00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վճարիր ու «ազատվիր» բանակից․ ի՞նչ է իրենից ենթադրում ՀՀ ՊՆ նոր գաղափարը

© Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2022
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի զրուցակիցները գնահատել են առաջարկված օրենսդրական փոփոխությունները, որոնք արմատապես փոխում են զորակոչի համակարգը։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պարտադիր զինվորական ծառայության կազմակերպմանը վերաբերող բավականին հակասական օրենսդրական նախաձեռնությամբ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններն առայժմ միայն հանրային քննարկման են դրված e-draft.am իրավական տեղեկատվության պորտալի միջոցով:
Հիմնական կետերից մեկը զորակոչից 4,5 ամիս անց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունն է՝ 24 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 60 հազար դոլար) վճարելու պայմանով:
Պայմանագրային զինծառայողներին այլևս ամենօրյա անվճար սնունդ չի հատկացվելու. ՊՆ
Այս 24 միլիոնով կառավարությունը նախատեսում է պահել մեկ պայմանագրային զինծառայողի՝ 5 տարվա ընթացքում նրան վճարելով ամսական 400 հազար դրամ աշխատավարձ (գրեթե հազար դոլար)։ Իշխանությունները կարծում են, որ դա բավականին բարձր աշխատավարձ է, որը կարող է մոտիվացնել բազմաթիվ պոտենցիալ պայմանագրայինների։ Օրինագիծը նաև հնարավորություն է տալիս զինծառայողին 4,5 ամիս պարտադիր ծառայությունից հետո հինգ տարվա պայմանագիր կնքել՝ ամսական ստանալով վերոնշյալ գումարը, իսկ աշխատանքից ազատվելուց հետո նրան կվճարվի 5 մլն դրամ (ավելի քան 12 հազար դոլար):
Պաշտպանական գերատեսչության գաղափարը, սակայն, որոշակի մտահոգություն է առաջացնում այն մարդկանց մոտ, որոնք լավ ծանոթ են բանակին։ Այսպես, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանն առաջարկվող փոփոխությունները խիստ վտանգավոր և խոցելի է համարում սոցիալական արդարության և հասարակական համերաշխության սկզբունքի տեսանկյունից:

«Պետությունը չպետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որոնք ապահովված ընտանիքներին թույլ կտան իրենց երեխաներին ազատել ծառայությունից, նույնիսկ եթե այդ գումարները ծախսվելու են պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացման համար։ Եվ չի կարող մարդը բանակում ծառայել կամ չծառայել միայն իր սոցիալական վիճակի և դիրքի հիման վրա։ Բացի այդ, Հայաստանում շատ ընտանիքներ մեծ ցանկության դեպքում անպայման կգտնեն այդ գումարները, որպեսզի որդիներին ազատեն բանակից»,- Sputnik Արմենիային ասաց Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է բարձր աշխատավարձերի միջոցով ծառայության գրավչությունը բարձրացնելու հարցին, ապա այստեղ էլ, ըստ պատգամավորի, ամեն ինչ միանշանակ չէ։ Նա համոզված է, որ այսօր զինծառայողների մոտիվացիայի բարձրացման այլ հնարավորություններ էլ կան։ Եվ հետո, օրինակ, եթե պետությունը փող չունենար, բավականին բարձր աշխատավարձեր չէր վճարի պարեկային ոստիկաններին, որոնք ավելի շատ են ստանում, քան պայմանագրային զինծառայողները։ Նա համոզված է, որ պետական ռեսուրսները գրագետ, առաջնահերթություններից ելնելով բաշխելու դեպքում կարելի է լուծել այդ խնդիրն առանց նման վիճելի ու վտանգավոր նորամուծությունների դիմելու և սոցիալ-հասարակական պառակտումը խորացնելու։
