրով իր հյուրընկալ հարկի տակ բոլորին կընդունի Ավ․ Իսահակյանի հուշատուն-թանգարանը:
12։30-ից սկսած նույն խորագրով միջոցառում կանցկացվի Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում: Գյումրու Աբովյան փողոցում ժամը 13։00-ին կկազմակերպվի «Art and Craft Souvenirs» ցուցահանդես-տոնավաճառը:13։30-ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կբացվի գեղագետ, արվեստաբան և գծանկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների «Գյումրի եւ անդին․․․» խորագրով ցուցահանդեսը: Եվս մեկ ցուցահանդես կբացվի ժամը 14։00-ին՝ Գյումրու համայնքային ցուցասրահում: