https://arm.sputniknews.ru/20220828/tarhanman-plan-e-mshakvel-zapvorvozhiei-aek-um-vtari-depqum-47384523.html
Տարհանման պլան է մշակվել Զապորոժիեի ԱԷԿ-ում վթարի դեպքում
Տարհանման պլան է մշակվել Զապորոժիեի ԱԷԿ-ում վթարի դեպքում
Sputnik Արմենիա
ԱԷԿ-ը գնդակոծում են Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից՝ Դնեպրի աջ ափից։ 28.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-28T11:04+0400
2022-08-28T11:04+0400
2022-08-28T11:04+0400
զապորոժիե
ատոմակայան
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/18/47193147_0:140:1600:1040_1920x0_80_0_0_5fa236b1c0a703cadfc1aa1efd1b04ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի մարզի իշխանությունները պատրաստ են ԱԷԿ-ի շուրջ իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում բնակչության տարհանման պլան է մշակվել։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է Զապորոժիեի մարզի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին:Մարզի վարչակազմի ղեկավարը հիշեցրել է, որ հուլիսի 18-ից ի վեր Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը գրեթե ամեն օր գնդակոծվում է Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից: Գնդակոծություններն իրականացվում են Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից, Դնեպրի աջ ափից՝ Մարգանեց և Նիկոպոլյե բնակավայրերից: Հիմա էլ գնդակոծությունները շարունակվում են գրեթե ամեն օր։«Վնասված են կայանի ապահովման օժանդակ համակարգերը, ինչպես նաև Էներգոդարի կենսաապահովման օբյեկտները։ ՋԷԿ-ի շրջանի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել»,-հիշեցրել է գործակալության զրուցակիցը։Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/18/47193147_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8ce74e44dc19e73a24c2e392211a5cdf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
զապորոժիե, ատոմակայան, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Տարհանման պլան է մշակվել Զապորոժիեի ԱԷԿ-ում վթարի դեպքում
ԱԷԿ-ը գնդակոծում են Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից՝ Դնեպրի աջ ափից։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի մարզի իշխանությունները պատրաստ են ԱԷԿ-ի շուրջ իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում բնակչության տարհանման պլան է մշակվել։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է Զապորոժիեի մարզի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին:
«Ներկայումս Զապորոժիեի ԱԷԿ-ն աշխատում է սովորական ռեժիմով, ճառագայթման մակարդակը նորմայի մեջ է։ Բայց, իմանալով Կիևի ռեժիմի նենգությունը, անխոհեմությունն ու անողոքությունն այն մարդկանց հանդեպ, որոնց նա հրապարակային հռետորաբանության մեջ իր քաղաքացիներ է անվանում, մենք, բնականաբար, պատրաստվել ենք իրավիճակի ցանկացած զարգացման»,-ասել է Բալիցկին։
Մարզի վարչակազմի ղեկավարը հիշեցրել է, որ հուլիսի 18-ից ի վեր Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը գրեթե ամեն օր գնդակոծվում է Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից: Գնդակոծություններն իրականացվում են Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից, Դնեպրի աջ ափից՝ Մարգանեց և Նիկոպոլյե բնակավայրերից: Հիմա էլ գնդակոծությունները շարունակվում են գրեթե ամեն օր։
«Վնասված են կայանի ապահովման օժանդակ համակարգերը, ինչպես նաև Էներգոդարի կենսաապահովման օբյեկտները։ ՋԷԿ-ի շրջանի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել»,-հիշեցրել է գործակալության զրուցակիցը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: