00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
15:12
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին. ՀՀ ԱԳՆ

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ արտգործնախարարության շենքը
ՀՀ արտգործնախարարության շենքը - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2022
ՀՀ արտգործնախարարության շենքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱԳՆ-ը միջազգային հանրությանը կոչ է անում պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։
Այսօր` օգոստոսի 30-ին, Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առթիվ նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ-ն։

«Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհայտ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը և անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը»,- ասված է հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն արձանագրում է, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ Ադրբեջանում հայ պատանդների մասին տեղեկատվության տրամադրման միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված հրատապ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական քաղաքականությունը։
ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար, որը կարող է մեղմել առկա հումանիտար ճգնաժամը։ Հակառակ դեպքում, արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ, արդարությունն ու սոցիալական առողջացումը, հետևաբար՝ երկարաժամկետ խաղաղությունը, կմնան վերացական:
Բռնի անհետացումների դեպքերին միջազգային արձագանքման մեխանիզմներն արդյունավետ չեն. ՄԻՊ
ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տառապում են այդ անմարդկային արարքներից: «Մենք պայքարում ենք անհետացածների իրավունքների համար, շարունակում ենք պայքարել արդարության համար և այս հանցագործության անպատժելիության դեմ։ Վերահաստատում ենք մեր հրատապ կոչը՝ վերջ դնելու բռնի անհետացումների անպատժելիությանը»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր է հռչակել 2010 թվականին:
Լրահոս
0