Մեր զրուցակիցը չի բացառում, որ օրենսդրական փոփոխությունները, ի թիվս այլ բաների, միտված են գործող իշխանության լրացուցիչ քաղաքական վարկանիշի ապահովմանը: Նա հիշեցնում է, որ դեռ անցյալ տարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում իշխող ուժը հայտարարել էր պարտադիր ծառայության ժամկետների կրճատման մասին՝ հասկանալով, որ այդ գաղափարին կաջակցի ընտրազանգվածի զգալի մասը։ Սակայն այդ նախագիծն ավելի ուշ փակեցին և հիմա նոր նախագիծ են առաջարկում։ Աբրահամյանը կարծում է, որ պետք է ամեն գնով թույլ չտալ, որ այն իրականացվի վերը նշված գործոնների պատճառով։
Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն առայժմ չեն շտապում մեկնաբանել թեման։ Մենք կապ հաստատեցինք նրանցից մի քանիսի հետ, սակայն նրանք հրաժարվեցին գնահատական տալ այդ նախաձեռնությանը։
Ինչ վերաբերում է փորձագետներին, ապա նրանց շրջանում միասնական կարծիք չկա։ Ոմանց տեսակետը համընկնում է Աբրահամյանի տեսակետին, ոմանք էլ այլ կերպ են տրամադրված՝ կարծելով, թե բարեփոխումը թույլ կտա ունենալ պրոֆեսիոնալ և բարձր վարձատրվող բանակ։
Մեր կողմից հարցված փորձագետներից մեկը Sputnik Արմենիային ասաց, որ սոցիալական հավասարության և արդարության առումով ռիսկեր գոյություն ունեն, բայց ինքը հույս ունի նաև, որ օրինագծի իրագործմանը զուգընթաց կհաջողվի «հղկել» բոլոր սուր անկյուններն ու անհարթությունները:
«Հասկանալի է, որ բնավ էլ լավ կյանքից չէ, որ պետությունը նման քայլերի է գնում։ Կատարյալ կլիներ, իհարկե, պայմանագրային զինծառայողներին ապահովել բարձր աշխատավարձով և միաժամանակ պահպանել պարտադիր զինվորական ծառայությունը բոլորի համար։ Բայց պետք է իրատես լինել և հասկանալ, որ Հայաստանն իր համեստ տնտեսական և ժողովրդագրական հնարավորություններով դեռ երկար ժամանակ խնդիրն այդպես լուծելու ուժ չի ունենա։ Ուստի որոշվել է ընտրել առավել հավասարակշռված տարբերակը»,-ասում է փորձագետը։
Նա համոզված է, որ եթե պետությունը հետագայում էլ խուսափողների դեմ պայքարի այնպես, ինչպես պայքարել է անկախության բոլոր 30 տարիներին, այն է` իրականում ուղղակի ձևացնելով, թե պայքարում է, ապա քիչ թե շատ մարտունակ բանակի մասին խոսելն անհնար կլինի։
«Ցավոք, մենք միշտ էլ բանակին վերաբերվել ենք քեֆի սեղանի ելույթների ու կենացների տրամաբանությամբ։ Խոսքով բոլորը պատրաստ էին մեռնել հանուն երկրի, գործնականում երեխաներին բանակից ազատում էին տարբեր շրջանցիկ ճանապարհներով։ Եթե հետագայում էլ պետք է այսպես շարունակվի, ավելի լավ չէ՞ արդյոք օրինականացնել այդ պրակտիկան, իսկ փողը (ընդ որում՝ դա հսկայական փող է) տալ նրանց, ովքեր պատրաստ են ծառայել պայմանագրով։ Պատասխանն ակնհայտ է իմ կարծիքով»,-ասում է ռազմական փորձագետը։
Կա ևս մեկ գործոն, որը թեմայի քննարկման ժամանակ չպետք է անտեսել։ Փորձը ցույց է տալիս, որ շատ նորակոչիկներ ծառայության առաջին 4-5 ամիսն անցնելուց հետո հիմնականում արդեն հարմարվում են և դժվար թե ցանկանան, որ ծնողներն իրենց համար այդքան մեծ գումար վճարեն բանակից ազատելու համար, հատկապես, եթե խոսքը միջին վիճակագրական հայ ընտանիքի մասին է․ նման ընտանիքի համար 60 հազար դոլարը չափազանց մեծ գումար է:
Լրահոս
0