00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը՝ չքավորների՞, թե՞ պրոֆեսիոնալների բանակ

© Sputnik / Aram NersesyanԶորակոչ
Զորակոչ - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
Զորակոչ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի պաշտպանության նախարարության նոր նախաձեռնությունը գոնե առայժմ ամենևին միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից։
Երևի գիտեք՝ առաջարկվում է մի օրինագիծ, որի ընդունման դեպքում նորակոչիկը հնարավորություն կստանա երկու տարվա փոխարեն ծառայել ընդամենը 4,5 ամիս, իսկ հետո ազատվել պատկառելի մի գումարի՝ մոտ 60 հազար դոլարի դիմաց։ Միանգամից էլ մեկնաբանություններ լսվեցին՝ այս իշխանության ներկայացուցիչները հարստացել են, հիմա ուզում են օրինական ուղի գտնել, որպեսզի իրենց երեխաները չծառայեն։ Կամ՝ չքավորների բանակ ենք ունենալու, որովհետև հարուստները միշտ էլ այդ 24 միլիոն դրամը կգտնեն իրենց զավակներին ազատելու համար։
Իսկ Հայաստանի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Մովսես Հակոբյանն ավելի խիստ արտահայտվեց. «Պետությունը քաղաքացու պարտականությունն իր հայրենիքի հանդեպ վաճառում է, դա շատ վատ երևույթ է»: Մի խոսքով` բացասական արձագանքների պակաս չկա, այնինչ, իշխանությունները պնդում են՝ սա արվում է, որպեսզի պրոֆեսիոնալներով համալրված ուժեղ և մարտունակ զինված ուժեր ունենանք, իսկ պրոֆեսիոնալ զինվորականը պետք է լավ վճարվի։
Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը՝ չքավորների՞, թե՞ պրոֆեսիոնալների բանակ
Այսինքն` նորակոչիկին բաց եմ թողնում, բայց նրա մուծած փողով առնվազն հինգ տարի շարունակ պրոֆեսիոնալին ամսական վճարում եմ400 հազար դրամ, ինչը երկու անգամ ավելի է հայաստանյան միջին աշխատավարձից։ Ու սա, ի դեպ, ամենևին էլ մեր հնարածը չի՝ աշխարհի մի շարք երկրներում բանակից փողով ազատվելու գաղափարը վաղուց փորձարկվել է։ Թուրքիայում մարտական պատրաստության երկամսյա դասընթացներից հետո կարող եք մուծել 10 հազար եվրո և մոռանալ բանակի մասին։ Անցած տարի նույնը արվեց Տաջիկստանում, որտեղ այսպես ասած՝ «բանակից ազատվելու սակագինը» մոտ 2 հազար դոլար է։ Վրաստանում դեռ 2010 թվականին պաշտոնապես հայտարարվեց, որ զորակոչիկը կարող է մոտ 1000 դոլար մուծել և ազատվել մեկուկես տարվա ծառայությունից։ Անկեղծ խոստովանենք՝ մեզ մոտ բանակից ազատվելը 1000 դոլար լիներ, երևի ընդհանրապես ոչ մի նորակոչիկ չէինք ունենա։
Ի դեպ, երբ Ռուսաստանում մի քանի տարի առաջ նման մի առաջարկ էր քննարկվում, երկու ծայրահեղ կարծիքներ էին արտահայտվում։ Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Կիրիլ Կաբանովը, օրինակ, ասում էր. «Ինչո՞ւ եք ուզում բանակից ազատվելու դիմաց գումարը միանգամից ստանալ, մարդ պետք է այն մուծի ողջ կյանքի ընթացքում, ինչպես Սովետի ժամանակ, այսպես կոչված, «անզավակության» հարկն էր մուծում՝ աշխատավարձի այսինչ տոկոսը։ Շատ ես ստանում՝ շատ էլ մուծում ես, քիչ ես ստանում՝ քիչ են պահում։ Եվ այդպես` մինչև կենսաթոշակի անցնելը»։
Այնինչ, Զինվորների մայրերի կոմիտեների միության ղեկավար Վալենտինա Մելնիկովան համոզված էր. «Բանակից ազատվելը իսկի մի կոպեկ էլ չպիտի արժենա։ Ուղղակի պետությունը պետք է կտրուկ որոշում կայացնի՝ անցնում ենք պրոֆեսիոնալ բանակի։ Եվ դրանից հետո ֆինանսավորման պատասխանատվությունը միմիայն պետությանն է։ Որովհետև եթե նորակոչիկից նույնիսկ մեկ միլիոն պահանջեն, էլի ոչ մի երաշխիք չկա, որ այդ փողը կծախսվի պրոֆեսիոնալ զինվորականին բարձր վարձատրելու համար։ Ֆինանսների նախարարությունը միշտ կարող է ասել՝ ավելի կարևոր ծախսեր կան»։
Բայց ամենահետաքրքիրը գիտե՞ք որն է։ Պատերազմից առաջ՝ 2019 թվականին, իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորներից մեկը նման մի օրինագիծ մշակել էր։ Եվ այն, ի դեպ, ավելի մեղմ էր։ Առաջարկվում էր հնարավորություն տալ նորակոչիկին ծառայել ոչ թե 4,5 ամիս, ինչպես այժմ առաջարկում է պաշտպանության նախարարությունը, այլ ընդամենը մեկ ամիս, իսկ հետո վճարել ոչ թե 60 հազար դոլար, այլ երեք անգամ պակաս՝ մոտ 20 հազար դոլար և ազատվել երկամյա ծառայությունից։ Ու թեև օրինագծի հեղինակը իշխանական թիմից էր, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը միանշանակ հայտարարեց՝ այդ առաջարկը պաշտպանության նախարարության համար սկզբունքորեն ընդունելի չէ։
Ու մեջբերեց Սահմանադրության 14-րդ հոդվածը, որում ամրագրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել հանրապետության սահմանների պաշտպանությանը։ Կներեք էլի, այդ ինչպե՞ս եղավ, որ 4 տարի առաջ պաշտպանության նախարարությունն անընդունելի էր համարում մի առաջարկ, որն այսօր հենց ինքն է պատրաստվում ներկայացնել կառավարության և խորհրդարանի դատին, ընդ որում, շատ ավելի խիստ ձևակերպումներով։
Բայց ճիշտ եք ասում՝ մեծ բան չի, այս իշխանությունների դիրքորոշման արմատական փոփոխություններին վաղուց ենք ընտելացել։ Միայն մի նրբություն կա։ Երբ գրեթե ամեն օր լսում եմ, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչներն անդադար կրկնում՝ պրոֆեսիոնալ բանակ, պրոֆեսիոնալ բանակ, միշտ մտածում եմ՝ բայց ախր, այն բանակը, որը հաղթեց մեզ, ամենևին պրոֆեսիոնալ չէր։ Միգուցե այլ տեղ պետք է փնտրել պարտության գաղտնիքը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2022
Վճարիր ու «ազատվիր» բանակից․ ի՞նչ է իրենից ենթադրում ՀՀ ՊՆ նոր գաղափարը
Լրահոս
0