https://arm.sputniknews.ru/20220829/ahabekchutjan-masin-sut-teghekutjunner-taratsvoghin-hajtnaberel-en-hrazdani-kirtshum-47420518.html
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողին հայտնաբերել են Հրազդանի կիրճում
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողին հայտնաբերել են Հրազդանի կիրճում
Sputnik Արմենիա
Խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: 29.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-29T16:19+0400
2022-08-29T16:19+0400
2022-08-29T16:24+0400
հայաստան
ահազանգ
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2313/60/23136098_0:3:3067:1728_1920x0_80_0_0_1788590ccc41ee92e3ae5d81245efdab.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։Խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:Ավելի վաղ ԱԻՆ–ը հայտնել էր, որ 2022թ–ի ընթացքում գերատեսչությունը 27 կեղծ ահազանգ է ստացել, որոնց գերակշիռ մասը ստացվել է Երևանի քաղաքապետարանի, ԱԻՆ–ի քարտուղարության էլեկտրոնային հասցեին։Հիշեցնենք` օգոստոսի 14-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական կարևոր օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ տեղեկությունը կեղծ է:Օգոստոսի 17–ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԻՆ–ի էլեկտրոնային հասցեին նամակ է ուղարկվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ ահազանգը նույնպես կեղծ է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2313/60/23136098_129:0:2858:2047_1920x0_80_0_0_732a8d4066babdda0cf12803343ac31b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ահազանգ, հհ ոստիկանություն
հայաստան, ահազանգ, հհ ոստիկանություն
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողին հայտնաբերել են Հրազդանի կիրճում
16:19 29.08.2022 (Թարմացված է: 16:24 29.08.2022) Խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել, բաժին է բերվել և ձերբակալվել 59-ամյա Արմեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավելի վաղ ԱԻՆ–ը
հայտնել էր, որ 2022թ–ի ընթացքում գերատեսչությունը 27 կեղծ ահազանգ է ստացել, որոնց գերակշիռ մասը ստացվել է Երևանի քաղաքապետարանի, ԱԻՆ–ի քարտուղարության էլեկտրոնային հասցեին։
Հիշեցնենք`
օգոստոսի 14-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական կարևոր օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում
պարզվել էր, որ տեղեկությունը կեղծ է:
Օգոստոսի 17–ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԻՆ–ի էլեկտրոնային հասցեին նամակ է ուղարկվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Ավելի ուշ պարզվեց, որ
այդ ահազանգը նույնպես կեղծ է։